Basic information
Number
N 14
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (11.04.2017-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.04.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.04.2017
Effective date
11.04.2017
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 ապրիլի 2017 թվականի N 14

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրի կետերի կատարման համար նախատեսվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:

4. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա պարբերականությամբ՝ ծրագրի իրականացման ընթացքը դիտարկող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն իրենց կողմից իրականացված միջոցառումների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի նիստի N  14
արձանագրային որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ

ՈՒՂՂՎԱԾ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ