Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 13-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Հավելվածը լրացնել 3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

3.1.

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետ

բարձրագույն, 2-րդ

1

2. Հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

27.

Իրավական վերլուծության վարչության պետ

գլխավոր, 1-ին

1

3. Հավելվածը լրացնել 32.2-րդ և 32.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

32.2.

Միջազգային համագործակցության վարչության պետ

գլխավոր, 1-ին

1

32.3.

Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

գլխավոր, 1-ին

1

4. Հավելվածի 33.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

33.1.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

5. Հավելվածի 33.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

33.2.

Իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ, Իրավական
վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

6. Հավելվածը լրացնել 37.1-ին, 37.2-րդ, 37.3-րդ, 37.4-րդ, 37.5-րդ և 37.6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

37.1.

Վերահսկողության բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

37.2.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության
Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

37.3.

Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

37.4.

Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի
բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

37.5.

Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1


37.6.

Միջազգային համագործակցության վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

7. Հավելվածի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

67.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

4

8. Հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

68.

Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

3

9. Հավելվածը լրացնել 68.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

68.1.

Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

2

10. Հավելվածը լրացնել 99.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

99.1.

Վերահսկողության բաժնի ավագ մասնագետ

առաջատար, 1-ին

1

11. Հավելվածի 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

143.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

2

12. Հավելվածը լրացնել 143.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

143.1.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

3

13. Հավելվածի 144-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

144.

Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

2

14. Հավելվածը լրացնել 144.1-ին, 144.2-րդ, 144.3-րդ և 144.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

144.1.

Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

1


144.2.

Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

1


144.3.

Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնի մասնագետ

առաջատար, 1-ին

2


144.4.

Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ

առաջատար, 1-ին

1

15. Հավելվածը լրացնել 157.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

157.2.

Վերահսկողության բաժնի մասնագետ

առաջատար, 2-րդ

2

16. Հավելվածի 202-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

202.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

2

17. Հավելվածը լրացնել 202.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

202.1.

Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1

18. Հավելվածի 203-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

203.

Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

2

19. Հավելվածը լրացնել 203.1-ին կետերով` հետևյալ բովանդակությամբ.

203.1.

Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

2

20. Հավելվածի 204-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

204.

Իրավական վերլուծության վարչության իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի գործավար

կրտսեր, 1-ին

1

21. Հավելվածը լրացնել 204.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

204.2.

Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի գործավար

կրտսեր, 1-ին

1

22. Հավելվածը լրացնել 205.1-ին, 205.2-րդ և 205.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

205.1.

Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1


205.2.

Միջազգային համագործակցության վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1


205.3.

Վերահսկողության բաժնի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

2

23. Հավելվածի 26-րդ, 38.1-ին, 70.1-ին և 157.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

24. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1019» թիվը փոխարինել «1025» թվով։

25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան