«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հուլիսի 2015 թ. |
թիվ 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 37-Ն, ԹԻՎ 38-Ն, ԹԻՎ 39-Ն ԵՎ ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Ն, ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն, ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 39-Ն և ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ն որոշումներով հաստատված հավելված 1-ի 80-րդ տողում «կրկնակի» բառից առաջ լրացնել «Կատարվել է» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Ն և ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 39-Ն որոշումներով հաստատված հավելված 2-ի 5-րդ կետերը լրացնել «Ցուցանիշն իր մեջ ներառում է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի տարածությունները» նախադասությամբ, իսկ 6-րդ կետերը լրացնել «Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի տարածությունները» նախադասությամբ:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն և ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ն որոշումներով հաստատված հավելված 2-ի 5-րդ կետերը լրացնել` «Ցուցանիշն իր մեջ ներառում է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, փաստացի ոռոգված, ցանքերի տարածությունները:» նախադասությամբ, իսկ 6-րդ կետը լրացնել` «Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, փաստացի ոռոգված, ցանքերի տարածությունները:» նախադասությամբ:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|