ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1065-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հին Երևան ծրագրի իրականացման նպատակով «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 10,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի 5,000,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած՝ եռամսյակային հավասարաչափ մարումներով իրականացնելու պայմանով՝ որպես տրամադրվող վարկի ապահովման միջոց նախատեսելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերը, վերջինիս կողմից կառուցվող շենքերի տարածքները՝ հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ հանդերձ:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 18 |
Հավելված ուղղ. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում) | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
այդ թվում՝ |
||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
այդ թվում՝ |
||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
այդ թվում՝ |
||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(5,000,000.0) |
(5,000,000.0) |
ը) «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ |
(5,000,000.0) |
(5,000,000.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(5,000,000.0) |
(5,000,000.0) |
2.6. Այլ |
5,000,000.0 |
5,000,000.0 |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
5,000,000.0 |
5,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |