Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.07.2015-10.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.02/23(547) Հոդ.536
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 383-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքը` քաղաքացիական ավիացիային առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու կանոնակարգեր մշակելիս և ընդունելիս` Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի` Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին դրանց համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Միջազգային օդագնացության օդերևութաբանական ապահովման մասին» 3-րդ հավելվածի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդագնացության օդերևութաբանական սպասարկման (ՀՕԿ N 49) տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումը կանոնակարգելու և ավիացիոն անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 383-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) ուղղված է օդային թռիչքների և ավիացիոն անվտանգության օդերևութաբանական ապահովման գործընթացի կարգավորմանը:

2. Կանոնակարգով ապահովվում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) դրույթների պահանջները, և այն համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից սահմանված ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին:

3. Կանոնակարգում ներառված` ավիացիային մատուցվող անհրաժեշտ օդերևութաբանական ծառայությունների տեսակները, չափանիշները, գործելաձևերն ու ընթացակարգերը գտնվում են ԻԿԱՕ-ի կողմից հրատարակված միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման N 3 հավելվածի, ՀՕԿ-ի Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկման տեխնիկական կանոնակարգի շրջանակներում և համապատասխանում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները» 11-րդ հոդվածի 7-րդ կետով` Քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի (ՔԱԱ) կողմից սահմանված ավիաօդերևութաբանական ծառայությունների տեսակներին և չափանիշներին:

 

II. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

Քաղաքացիական ավիացիային օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:

 

III. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացություններն ու հապավումները`

աերոդրոմի բարձրություն` վերթիռ-վայրէջքային գոտու (ՎՎԳ) առավելագույն կետի բարձրությունը ծովի մակարդակի համեմատ,

աերոդրոմի նվազագույնը` վայրէջքի համար` ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության (տեսանելիության) և, ըստ անհրաժեշտության, ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է կատարել վայրէջք` տվյալ տեսակի օդանավով,

աերոդրոմի նվազագույնը` վերթիռի համար` ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության (տեսանելիության) և, ըստ անհրաժեշտության, ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է կատարել վերթիռ` տվյալ տեսակի օդանավով,

աերոդրոմի վերահսկման կետ` կետ, որը սահմանում է աերոդրոմի տեղադրությունը կոորդինատների աշխարհագրական համակարգում,

աերոդրոմի օդերևութաբանական մարմին` օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) մարմինների օդերևութաբանական ապահովման համար նախանշված մարմին, որը տեղակայված է աերոդրոմում,

աերոհանգույց` մոտ տեղակայված աերոդրոմներ, որոնցից թռիչքների կազմակերպումը և կատարումը պահանջում են հատուկ համաձայնեցում,

աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու (ԱՏԺ)` պաշտոնական փաստաթուղթ, որը թողարկվում է պետության կողմից կամ նրա հավանությամբ և պարունակում է աերոնավիգացիոն տեղեկատվություն, որն անհրաժեշտ է արտասահմանյան օդանավերի թռիչքների ապահովման համար` տվյալ պետության օդային տարածության սահմաններում,

ամենաշահավետ էշելոն` էշելոն, որը պահպանվում է թռիչքի զգալի մասի ընթացքում,
ամպերի ստորին սահմանի բարձրություն` հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, երկրի (ջրի) մակերևույթի և ամպերի ամենացածր շերտի ստորին սահմանի միջև,

այլընտրանքային (պահեստային) աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է օդանավի վայրէջքի համար այն դեպքում, երբ նշանակման աերոդրոմի օգտագործումը նպատակահարմար չէ: Այլընտրանքային կարող է լինել նաև արտաթիռի (մեկնման) աերոդրոմը,

ավիացիոն աշխատանքներ` գյուղատնտեսության, շինարարության մեջ, շրջակա միջավայրի պահպանման, բժշկական օգնություն ցույց տալու և այլ նպատակների համար` օդանավերի թռիչքների օգտագործմամբ կատարվող աշխատանքներ,

ավիացիոն աշխատանքների շրջան` օդային տարածության այն մասը, որի սահմաններում` հաստատված պլանով և ժամանակացույցով կատարվում են ավիացիոն աշխատանքներ,

ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, անկախ իր կազմակերպական-իրավական և սեփականության ձևերից, որի գործունեության (վճարովի ծառայությունների մատուցման) հիմնական նպատակներն ուղևորների, ուղեբեռի, ծանրոցների, փոստի օդային փոխադրումների իրականացումը և (կամ) ավիացիոն աշխատանքների կատարումն են,

արտակարգ տեղեկատվություն` անհապաղորեն հաղորդվող տեղեկատվություն ավիացիայի համար վտանգավոր բնական երևույթների մասին, որոնք նշված են «Աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման մասին» հրահանգում,

արևադարձային ցիկլոնների խորհրդակցական կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է ռեգիոնալ աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան` հետևող օդերևութաբանական մարմիններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և ՕՓՄԵԹ (OPMET) միջազգային բանկերին արևադարձային ցիկլոնի տեղակայության, կանխատեսվող ուղղության, շեղման արագության, կենտրոնում ճնշման և առավելագույն գետնամերձ քամու մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար,

բարդ օդերևութաբանական պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնց դեպքում տեսանելիության արժեքները կազմում են 2000 մ և ավելի պակաս, և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը 200 մ և ավելի ցածր, երբ դրանց ընդհանուր քանակը երկու օկտանտից ավելի է,

բարոմետրական (ճնշաչափական) բարձրություն` մթնոլորտային ճնշում, որն արտահայտված է բացարձակ բարձրության մեծություններով. համապատասխանում է այդ ճնշմանն ստանդարտ (միջազգային) մթնոլորտում,

բացարձակ բարձրություն` բարձրություն, որը սահմանվում է հաշվանքի սկիզբ` ընտրված ծովի մակարդակի համեմատ,

բլրավետ տեղանք` 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և ռելիեֆի 200 մ-ից մինչև 500 մ հարաբերական գերազանցումներով տեղանք,

բրիֆինգ (անգլ.` Briefing, brief` համառոտ բառից)` օդանավերի թռիչքային անձնակազմերի նախաթռիչքային տեղեկատվախորհրդատվական սպասարկում,

գերակշռող տեսանելիություն` «տեսանելիություն» տերմինի սահմանմանը համապատասխան դիտվող տեսանելիություն, որը դառնում է հասանելի կամ գերազանցվում է, առնվազն, հորիզոնի գծի կեսի սահմաններում, կամ էլ, առնվազն, աերոդրոմի մակերևույթի կեսի սահմաններում: Զնվող տարածությունը կարող է ընդգրկել կից կամ ոչ կից սեկտորներ:

Այդ արժեքը որոշվում է տեսողական դիտումների և (կամ) գործիքային համակարգերի օգնությամբ, որոնց կիրառումը լավագույն կերպով է գնահատում գերակշռող տեսանելիությունը,

գոտիական կանխատեսում (ԳԱՄԵԹ (GAMET)` թռիչքային տեղեկատվության շրջանի կամ դրա ենթաշրջանի համար կիրառելի գոտիական կանխատեսում, որը կազմվում է օդերևութաբանական մարմնի կողմից` կրճատումներով բաց տեքստով` ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար, և հաղորդվում հարևան թռիչքային տեղեկատվության շրջանների օդերևութաբանական մարմիններին,

գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է պատրաստելու և պետություններին առաքելու եղանակի հատուկ երևույթների, քամու և ջերմաստիճանի կանխատեսումները բարձրություններում` թվային տեսքով, համաշխարհային մասշտաբով` օգտագործելով ավիացիոն սևեռված ծառայության համապատասխան հնարավորությունները,

գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ` համաշխարհային համակարգ, որն ապահովում է երթուղում ավիացիոն օդերևութաբանական կանխատեսումների տրամադրումը` միասնական ստանդարտացված ձևով, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնների կողմից,

եղանակի կանխատեսում` օդերևութաբանական պայմանների նկարագրում, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում որոշակի գոտում կամ օդային տարածության մի մասում,

եղանակի հատուկ երևույթներ` ԻԿԱՕ-ի և ՀՕԿ-ի (ծածկագրային աղյուսակ 4678, ծածկագրերի հրահանգ, ՀՕԿ N 306) կողմից ընդունված օդերևութաբանական երևույթների և դրանց բնութագրերի ցուցակ` ընթացիկ և կանխատեսվող եղանակի երևույթների հաղորդման, ինչպես նաև եղանակի փաստացի և կանխատեսական քարտեզների վրա անցկացման համար,

եղանակի վտանգավոր երևույթներ` ավիացիայի համար` եղանակի հատուկ երևույթներ, որոնք հասնում կամ գերազանցում են «Աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման մասին» հրահանգում նշված թռիչքների անվտանգ կատարման համար հաստատված չափանիշները, որոնք կարող են սպառնալիք ստեղծել թռիչքների անվտանգությանը և (կամ) նյութական վնաս հասցնել ավիացիոն տեխնիկային,

ԷՅՐՄԵԹ (AIRMET) տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել ցածր բարձրություններում կատարվող օդանավերի թռիչքների անվտանգության վրա, և, որոնք ներառված չեն թռիչքային տեղեկատվության համապատասխան շրջանում կամ դրա ենթաշրջանում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար կազմված կանխատեսման մեջ,

թռիչք` օդանավի շարժումը` սկսած վերթիռից մինչև վայրէջքի ավարտը,

թռիչքի անվտանգ բարձրություն` թռիչքի այն նվազագույն թույլատրելի բարձրությունը, որը բացառում է օդանավի բախումը երկրի (ջրի) մակերևույթի կամ դրա վրա գտնվող արգելքների հետ,

թռիչքային դաշտ` աերոդրոմի այն մասը, որն ընդգրկում է մեկ կամ մի քանի վերթիռ-վայրէջքային գոտիներ, գետնավարման գոտիներ, հատուկ նշանակության կառամատույցներ և հրապարակներ,

թռիչքային տեղեկատվության շրջան (ԹՏՇ)` որոշակի չափսերի օդային տարածություն, որի սահմաններում ապահովվում են թռիչքատեղեկատվական սպասարկումը և վթարային ազդարարումը,

թռիչքային տեսանելիություն` տեսանելիությունն օդանավի խցիկից` թռիչքի ժամանակ,

թռիչքի երթուղի` օդանավերի թռիչքների համար հաստատված օդային տարածության այն մասը, որը սահմանափակված է ըստ բարձրության և ըստ լայնության,

թռիչքի էշելոն` մշտական մթնոլորտային ճնշման հաստատված մակերևույթ, որը վերաբերում է 1013,2 հՊա հաստատված ճնշման մեծությանը և հեռու է գտնվում այդպիսի այլ մակերևույթներից` ճնշման հաստատված միջակայքերի մեծության չափով,

ժամանակավոր աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է օդանավերի թռիչքների ապահովման համար` տարվա որոշակի ժամանակահատվածում. չունի անշարժ շինություններ և սարքավորում, սակայն ենթակա է հաշվառման,

լեռնային աերոդրոմ` աերոդրոմ, որը տեղադրված է աերոդրոմի վերահսկման կետից 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և 500 մ և ավելի հարաբերական բարձրություններով տեղանքի վրա, ինչպես նաև աերոդրոմ, որը տեղադրված է ծովի մակարդակից 1000 մ և ավելի բարձրության վրա,

լեռնային տեղանք` 25 կմ շառավղով կտրտված ռելիեֆով և 500 մ և ավելի հարաբերական գերազանցումներով տեղանք, ինչպես նաև տեղանք, որի ռելիեֆի բացարձակ բարձրությունը 2000 մ և ավելի է,

խորհրդատվություն` թռիչքի կատարման հետ կապված փաստացի և (կամ) սպասվող օդերևութաբանական պայմանների քննարկում օդերևութաբանի կամ այլ մասնագետի հետ. քննարկումն ընդգրկում է հարցերի պատասխանները,

ծանուցագիր` ավիացիոն անձնակազմի համար` ծանուցագիր, որը պարունակում է տեղեկատվություն ցանկացած աերոնավիգացիոն սարքավորման գործարկման, վիճակի կամ փոփոխության, սպասարկման և կանոնների, ինչպես նաև վտանգի մասին, որոնց պատեհաժամ նախազգուշացումն ունի կարևոր նշանակություն` թռիչքների կատարման հետ կապված անձնակազմի համար,

կանխատեսման ճշգրտում` եղանակի կանխատեսման մասնակի կամ լրիվ շտկում, որի գործողության ժամկետը դեռ չի սկսվել կամ չի ավարտվել,

կանոնավոր ամփոփագիր` կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր,

համատեղ բազավորման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ համատեղ բազավորվում են քաղաքացիական և պետական ավիացիայի օդանավերը,

համատեղ շահագործման աերոդրոմ` պետական ավիացիայի աերոդրոմ, որտեղ իրականացվում են այն քաղաքացիական օդանավերի վերթիռը, վայրէջքը, գետնավարումը և կայանումը, որոնք կատարում են չվացուցակով թռիչքներ և չունեն բազավորման իրավունք` այդ աերոդրոմում,

հաստատված երթուղի` օդային ուղեգծից, տեղական գծից դուրս գտնվող երթուղի, որը համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հետ և նախանշված է ավիացիոն աշխատանքների կատարման համար,

հատուկ ամփոփագիր` հատուկ դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր,

հարաբերական բարձրություն` բարձրություն, որը որոշվում է ընտրված մակարդակից մինչև այն օբյեկտը, որի համեմատ կատարվում է չափում,

հարթավայրային տեղանք` 25 կմ շառավղով ռելիեֆի 200 մ-ից ավելի պակաս հարաբերական բարձրություններով տեղանք,

հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն (ՀՄԽԿ (VAAC)` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է ռեգիոնալ աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան` հետևող օդերևութաբանական մարմիններին, աերոնավիգացիայի համակարգում գործող շրջանային կարգավարական կենտրոններին, թռիչքային տեղեկատվության կենտրոններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և ՕՓՄԵԹ միջազգային բանկերին հրաբխային ժայթքումից հետո մթնոլորտում հրաբխային մոխրի հորիզոնական և ուղղաձիգ հզորության և կանխատեսվող տեղաշարժման մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար,

հրահանգավորում` բանավոր խորհրդատվություն փաստացի և (կամ) սպասվող օդերևութաբանական պայմանների վերաբերյալ,

ճնշում (ՔՅՈՒԷՆԷՅՋ (QNH)` ծովի միջին մակարդակին բերված մթնոլորտային ճնշումը` հեկտապասկալներով, ստանդարտ մթնոլորտի համար,

ճնշումն աերոդրոմում (ՔՅՈՒԷՖԻ (QFE)` մթնոլորտային ճնշում, որը հաշվարկվում է ՎՎԳ-ի համապատասխան շեմի համեմատ,

միջազգային թռիչք` օդանավի թռիչքն ավելի, քան մեկ պետության օդային տարածության մեջ,

միջազգային օդային ուղեգիծ` միջազգային թռիչքների համար բաց օդային ուղեգիծ,

միջազգային օդանավակայան` օդանավակայան, որը բաց է միջազգային օդային փոխադրումներ կատարող օդանավերի ընդունման և ճանապարհման համար, և, որտեղ իրականացվում է մաքսային, սահմանային, սանիտարակարանտինային և այլ վերահսկողություն,

նախազգուշացում` տեղեկատվություն ավիացիայի համար վտանգավոր եղանակի երևույթի առկայության, սպասվող առաջացման կամ ուժեղացման մասին,

նշանակման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ օդանավի վայրէջքը նախատեսված է թռիչքի պլանով կամ թռիչքի առաջադրանքով: Նշանակման աերոդրոմներն ստորաբաժանվում են միջանկյալ և վերջնական վայրէջքի աերոդրոմների,

նվազագույնը` ավիացիոն աշխատանքների համար` տեսանելիության և ամպերի ստորին սահմանի բարձրության նվազագույն թույլատրելի արժեքները, որոնց դեպքում թույլատրվում է տվյալ տեսակի աշխատանքների համար հաստատված ավիացիոն աշխատանքների տեսակների կատարումը` թռիչքների կանոնների (տեսողական թռիչքների կանոններ (ՏԹԿ), սարքավորումներով թռիչքների կանոնների (ՍԹԿ) կիրառմամբ,

նվազագույն բերված ճնշում` ծովի մակարդակին բերված նվազագույն մթնոլորտային ճնշման հաշվարկային արժեքն ըստ տեղական օդային գծի (ՏՕԳ), երթուղու, հաստատված երթուղու կամ թռիչքի շրջանի,

շահագործող` քաղաքացի կամ իրավաբանական անձ, որն ունի օդանավ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմաններով կամ այլ իրավական հիմունքներով. նշված օդանավն օգտագործում է թռիչքների համար և ունի շահագործողի հավաստագիր (վկայական),

շրջանային կարգավարական կենտրոն` մարմին, որը նախանշված է այն վերահսկվող թռիչքների և կարգավարական շրջանների կարգավարական սպասարկման ապահովման համար, որոնք գտնվում են իր իրավասության ներքո,

որակի համակարգ` որակի ընդհանուր ղեկավարության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական կառուցվածքի, մեթոդիկաների, գործընթացների և ռեսուրսների ամբողջականություն,

որոշումների ընդունման բարձրություն` ճիշտ վայրէջքամուտ կատարելու ժամանակ հաստատված հարաբերական (ՎՎԳ-ի շեմի մակարդակից սկսած) բարձրություն, որից պետք է սկսվի երկրորդ շրջանի մանևրն այն դեպքում, եթե մինչև այդ բարձրության հասնելն օդանավի հրամանատարի կողմից չի հաստատվել անհրաժեշտ տեսողական կապը` տեղորոշիչների հետ վայրէջքամուտը շարունակելու համար, կամ օդանավի դիրքը տարածության մեջ, կամ էլ դրա երթևեկության պարամետրերը չեն ապահովում վայրէջքի անվտանգությունը,

չսարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` ՎՎԳ, որը նախանշված է տեսողական վայրէջքամուտ կատարող օդանավերի համար,

ռելիեֆի բարձրություն` տեղանքի ռելիեֆի բացարձակ բարձրությունը,

ռեպրեզենտատիվ (representatife` ֆրանս.)` դիտումների բնորոշությունն օդերևութաբանության մեջ,

սարքային օդերևութաբանական պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք արտահայտված են տեսանելիության հեռվության, մինչև ամպեր հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով,

սարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` սարքերի օգնությամբ վայրէջքամուտ կատարող օդանավերի համար նախանշված ՎՎԳ-ների տեսակներից մեկը`

ա) ՎՎԳ, որը սարքավորված է ոչ ճիշտ վայրէջքամուտի համար. տեսողական միջոցներով և ոչ տեսողական միջոցներից որևէ մեկով սարքավորված ՎՎԳ, որոնք ապահովում են, առնվազն, օդանավի ուղղորդումը վայրէջքամուտի ուղղությամբ` ուղիղ գծով.

բ) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ I կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ (ILS` ՎՀՎՍ) և (կամ) ԷՄԷԼԷՍ (MLS` ՎՄՀ) համակարգերով և տեսողական միջոցներով սարքավորված ՎՎԳ, որոնք նախանշված են 60 մ-ից ոչ պակաս որոշումների ընդունման բարձրությամբ և կամ ՎՎԳ-ում 800 մ-ից ոչ պակաս տեսանելիության, կամ էլ 550 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի համար.

գ) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ II կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ և (կամ) ԷՄԷԼԷՍ համակարգերով և տեսողական միջոցներով սարքավորված ՎՎԳ, որոնք նախանշված են 60 մ-ից ավելի պակաս, սակայն 30 մ-ից ոչ պակաս որոշումների ընդունման բարձրությամբ և ՎՎԳ-ում 350 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի համար.

դ) ճիշտ վայրէջքամուտի համար ըստ III կատեգորիայի սարքավորված ՎՎԳ. ԱՅԷԼԷՍ և (կամ) ԷՄԷԼԷՍ համակարգերով սարքավորված ՎՎԳ, որոնք գործում են մինչև ՎՎԳ-ի ամբողջ մակերևույթի երկարությամբ և նախանշված են`

1) 30 մ-ից ավելի պակաս որոշումների ընդունման բարձրությամբ կամ առանց որոշումների ընդունման բարձրության սահմանափակման և ՎՎԳ-ում 200 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

2) 15 մ-ից ավելի պակաս որոշումների ընդունման բարձրությամբ կամ առանց որոշումների ընդունման բարձրության սահմանափակման և ՎՎԳ-ում 200 մ-ից ավելի պակաս, սակայն 50 մ-ից ոչ պակաս տեսանելիության հեռվության դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

3) ՎՎԳ-ում առանց որոշումների ընդունման բարձրության և տեսանելիության հեռվության սահմանափակման դեպքում վայրէջքամուտի և վայրէջքի համար,

սարքավորումներով թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնց դեպքում օդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը որոշվում են օդանավավարական և աերոնավիգացիոն սարքերով,

ՍԻԳՄԵԹ (SIGMET) տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա,

ստանդարտ մթնոլորտային ճնշում` ճնշման հաստատված արժեքն ստանդարտ մթնոլորտում 1013,25 հեկտապասկալ է կամ 760 մմ ս.ս,

ստույգ բարձրություն` բարձրություն, որը որոշվում է երկրի (ջրի) մակերևույթի վրա գտնվող` անմիջականորեն չափման օբյեկտի տակ զետեղված կետից մինչև այդ օբյեկտը,

վայրէջքային հրապարակ` հողատարածքի, ջրատարածքի կամ այլ մակերևույթի այն մասը, որը պիտանի է օդանավերի վերթիռի և վայրէջքի համար,

վերթիռ-վայրէջքային գոտի (ՎՎԳ)` աերոդրոմի այն մասը, որը նախանշված է թափավազքի համար` վերթիռի դեպքում, և վազքի համար` օդանավերի վայրէջքից հետո,

ՎՎԳ-ի շեմ` օդանավերի վայրէջքի համար նախանշված ՎՎԳ-ի հատվածամասի սկիզբը,

ՎՕԼՄԵԹ (VOLMET)` օդերևութաբանական տեղեկատվություն` թռիչքում գտնվող օդանավերի անձնակազմերի համար,

ՎՕԼՄԵԹ ռադիոհաղորդում` համապատասխան դեպքերում աերոդրոմում ՄԵԹԱՐ (METAR) ընթացիկ կանոնավոր ամփոփագրերի և ՍՓԵՍԻ (SPECI) հատուկ օդերևութաբանական ամփոփագրերի, ԹԱՖ (TAF) կանխատեսումների և ՍԻԳՄԵԹ (SIGMET) տեղեկատվության տրամադրում` անընդհատ և կրկնվող խոսքային ռադիոհաղորդման միջոցով,

ՎՕԼՄԵԹ (ԴԻ-ՎՕԼՄԵԹ (D-VOLMET)) տվյալների հաղորդման կապուղի` կապուղի, որը տրամադրում է ՄԵԹԱՐ ընթացիկ կանոնավոր ամփոփագրերը և ՍՓԵՍԻ հատուկ օդերևութաբանական ամփոփագրերը, ԹԱՖ կանխատեսումները և ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը աերոդրոմում,

տեղական կանոնավոր ամփոփագիր` օդերևութաբանական ամփոփագիր, որը կազմված է կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա. տարածվում է բաց տեքստով` միայն ամփոփագիրը կազմող աերոդրոմում (նախանշված է ժամանող և մեկնող օդանավերի համար),

տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում` հեռավորություն, որի սահմաններում օդանավի օդաչուն` գտնվելով ՎՎԳ-ի առանցքային գծի վրա, կարող է տեսնել ՎՎԳ-ի մակերևույթի մականշվածքը կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը,

տեսանելիություն` տեսանելիությունն ավիացիոն նպատակների համար ստորև նշված մեծություններից առավելագույնն է`

ա) առավելագույն հեռավորություն, որի վրա կարելի է տարբերել և ճանաչել երկրին մոտ տեղադրված ընդունելի չափսերի սև օբյեկտը` այն բաց ֆոնի վրա դիտելիս.

բ) առավելագույն հեռավորություն, որի վրա կարելի է տարբերել և ճանաչել մոտ 1000 կդ լույսի ուժով լույսերը` չլուսավորված օբյեկտի վրա,

տեսողական օդերևութաբանական պայմաններ` օդերևութաբանական պայմաններ` արտահայտված տեսանելիության հեռվության, մինչև ամպերի հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով, որոնք համապատասխանում են հաստատված մինիմումներին կամ գերազանցում դրանք,

տեսողական թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնք թույլ են տալիս որոշել օդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը` վերգետնյա կողմնորոշիչների և բնական հորիզոնի օգնությամբ,

քաղաքացիական ավիացիա` ավիացիա, որն օգտագործվում է քաղաքացիների և տնտեսության կարիքները բավարարելու նպատակով,

օդային երթևեկության սպասարկում` ընդհանուր տերմին, որը համապատասխան դեպքերում նշանակում է օդային երթևեկության թռիչքատեղեկատվական սպասարկում, խորհրդատվական սպասարկում, կարգավարական սպասարկում (կառավարում), ինչպես նաև վթարային ազդարարում,

օդային տարածության օգտագործողներ` քաղաքացիներ և իրավաբանական անձինք, որոնք օժտված են իրականացնել գործունեություն օդային տարածության օգտագործման ուղղությամբ` օրենքով սահմանված կարգով,

օդային ուղեգիծ` բարձրությամբ և լայնությամբ օդային տարածության մեջ սահմանափակված միջանցք, որը նախանշված է օդանավերի թռիչքների անվտանգ կատարման համար և ապահովված է աերոդրոմներով, նավագնացության, օդային երթևեկության վերահսկողության և կառավարման միջոցներով,

օդանավ` թռչող ապարատ, որը պահպանվում է մթնոլորտում օդի հետ փոխազդեցության հաշվին,

օդանավակայան` շինությունների համալիր, որն ընդգրկում է աերոդրոմ, օդակայարան, այլ շինություններ և նախանշված է օդանավերի ընդունման, ճանապարհման, օդային փոխադրումների սպասարկման համար. ունի անհրաժեշտ սարքավորում, ավիացիոն անձնակազմ և այլ աշխատողներ,

օդանավ շահագործողներ և օդային երթևեկության կազմակերպման մարմիններ` շահագործողներ, թռիչքային անձնակազմի անդամներ, օդային երթևեկության սպասարկման մարմիններ, հետախուզափրկարարական ծառայության մարմիններ, օդանավակայանների վարչակազմը և այլ մասնավոր և իրավաբանական անձինք կամ մարմիններ, որոնք օդերևութաբանական տեղեկատվությունն օգտագործում են ավիացիոն նպատակներով,

օդերևութաբանական տեղեկատվություն` օդերևութաբանական մարմիններից, օդանավերի անձնակազմերից և օդային երթևեկության սպասարկման մարմիններից (թռիչքների կառավարման) ստացվող տեղեկություններ, հաղորդումներ փաստացի և կանխատեսվող եղանակի մասին,

օդերևութաբանական ամփոփագիր` հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի.

օդերևութաբանական լիազոր մարմին` լիազոր մարմին, որն իրականացնում է միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումը կամ կազմակերպում է այդպիսի ապահովում` պայմանավորվող պետության անունից,

օդերևութաբանական մարմին` մարմին, որը նախանշված է քաղաքացիական ավիացիայի և աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման համար:

ԱԿԿ` աերոդրոմի կարգավարական կետ

ԱՇԹԿՀ` աերոդրոմի շրջանում թռիչքների կատարման հրահանգ

ԱՌՕՀ` ավտոմատացված ռադիոօդերևութաբանական համալիր

ԱՍՍԲ` ամպերի ստորին սահմանի բարձրություն

ԱՎԿ` աերոդրոմի վերահսկման կետ

ԱՏԾ` աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն

ԱՔԱ` ավիացիոն-քիմիական աշխատանքներ

ԱՕԿ` ավիացիոն օդերևութաբանական կայան (ռազմական ուժերի)

ԱՕԿենտ.` ավիացիոն օդերևութաբանական կենտրոն

ԱՕԿՔ` ավիացիոն օդերևութաբանական կայան (քաղաքացիական)

ԱՕՏՉՀ` ավտոմատացված օդերևութաբանական տեղեկատվաչափողական համակարգ

ԲԻԼ` բարձր ինտենսիվության լույսեր

ԲԿ` բարձրախոս կապ

ԳԿՀԿենտ.` Գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն

ԳԿՀՀ` Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ

ԳՎԿԿ` գետնավարման կարգավարական կետ

ԳՎՎ` գետնավարման վազքուղի

ԴԼԿ` դիտումների լրացուցիչ կետ (լրացուցիչ դիտակետ)

ԴՀԿ` դիտումների հիմնական կետ (հիմնական դիտակետ)

ԴՕԿ` դիտումների օժանդակ կետ (օժանդակ դիտակետ)

ԵԱԱ` Երկրի արհեստական արբանյակ

ԹՏԿենտ.`  թռիչքային տեղեկատվության կենտրոն

ԹՏՎՇ` թռիչքային տեղեկատվության վերին շրջան

ԹԿՁ` Թռիչքների կատարման ձեռնարկ

ԹՂ` թռիչքների ղեկավար

ԻՑՍ` ինքնավար ցուցչային սարք

ՀԲՀՕԱ` համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմ

ՀԿԿենտ.` ` հաղորդագրությունների կոմուտացման կենտրոն

ՀՀԺ` համաշխարհային համաձայնեցված ժամանակ

ՀՕԿ` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

ՀՕՄ` հետևող օդերևութաբանական մարմին

ՀՇՌՏ` հեռավոր շարժաբեր ռադիոտեղորոշակետ

ՀՄԽԿենտ.` ( ՎԻԷՅԷՅՍԻ (VAAC )` Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն

ՀԿԿ` հրամանակարգավարական կետ

ՄԳՎԿԿ` մեկնարկի-գետնավարման կարգավարի կետ

ՄԿԺ` միջազգային կոորդինացված ժամանակ

Մեկ.ԿԿ` մեկնարկային կարգավարական կետ

ՄԿԿ` մոտեցման կարգավարական կետ

ՄՇՌՏ` մոտակա շարժաբեր ռադիոտեղորոշակետ

ՄՕԿԿ` մոտեցման օժանդակ կարգավարական կետ

ՇԿԿ` շրջադարձի կարգավարական կետ

ՈԸԲ` որոշումների ընդունման բարձրություն

ՌԱՕՏԲ` Ռուսհիդրոմետի ավիաօդերևութաբանական տվյալների բանկ

ՌԳՌՕԿ` Ռուսհիդրոմետի գլխավոր ռադիոօդերևութաբանական կենտրոն

ՌՏՎ` ռադիոտեղորոշչային (ռադիոլոկացիոն) վերահսկում

ՍԹԿ` սարքավորումներով թռիչքների կանոններ

ՍՕՏ` ստորին օդային տարածություն

ՎԿԿ` վայրէջքի կարգավարի կետ

ՎՀԿԿ` վայրէջքի համակարգի կարգավարական կետ

ՎՀՎՍ (ԱՅԷԼԷՍ (ILS)` վայրէջքի համակարգի վերգետնյա սարքավորում

ՎՄՀ (ԷՄԷԼԷՍ (MLS)` վայրէջքի միկրոալիքային համակարգ

ՎՄՈՒ` վայրէջքի մագնիսական ուղղույթ

ՎՌՏՀ` վայրէջքի ռադիոտեղորոշչային համակարգ

ՎՎԳ` վերթիռ-վայրէջքային գոտի

ՎՕՏ` վերին օդային տարածություն

ՏԱՀԾԱՇ (ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS)` տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն` աերոդրոմի շրջանում

ՏԹԿ` տեսողական թռիչքների կանոններ

ՏԿԿ` տեղական կարգավարական կետ

ՏՎ` տեսողական վայրէջքամուտ

ՏՕԳ` տեղական օդային գծեր

ՏՕՊ` տեսողական օդերևութաբանական պայմաններ

ՑԻԼ` ցածր ինտենսիվության լույսեր

ՔԱ` քաղաքացիական ավիացիա

ՕԵԿԱՀ` օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ

ՕԵԿ` օդային երթևեկության կառավարում

ՕԵՊ` օդային երթևեկության պլանավորում

ՕԵՍ` օդային երթևեկության սպասարկում

ՕԽ` օպերատիվ խմբեր

ՕԿ` օդերևութաբանական կայան

ՕՄԿԿ` օժանդակ մեկնարկային կարգավարական կետ

ՕՆ` օդանավ

ՕՆՀ` օդանավի հրամանատար

ՕՌՏ` օդերևութաբանական ռադիոտեղորոշիչ

ՕՏ` օդային տարածություն

ՕՏԿԿ` օժանդակ տեղական կարգավարական կետ

ՕՈՒԳ` օդային ուղեգծեր:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման նպատակը թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովմանն աջակցելն է` օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին տրամադրելով օդերևութաբանական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

7. Օդերևութաբանական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի հետ համատեղ ապահովում է օգտագործողներին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության որակի համակարգի ընդհանուր ղեկավարությունը, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

8. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության ծավալը և տրամադրման կարգը սահմանվում են սույն կանոնակարգով:

8.1. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը վճարովի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված է, որ նման տեղեկատվության տրամադրումն օդային երթևեկության կազմակերպման մարմիններին անվճար է: Օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման նպատակով ավիացիայի թռիչքներն սպասարկող օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների, օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև կնքվում են պայմանագրեր:

(8.1-ին կետը լրաց. 16.07.15 N 771-Ն)

9. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության լիարժեքության, որակի և պատեհաժամության համար պատասխանատվությունը կրում են օդերևութաբանական մարմինները, իսկ դրա կանոնավոր օգտագործման համար` օդանավ շահագործողները և օդային երթևեկության սպասարկման մարմինները:

10. Օդանավ շահագործողները և օդային երթևեկության կազմակերպման մարմինները, որոնք օդերևութաբանական սպասարկման կամ վերջինիս բնույթի փոփոխության կարիք ունեն, դրա մասին պատեհաժամ ծանուցում (տեղեկացնում) են համապատասխան օդերևութաբանական մարմիններին:

11. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինը օդանավ շահագործողների և օդային երթևեկության կազմակերպման մարմինների կողմից ծանուցվում է`

ա) թռիչքների չվացուցակի մասին.

բ) անկանոն չվերթների կատարման մասին.

գ) չվերթների ուշացումների, տեղափոխումների և չեղյալ հայտարարման մասին.

դ) պլանավորվող նոր երթուղիների բացման կամ երթուղիների նոր ձևերի կատարման մասին.

ե) ՕԵՍ-ի շրջանների կառուցվածքի և (կամ) սահմանների պլանավորվող փոփոխության մասին, որը պահանջում է օդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգի և (կամ) տրամադրվող տեղեկատվության ծավալների փոփոխություններ:

12. Աերոդրոմի օդերևութաբանական մարմնին հղվող ծանուցումն առանձին չվերթների մասին պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) արտաթիռի (մեկնման) օդանավակայանը և արտաթիռի հաշվարկային ժամանակը.

բ) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

գ) չվերթի երթուղին և միջանկյալ աերոդրոմ ժամանելու հաշվարկային ժամանակը.

դ) պահեստային աերոդրոմները.

ե) թռիչքի էշելոնը.

զ) թռիչքի տեսակը (ըստ ՏԹԿ-ի և ՍԹԿ-ի):

13. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչքների օդերևութաբանական ապահովումն իրականացվում է սույն կանոնակարգին և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգին համապատասխան:

14. Համատեղ բազավորման աերոդրոմներում օդանավերի անձնակազմերի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից` ըստ իրենց գերատեսչական պատկանելության:

15. Աերոդրոմում մեկ գերատեսչության օդերևութաբանական մարմնի առկայության դեպքում թռիչքների ապահովումն իրականացվում է այդ մարմնի կողմից օդանավերի գերատեսչական պատկանելությունից անկախ:

16. Աերոդրոմներում, ՕԵՍ-ի մարմիններում տեղադրվող և ի շահ քաղաքացիական ավիացիայի օգտագործվող օդերևութաբանական սարքավորումը պետք է լինի հավաստագրված:

17. Քաղաքացիական ավիացիայի աերոդրոմներում նոր տեսակի սարքավորման շահագործման թույլտվության համար անհրաժեշտ պայմանը սարքավորման տեսակի հավաստագրի առկայությունն է:

 

V. ԳՈՏԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

18. Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի (ԳԿՀՀ) բաղկացուցիչ մասը գոտիական կանխատեսումների համաշխարհային երկու կենտրոններն են (ԳԿՀԿ)` Լոնդոնում և Վաշինգտոնում, որոնք`

ա) նախապատրաստում են եղանակի գլոբալ կանխատեսումները կանոնավոր ցանցի հանգույցներում` թվային տեսքով և ստանդարտ ֆորմատով` պահանջվող բոլոր մակարդակների համար. կանխատեսումներում ներառվում են տվյալները բարձրություններում քամու, օդի ջերմաստիճանի և խոնավության, տրոպոպաուզայի բարձրության և ջերմաստիճանի, քամու առավելագույն արագության, ուղղության և հարաբերական բարձրության մասին.

բ) նախապատրաստում են եղանակի հատուկ երևույթների գլոբալ կանխատեսումները` թվային տեսքով.

գ) առաքում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կանխատեսումները` թվային տեսքով, օդերևութաբանական լիազոր մարմիններին և այլ օգտագործողներին` վերջիններիս կողմից սպասարկվող շրջաններում.

դ) նախապատրաստում և առաքում են կանխատեսման ճշգրտումները.

ե) ընդունում են ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին տեղեկատվությունը` ՀՕԿ-ի իր համապատասխան ռեգիոնալ մասնագիտացված օդերևութաբանական կենտրոնից, որը պատասխանատու է դրանց շարժման հետագծի մոդելավորման տվյալների տրամադրման համար ռադիոլոգիական իրադրությամբ պայմանավորված շտապ միջոցներ ձեռնարկելու համար` այդ տեղեկատվությունը եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում ներառելու նպատակով.

զ) հաստատում և աջակցում են ՀՄԽԿենտ.-ի (VAAC) հետ շփումներին` հրաբխային գործունեության մասին տեղեկատվության փոխանակման համար` եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում հրաբխային ժայթքումների մասին տեղեկատվության ներառումը համաձայնեցնելու նպատակով:

19. ԳԿՀԿ-ի գործունեության մեջ ընդմիջումներ առաջանալու դեպքում դրա գործառույթները կատարվում են այլ ԳԿՀԿ-ի կողմից:

20. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմինների և հետևող օդերևութաբանական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության` եղանակի ամփոփագրերի, կանխատեսումների, օդաբանական և ռադիոտեղորոշչային դիտումների տվյալների, արբանյակային և այլ տվյալների տրամադրման համար` այնպիսի ծավալներով, որոնք համաձայնեցված են օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ:

21. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններին են վերաբերում ավիաօդերևութաբանական կենտրոնները (ԱՕԿենտ. կամ գլխավոր ԱՕԿենտ.), օդերևութաբանական մասով ավիաօդերևութաբանական կայանները, առանց օդերևութաբանական մասի ավիաօդերևութաբանական կայանները և օպերատիվ խմբերը (ՕԽ):

22. Օդային երթևեկության սպասարկման ապահովումը, թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի սահմաններում, իրականացնում է օդերևութաբանական հետևող մարմինը:

23. Իրենց գործառույթները կատարելիս օդերևութաբանական մարմիններն օգտագործում են այն տեղեկատվությունը, որն ստացվում է այլ օդերևութաբանական մարմիններից, Ռուսհիդրոմետի ԱՕՏԲ-ից, ՕՓՄԵԹ միջազգային բանկերից, ինչպես նաև ԳԿՀԿ-ի (Լոնդոնի և Վաշինգտոնի), ՌԳՌՕԿենտ.-ի կանխատեսական քարտեզները:

24. Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի հերթափոխը ենթարկվում է օպերատիվ իմաստով ՕԵՍ-ի ծառայության թռիչքների ղեկավարին (հերթափոխի ավագին):

25. Ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿենտ.` ) կատարում Է հետևյալ գործառույթները`

ա) անցկացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ` աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

բ) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների, վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

գ) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

դ) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS` ՏԱՀԾԱՇ) ծառայության համար.

ե) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

զ) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում` վայրէջքի հրապարակներում.

է) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

ը) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

թ) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և ԹԿՁ-ի համար.

ժ) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ.

ժա) կազմում և տարածում է ԷՅՐՄԵԹ և ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունները և համարվում օդերևութաբանական հետևող մարմին.

ժբ) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում օդերևութաբանական մասով լիազոր մարմնի որոշմամբ Ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿենտ.) ստանում է Գլխավոր ավիաօդերևութաբանական կենտրոնի կարգավիճակ, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունում` որպես մեթոդական կենտրոն ավիաօդերևութաբանության բնագավառում:

26. Օդերևութաբանական մասով ԱՕԿՔ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անցկացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ` աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

բ) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների, վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

գ) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

դ) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS` ՏԱՀԾԱՇ) ծառայության համար.

ե) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

զ) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում` վայրէջքի հրապարակներում.

է) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

ը) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

թ) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և ԹԿՁ-ի համար.

ժ) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ:

27. Առանց օդերևութաբանական մասի օդերևութաբանական մարմինները կատարում են հետևյալ գործառույթները`

ա) անցկացնում են օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և ապահովում են դիտումների արդյունքների հաղորդումը հենակետային աերոդրոմների օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին,

բ) ապահովում են օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին այլ օդերևութաբանական մարմիններից ստացվող եղանակի ամփոփագրերով, կանխատեսումներով և նախազգուշացումներով` աերոդրոմում և թռիչքների շրջաններում:

28. Օպերատիվ խմբերի գործառույթները որոշվում են օդերևութաբանական ապահովման գծով լիազոր մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնությամբ:

29. Այն շրջանի սահմանները, որի ներքո հետևող օդերևութաբանական մարմինը կրում է պատասխանատվություն, պետք է համընկնի թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի, կամ թռիչքային տեղեկատվության շրջանների և (կամ) կարգավարական շրջանների համակցության սահմանների հետ:

30. Օդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինը`

ա) հետևում է օդերևութաբանական պայմաններին, որոնք ազդում են թռիչքների կատարման վրա` այն շրջանի սահմաններում, որի համար պատասխանատվություն է կրում.

բ) պատրաստում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

գ) տրամադրում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և այլ օդերևութաբանական տեղեկատվություն ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

դ) տարածում է ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը.

ե) պատրաստում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

զ) տրամադրում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

է) տարածում է ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը.

ը) մատակարարում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ՎԻԷՅԷՅՍԻ-ին` ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման և հրաբխային մոխրի ամպի մասին ստացվող տեղեկատվությունը, որոնց համար դեռ չէր թողարկվել ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը.

թ) տրամադրում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ԱՏԾ-ի մարմիններին` ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին ստացվող տեղեկատվությունն այն շրջանում, որի հսկողությունն է իրականացնում, կամ հարևան շրջաններում: Այդ տեղեկատվությունը պարունակում է տվյալներ ռադիոակտիվ նյութերի տեղադրության, թվականի և վթարի տեղի ու կանխատեսվող շարժման հետագծի մասին.

ժ) ապահովում է ՎՕԼՄԵԹ հաղորդագրության նախապատրաստումն ու հաղորդումը:

31. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոնը (VAAC), ստանալով ծանուցագիր հրաբխի ժայթքման կամ սպասվող ժայթքման, կամ էլ հրաբխային մոխրի մասին, իր պատասխանատվության շրջանում`

ա) հետևում է երկրաանշարժ և բևեռային ուղեծրերի վրա գտնվող արբանյակների համապատասխան տվյալներին` համապատասխան շրջանում մթնոլորտում հրաբխային մոխրի ամպի առկայության և հզորության որոշման նպատակով,

բ) գործարկում է հրաբխային մոխրի տեղափոխման (ցրման) հետագծի որոշման թվային մոդելը` կանխատեսելու համար մոխրի ցանկացած «ամպի» տեղափոխությունը, որը հայտնաբերվել էր կամ որի նկատմամբ թողարկվել էր տեղեկատվություն,

գ) թողարկում է հաղորդակցական տեղեկատվություն հրաբխային մոխրի «ամպի» հզորության և կանխատեսվող տեղափոխության մասին`

այլ ՀՄԽԿենտ. -երի համար, որոնց պատասխանատվության շրջանները կարող են ենթարկվել այդ երևույթի ազդեցությանը,

ԳԿՀԿ-ների, ՕՓՄԵԹ միջազգային տվյալների բանկերի, ՆՕՏԱՄ (NOTAM` ծանուցագիր օդաչուներին աերոդրոմների, ռադիոտեխնիկական միջոցների, վայրէջքի համակարգերի համար) միջազգային մարմինների, ինչպես նաև ավիացիոն սևեռված ծառայության շրջանակներում տվյալների առաքման արբանյակային համակարգերի շահագործման համար նախանշված կենտրոնների համար,

ավիաընկերությունների համար, որոնք հայցում են հաղորդակցական տեղեկատվություն ԷՅԷՖԹԻԷՆ (AFTN` ավիացիոն սևեռված էլեկտրակապի ցանց)-ի հասցեի օգնությամբ, որը նախատեսված է հատուկ այդ նպատակների համար,

դ) անհրաժեշտության դեպքում թողարկում է սույն կետի «ա» ենթակետում նշված բարեփոխված հաղորդակցական տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմինների, շրջանային կարգավարական կենտրոնների, թռիչքային տեղեկատվության կենտրոնների և ՀՄԽԿենտ.-ի համար, առնվազն, յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ` այնքան ժամանակ, քանի դեռ արբանյակային տվյալները չեն վկայում հրաբխային մոխրի ամպի բացակայության մասին և այսուհետ տվյալ շրջանից չեն ստացվելու զեկուցագրեր հրաբխային մոխրի առկայության և հրաբխի հետագա ժայթքման մասին:

32. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոններն անցկացնում են շուրջօրյա դիտումներ:

 

VI. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

 

33. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններն ապահովում են աերոդրոմում եղանակի վիճակի կանոնավոր, հատուկ և այլ դիտումների անցկացում:

34. Այն աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, որտեղ չկան օդերևութաբանական մարմիններ, եղանակի դիտումներն անցկացնում են քաղաքացիական ավիացիայի մասնագետները, որոնք նախապատրաստվել և ստացել են ավիաօդերևութաբանության ապահովման գծով լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում օդերևութաբանական դիտումներ կատարելու և օդերևութաբանական սարքավորման շահագործումն իրականացնելու իրավունք:

35. Եթե աերոդրոմների մոտ կան ՕԿ-ներ, դրանք, ըստ օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների և ավիաօդերևութաբանական ապահովման գծով լիազոր մարմնի միջև համաձայնեցման, կարող են ներգրավվել ամփոփագրերի հաղորդմանն այն օդերևութաբանական մարմինների հասցեին, որոնք պատասխանատու են տվյալ շրջանում օդերևութաբանական ապահովման համար:

36. Դիտումները պետք է կատարվեն այն կետերում, որոնք ապահովում են տվյալների բնորոշությունը թռիչքային դաշտի համապատասխան հատվածամասերի համար: Ընդ որում, տեսանելիության և եղանակի երևույթների տեսողական դիտումների տեղից պետք է ապահովվի թռիչքային դաշտի լիարժեք տեսադաշտը: Օդերևութաբանական սարքերի ու սարքավորման կազմը և դրանց տեղակայումը պետք է ապահովի ԻԿԱՕ-ի N 3 հավելվածի պահանջները:

37. Թռիչքային դաշտի տարբեր տեղերում տեղակայված օդերևութաբանական տվիչների ցուցմունքները, հնարավորինս, արտածվում են ԴՀԿ-ում:

38. Ըստ սարքերի I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներով աերոդրոմներում տեղակայվում է ավտոմատացված վերահսկիչ-չափիչ սարքավորում, ինչպես նաև ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռվության, ամպերի ստորին սահմանի բարձրության, օդի ջերմաստիճանի, ցողի կետի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ցուցմունքների հեռագործ ցուցասարքեր` վայրէջքամուտերի, վայրէջքների և վերթիռների ապահովման համար: Այդ սարքերն իրական ժամանակի մեջ այն օդերևութաբանական պարամետրերի ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգն են, որոնք ազդում են վայրէջքի և վերթիռի վրա: Համալիր ավտոմատացված համակարգերը մշակելիս հաշվի են առնվում մարդկային գործոնի տեսակետները, և նախատեսվում են պահուստավորման ընթացակարգերը:

39. Այն դեպքերում, երբ օդերևութաբանական տարրերի չափման և տեղեկատվության տարածման համար օգտագործվում է իրական ժամանակի մեջ օդերևութաբանական մեծությունների ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգը, պետք է ապահովվի նաև դիտումների տվյալները ձեռքով ներմուծելու հնարավորությունը:

40. Տարածության և ժամանակի մեջ օդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ կապված, ինչպես նաև որոշ տարրերի դիտարկման և որոշման մեթոդիկաների անկատարության հետևանքով ամփոփագիր ստացողը պետք է դիտարկի ամփոփագրում նշված յուրաքանչյուր տարրի կոնկրետ արժեքը միայն որպես առավելագույնը մոտ իրական պայմաններին, որոնք տեղի ունեն դիտումների պահին:

41. Աերոդրոմներում կանոնավոր դիտումները թռիչքների շրջանում անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 և 30 րոպե ժամանակամիջոցներում), թռիչքների բացակայության դեպքում` յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 րոպեին):

Կանոնավոր դիտումները ՏՕԳ-ի աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ կարող են կատարվել յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ` անկախ թռիչքների առկայությունից:

42. Ոչ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով օդանավակայաններում դիտումները կատարվում են միայն թռիչքների ժամանակաշրջանում: Դիտումները պետք է սկսվեն թռիչքների սկզբից 2 ժամ առաջ և կատարվեն թռիչքների ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում` ներառյալ այն ժամանակը, երբ աերոդրոմն այլընտրանքային է:

43. Կանոնավոր դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

ա) տեղական կանոնավոր ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար),

բ) ՄԵԹԱՐ ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, ՎՕԼՄԵԹ ռադիոհաղորդումների և ԴԻ-ՎՕԼՄԵԹ հաղորդագրությունների պլանավորման համար):

Շահագործման տեսակետից ցանկալի և ներկայումս նվաճելի չափումների կամ դիտումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 1 հավելվածում:

ԷՅԹԻԱՅԷՍ-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է կանոնավոր ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով, որը պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին:

44. Այն դեպքերում, երբ օդանավի վերթիռի և վայրէջքի համար անհրաժեշտ է ամենավերջին օդերևութաբանական տեղեկատվությունը, այն ապահովվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից` ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ:

45. ՕԵՍ-ի կետերում օդերևութաբանական տարրերի արտապատկերման և գրանցման միջոցների առկայության դեպքում դրանց ցուցմունքներն օգտագործվում են կարգավարների կողմից` վերթիռից կամ վայրէջքից առաջ տվյալներն օդանավերին հաղորդելու համար:

46. Այն դեպքերում, երբ տեղի ունեն ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռվության, ընթացիկ եղանակի և (կամ) ամպամածության որոշակի փոփոխություններ, կանոնավոր դիտումները լրացվում են հատուկ դիտումներով:

47. Հատուկ դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

ա) տեղական հատուկ ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար),

բ) ՍՓԵՍԻ ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, ՎՕԼՄԵԹ ռադիոհաղորդումների և ԴԻ-ՎՕԼՄԵԹ հաղորդագրությունների պլանավորման համար):

ԷՅԹԻԱՅԷՍ-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է հատուկ ամփոփագրից` ռուսերենով և անգլերենով, որը պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին:

ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի կազմման կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի ժողովածուում (ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ և ԹԱՖ):

Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ հաղորդագրությունների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 2 հավելվածում:

48. Տեղական հատուկ ամփոփագրերը հաղորդվում են օդային երթևեկության սպասարկման տեղական մարմիններին: Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ` դրանք կարելի է չթողարկել ցանկացած տարրի նկատմամբ, որի արտապատկերման համար ՕԵՍ-ի տեղական մարմինն իր տրամադրության տակ ունի ցուցասարք (արտապատկերման միջոց)` համանման այն սարքին, որը տեղակայված է դիտակետում, անմիջապես որոշակի պայմանների առաջացման դեպքում: ՕԵՍ-ի տեղական մարմնին հաղորդվող ամբողջ օդերևութաբանական տեղեկատվությունը պետք է գրանցվի (նշելով պահպանման ժամկետը) օդերևութաբանական մարմնի կողմից:

49. Հատուկ դիտումների անցկացման և տեղական հատուկ ամփոփագրերի կազմման համար չափանիշները պետք է համապատասխանեն ՔԱԱ-ի կողմից սահմանված չափանիշներին: Չափանիշները ներառում են`

ա) մեծություններ, որոնք համապատասխանում են տվյալ աերոդրոմի շահագործման մինիմումներին.

բ) մեծություններ, որոնք բավարարում են ՕԵՍ-ի մարմինների և շահագործողների տեղական այլ պահանջները.

գ) գոյություն ունեցող լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է վայրէջքամուտի և բարձրություն վերցնելու գոտիներում առաջացող հատուկ օդերևութաբանական երևույթներին.

դ) մեծություններ, որոնք չափանիշներ են հանդիսանում ՍՓԵՍԻ ծածկագրային ձևով ամփոփագրեր կազմելու համար:

50. ՍՓԵՍԻ ամփոփագրերը թողարկվում են այն դեպքերում, երբ տեղի ունեցող փոփոխությունները համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

ա) գետնամերձ քամու միջին ուղղությունը փոփոխվել է 600-ով` վերջին ամփոփագրում նշված ուղղության հետ համեմատած` դիտարկումից առաջ և (կամ) հետո` 5 մ/վ կամ ավելի միջին արագության դեպքում.

բ) գետնամերձ քամու միջին արագությունը փոփոխվել է 5 մ/վ-ով կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած.

գ) քամու պոռթկման մեծությունն աճել է 5 մ/վ-ով կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած` դիտարկումից առաջ և (կամ) հետո` 8 մ/վ կամ ավելի միջին արագության դեպքում.

դ) քամու փոփոխությունները գերազանցում են շահագործական առումով կարևոր շեմային արժեքները, որոնք հաստատվում են օդերևութաբանական մարմինների կողմից` ՕԵՍ-ի համապատասխան մարմնի և օդանավ շահագործողների ու օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև համաձայնեցմամբ.

ե) տեսանելիությունը լավանում և հասնում (գերազանցում) է կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

զ) հեռվության տեսանելիությունը ՎՎԳ-ում լավանում և հասնում (կամ գերազանցում) է կամ էլ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

150, 350, 600 կամ 800 մ.

է) եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի ինտենսիվության սկզբի, դադարեցման կամ փոփոխության դեպքում`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (ներառյալ տեղատարափները),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնաձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն):

Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները` 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ`

1000 մ-ից ավելի պակաս տեսանելիության դեպքում.

ը) SCT, BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում և հասնում (կամ գերազանցում) է, կամ փոքրանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

1) 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

2) 450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի քանակով թռիչքների կատարման դեպքում.

թ) ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում փոփոխվում է`

1) SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

2) OVC, BKN, կամ SCT-ից մինչև SKC կամ FEW.

ժ) ուղղաձիգ տեսանելիությունը լավանում, հասնում կամ գերազանցում է, կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված որևէ արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

ժա) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև:

51. Այն դեպքերում, երբ եղանակի տարրերից մեկի վատացման հետ միաժամանակ դիտվում է մյուսի լավացումը, թողարկվում է ՍՓԵՍԻ միասնական ամփոփագիրը, որը համարվում է ամփոփագիր եղանակի վատացման մասին և տարածվում է անմիջապես դիտումից հետո:

52. Եղանակի լավացման մասին ՍՓԵՍԻ ամփոփագիրն անհրաժեշտ է տարածել միայն եղանակի լավացման պահպանման պայմանի դեպքում` 10 րոպեի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում այդպիսի ամփոփագրում ներմուծվում են ճշգրտումներ` արտացոլելու համար եղանակի այն պայմանները, որոնք գերակշռում են 10 րոպեանոց ժամանակաշրջանի վերջում:

53. Գետնամերձ քամու ուղղության և արագության դիտումների համար նախատեսված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից 6...10 մ բարձրության վրա:

54. Տեղական ամփոփագրերում ներառվում են տվյալներ քամու մասին, որոնք բնորոշիչ են վայրէջքի գոտու համար:

55. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար գետնամերձ քամու դիտումները պետք է լինեն բնորոշիչ ամբողջ ՎՎԳ-ի համար (օրինակ` վայրէջքի գոտում)` այն դեպքում, եթե կա միայն մեկ ՎՎԳ, և ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար` այն դեպքում, եթե կա մի քանի ՎՎԳ:

56. Այն աերոդրոմներում, որտեղ տեղական պայմանների պատճառով ՎՎԳ-ի զանազան հատվածամասերում դիտվում են գետնամերձ քամու էական տարբերություններ, տեղակայվում են լրացուցիչ տվիչներ:

57. Յուրաքանչյուր տվիչի հետ կապված գետնամերձ քամու դիսփլեյները (արտապատկերման միջոցները) տեղակայվում են ՄԿԿ-ի (ՏՕԳ-ի ՀԿԿ) դիտորդի և կարգավարի մոտ: Օդերևութաբանական մեծությունների ցուցանշման բլոկների առկայության դեպքում քամու պարամետրերի ցուցիչները մեկնարկի կարգավարի մոտ չեն տեղակայվում:

Այն դեպքերում, երբ սույն կանոնակարգի 54-րդ և 55-րդ կետերին համապատասխան պահանջվում է լրացուցիչ տվիչների տեղակայում, դիսփլեյները հստակ մակնշվում են ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշմամբ, որոնք վերահսկվում են յուրաքանչյուր տվիչի կողմից: Քամու մասին տվյալները յուրաքանչյուր տվիչից պետք է ներկայացված լինեն արտապատկերման միջոցների (ցուցասարքերի) վրա, որոնք տեղաբաշխված են ՕԵՍ-ի մարմիններում:

58. Քամու դիտումների տևողության միջինացումը կազմում է`

ա) 2 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, ինչպես նաև քամու դիսփլեյների համար, որոնք տեղակայված են ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում,

բ) 10 րոպե` ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար` համապատասխան չափողական միջոցների (ԱՕՏՉՀ) առկայության դեպքում: Սակայն, եթե այդ 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում դիտվել էր քամու բնութագրերի խիստ փոփոխություն, քամու արագության միջին արժեքների, քամու պոռթկումների և միջին ուղղության առավելագույն մեծությունների, ինչպես նաև քամու ուղղության էական փոփոխությունների որոշման համար հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո: Այդ դեպքում նշված ժամանակաշրջանը կրճատվում է:

Քամու բնութագրերի փոփոխությունները հարկավոր է համարել կտրուկ` այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է քամու ուղղության կտրուկ և կայուն փոփոխություն` 300-ով կամ ավելի` փոփոխությունից առաջ և հետո 5 մ/վ քամու արագության դեպքում, կամ քամու արագության փոփոխություն` 5 մ/վ-ով կամ ավելի:

Քամու գործիքային չափումների դեպքում, որոնք չեն ապահովում ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար 10 րոպեանոց միջինացումը, օգտագործվում է միջինացման 2 րոպեանոց պարբերությունը:

59. Քամու դիտումները ժամանակավոր աերոդրոմներում և վայրէջքի հրապարակներում կարող են կատարվել հողմացույցի, հողմի կոների և ձեռքի հողմաչափերի կիրառմամբ:

60. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում են`

ա) չափման միավորները, որոնք օգտագործվում են քամու արագությունը որոշելիս,

բ) շեղումները` քամու միջին ուղղությունից վերջին տասը րոպեի ընթացքում`

1) երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 600-ից մինչև 1800, իսկ քամու արագությունը կազմում է 2 մ/վ և ավելի, ուղղության այդպիսի փոփոխությունները հաղորդվում են երկու ծայրագույն մեծությունների տեսքով, որոնց սահմաններում է դիտվել գետնամերձ քամու ուղղության փոփոխությունը,

2) երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 600-ից մինչև 1800, իսկ քամու արագությունը 2 մ/վ-ից ավելի պակաս է, քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

3) երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 1800 և ավելի, քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

գ) վերջին 10 րոպեի ընթացքում դիտվող շեղումները քամու միջին արագությունից (պոռթկումները) նշվում են այն դեպքում, երբ քամու առավելագույն արագությունը գերազանցում է միջին արագությունը` 5 մ/վ-ով (անհրաժեշտության դեպքում` 5 մ/վ-ից ավելի պակաս` տեղական ամփոփագրերի համար) կամ ավելի: Հաղորդվում է քամու առավելագույն չափված արագության արժեքը,

դ) այն դեպքերում, երբ հաղորդվում է 0,5 մ/վ-ից ավելի պակաս քամու արագության մասին, այն նշվում է որպես «անդորրություն»,

ե) երբ քամու արագությունը կազմում է 50 մ/վ կամ ավելի, այն նշվում է որպես
49-ից առավել կազմող:

61. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում գետնամերձ քամու դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ` մի քանի տեղերից, և նշվում են դիտադիրքերի տեղերը, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

Թվային ցուցանշման առկայության դեպքում, ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ, ԲԿ-ով հաղորդվում են մինչև 0,5 մ/վ ճշգրտությամբ որոշված` աերոդրոմում քամու արագության մասին տվյալները:

62. Տեսանելիության դիտումներն անցկացվում են գործիքային միջոցների կամ տեղակայված (մինչև 2000 մ), կամ էլ ընտրված (2000 մ-ից ավելի) ցերեկային և գիշերային տեսանելիության կողմնորոշիչների օգտագործմամբ: Տեսանելիության կողմնորոշիչների սխեմաները նախապատրաստվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից` աերոդրոմային ծառայության հետ համատեղ, և համաձայնեցվում ՕԵՍ-ի մարմնի հետ:

63. Այն աերոդրոմներում, որտեղ հնարավոր չէ տեղակայել կամ ընտրել կողմնորոշիչներ` տեսանելիության տեսողական դիտումների համար, ՕԵՍ-ի և ավիաօդերևութաբանական ձեռնարկության միջև համաձայնեցմամբ, կարող են օգտագործվել նեֆելոմետրիկ (պղտորաչափական) և այլ միջոցներ:

64. Տեսանելիության դիտումների համար տվիչները պետք է տեղակայվեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

Տեսանելիության տեսողական դիտումների անցկացումն ապահովող դիտորդները պետք է ունենան յուրաքանչյուր աչքի 1.0 տեսողության սրություն (ճշտմամբ) և անցնեն տեսողության ամենամյա ստուգում:

65. Այն դեպքերում, երբ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերն օգտագործվում են մեկնող օդանավերի համար, այդ ամփոփագրերի կազմման տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ` ՎՎԳ-ի երկարությամբ պայմանների համար, իսկ ժամանող օդանավերի` վայրէջքի գոտու:

ՎՎԳ-ի երկարությունից և տեղական պայմաններից կախված` տեսանելիության դիտումների պրակտիկան վերթիռի համար որոշվում է ըստ «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Զվարթնոց» ԱՕԿ-ի օդերևութաբանական մարմնի միջև փոխգործողության և կոորդինացման համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր):

66. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրեր կազմելու համար տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի համար:

67. Տեսանելիության գործիքային դիտումները կատարվում են 2000 մ և ավելի պակաս (ըստ սարքի)` դրա արժեքների դեպքում: Եթե, ըստ ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության, աերոդրոմի վայրէջքային մինիմումներից մեկը գերազանցում է 2000 մ, գործիքային դիտումները կատարվում են մինչև տեսանելիության առավելագույն արժեքը, որը համապատասխանում է օգտագործվող սարքի տեսակին: Այդ դեպքում տեսանելիության արժեքը, ըստ որի իրականացվում է անցումը գործիքային դիտումներից տեսողական դիտումներին, որոշվում է ըստ համաձայնագրի:

68. Գործիքային միջոցների օգտագործման դեպքում պետք է ապահովվի ցուցմունքների ավտոմատ գրանցումը, և արձանագրվի դրանց միացման և անջատման ժամանակը:

69. Հիմնական և պահուստային սարքավորման խափանման կամ սարքի ցուցմունքների ճշտության մեջ կասկածի դեպքում, ըստ հիմնական սարքի դիտումներից պահուստային սարքի դիտումներին անցնելու, գործիքային դիտումներից տեսողական դիտումներին (այդ թվում` տեսողական դիտումներից գործիքային դիտումներին) անցնելու մասին որոշումն ընդունվում է դիտորդի կողմից, հայտնվում է ՕԵՍ-ի մարմիններին և հերթապահ օդերևութաբանին, ինչպես նաև գրանցվում է սարքերի տեխնիկական վիճակի մատյանում` անցման ժամանակի և պատճառի նշմամբ:

70. Աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն վայրէջքի համակարգերով, տեղական ամփոփագրում ներառվում է տեսանելիության արժեքը, որը որոշված է վայրէջքի գոտում ՎՎԳ-ի կենտրոնի ուղղությամբ կամ հատուկ ընտրված (բնորոշիչ) դիտարկման տեղից դեպի աշխատանքային մեկնարկի կողմը: Փոքրագույն արժեքը ցանկացած այլ ուղղությամբ, եթե այն փոքր է ամփոփագրերում ներառված արժեքից, հաղորդվում է երթևեկության ծառայության կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին (ուղղության նշմամբ):

71. Աերոդրոմներում, որոնք սարքավորված են վայրէջքի համակարգերով, տեսանելիության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ 2000 մ և ավելի պակաս տեսանելիության դեպքում:

72. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում տեսանելիությունը նշվում է հետևյալ արժեքների դեպքում`

ա) 800 մ-ից պակաս` 50 մ-ին բազմապատիկ մեծություններով,

բ) 800 մ կամ ավելի, սակայն 5000 մ-ից պակաս` 100 մ-ին բազմապատիկ մեծություններով,

գ) 10 կմ և ավելի` որպես 10 կմ` բացառությամբ այն դեպքերի, երբ օդերևութաբանական պայմանները թույլ են տալիս օգտագործել CAVOK կրճատումը:

Կիրառվող հաշվման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտարկվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի հաջորդ արժեքը:

73. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են տեսանելիության որոշման համար կիրառվող չափման միավորները:

74. ՎՎԳ-ում զանազան տեսանելիության պայմաններում ուղղաթիռների վերթիռներն ու վայրէջքներն ապահովելու համար, ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ, հաղորդվում է տեսանելիության արժեքը ՎՎԳ-ի որոշակի հատվածամասում (հարցման մեջ նշված)` այնտեղ տեղակայված սարքերի առկայության դեպքում:

75. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում է գերակշռող տեսանելիությունը: Եթե տեսանելիությունը զանազան ուղղություններով միատեսակ չէ և`

ա) եթե նվազագույն տեսանելիությունը 1500 մ-ից պակաս է կամ ավելի պակաս է գերակշռող տեսանելիության արժեքի 50 տոկոսից, գերակշռող տեսանելիության արժեքից հետո նշվում է նաև նվազագույն տեսանելիությունը և դրա ընդհանուր ուղղությունն աերոդրոմի նկատմամբ` ութ հորիզոնամասերից մեկի նշմամբ:

Եթե նվազագույն տեսանելիությունը գրանցվում է մի քանի ուղղություններով, ապա նշվում է շահագործման տեսակետից առավել կարևոր ուղղությունը.

բ) այն դեպքերում, երբ տեսանելիությունը արագ է փոփոխվում, և գերակշռող տեսանելիությունը հնարավոր չէ որոշել, նշվում է միայն տեսանելիության նվազագույն արժեքը` առանց ուղղության նշման:

76. Քանի որ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում չի կարող չափվել անմիջականորեն ՎՎԳ-ում, դրա որոշումը պետք է հեռավորության որքան հնարավոր է առավել ճշգրիտ գնահատականը լինի, որի սահմաններում ՎՎԳ-ի առանցքային գծի վրա գտնվող օդանավի օդաչուն կարող է տեսնել բնորոշ նշանները` ՎՎԳ-ի մակերևույթի վրա, կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը:

Այն աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն ԲԻԼ-երով և ՑԻԼ-երով, տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում չի որոշվում:

77. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումների համար նախանշված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

78. Ըստ սարքերի I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներում տեսանելիության հեռվության գնահատման համար օգտագործվում են ավտոմատացված օդերևութաբանական համակարգերը, որոնք հիմնված են փոխհաղորդասարքերի վրա: Դրանց օգտագործումը թույլատրվում է ուղիղ ցրման չափիչների հետ համատեղ:

79. Այն դեպքերում, երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում որոշվում է ավտոմատացված համակարգերի օգնությամբ, արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) տեղակայվում են օդերևութաբանական կայանում և օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմինների դասավորության տեղերում: Օդերևութաբանական կայաններում և ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում տեղակայված արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) միացվում են միևնույն տվիչներին, իսկ այնտեղ, որտեղ պահանջվում են առանձին տվիչներ, արտապատկերման միջոցները հստակորեն մականշվում են յուրաքանչյուր տվիչի միջոցով վերահսկվող ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշման համար:

80. ԲԻԼ կամ ՑԻԼ լուսաազդանշանային համակարգերով սարքավորված ՎՎԳ-ների համար տեսողաբար կամ սարքերի օգնությամբ չափված տեսանելիությունը 2000 մ և պակաս արժեքների համար վերահաշվարկվում է տեսանելիության հեռվությանը ՎՎԳ-ում աղյուսակների միջոցով (ԱՕՏՉՀ-ի բացակայության դեպքում), որոնք համապատասխանում են լուսաազդանշանային համակարգի տեսակին:

Սարքերի ցուցմունքները և տեսանելիության տեսողական դիտումների արդյունքները ՎՎԳ-ում տեսանելիության հեռվությանը փոխադրելու աղյուսակները զանազան աերոդրոմային լուսաազդանշանային համակարգերի համար ներկայացված են ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության որոշման ձեռնարկի համապատասխան հավելվածներում:

ԲԻԼ կամ ՑԻԼ լուսաազդանշանային համակարգերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սահմանափակումները հաղորդվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնին` օդանավակայանի համապատասխան ծառայության կողմից:

81. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների միջինացման տևողությունը պետք է կազմի`

ա) 1 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար.

բ) 10 րոպե` ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ ծածկագրային ձևերով ամփոփագրերի համար: Սակայն, եթե դիտմանն անմիջականորեն նախորդող այդ տևողության ընթացքում տեղի ունեն ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների նկատելի փոփոխություններ, միջին արժեքները որոշելիս հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են անկայունության ժամանակաշրջանի համար:

Նկատելի փոփոխությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է տեսանելիության հեռվության կտրուկ և կայուն փոփոխություն ՎՎԳ-ում, որը հասնում կամ գերազանցում է ՍՓԵՍԻ ծածկագրային ձևով հատուկ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները, որոնք նախատեսված են սույն կանոնակարգի 49-րդ կետով:

82. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի նկատմամբ ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների մասին տեղեկությունները հաղորդվում են հետևյալ դեպքերում`

ա) 400 մ-ից ավելի պակաս` 25 մ-ին բազմապատիկ,

բ) 400-ից մինչև 800 մ-ի` 50 մ-ին բազմապատիկ,

գ) 800 մ-ից առավել` 100 մ-ին բազմապատիկ:

Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի մոտակա արժեքը:

83. ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության ստորին սահմանը պետք է համարել 50 մ, իսկ վերին սահմանը` 2000 մ: Այդ սահմաններից ցածր կամ բարձր տեսանելիության դեպքում նշվում է, որ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում 50 մ-ից պակաս է կամ 2000 մ-ից բարձր`

ա) երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում բարձր է կիրառվող համակարգի չափման վերին սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է ABV կրճատումը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` P կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող առավելագույն արժեքը,

բ) երբ տեսանելիության հեռվությունը ՎՎԳ-ում ցածր է կիրառվող համակարգի չափման նվազագույն սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է BLW կրճատումը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` M կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող նվազագույն արժեքը:

Տեղական ամփոփագրերում հաղորդվող տեսանելիության հեռվության արժեքների վերին սահմանը որոշվում է` հաշվի առնելով աերոդրոմի մինիմումները և վերահաշվարկի աղյուսակների լուծելիությունը:

84. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության գնահատման տվյալները բնորոշիչ են`

ա) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար, որը սարքավորված չէ վայրէջքամուտի և վայրէջքի ճշգրիտ միջոցներով, կամ սարքավորված է սարքերի օգնությամբ I կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար,

բ) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու և կենտրոնի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ II կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար,

գ) ՎՎԳ-ի վայրէջքի, միջնակետի և հեռավոր ծայրի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ III կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար:

85. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում`

ա) նշվում են չափման միավորները.

բ) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի միայն մեկ հատվածամասի համար, այսինքն` վայրէջքի գոտու, դիտումների տվյալները ներառվում են առանց դիտարկման տեղի նշման.

գ) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի մի քանի տեղերի համար, ամփոփագրի սկզբում նշվում է վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը, իսկ այնուհետև նշվում են այն մեծությունները, որոնք բնորոշիչ են ՎՎԳ-ի կենտրոնի և վերջի համար` այն տեղերի նշմամբ, որոնց համար` այդ մեծությունները բնորոշիչ են:

86. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում է միայն վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը:

87. Եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության գնահատման համար օգտագործվում են գործիքային համակարգերը, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում ներառվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության փոփոխությունների մասին տեղեկատվությունը` դիտարկման տևողությանը նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում` հետևյալ դեպքերում`

ա) եթե 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում դիտվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքների փոփոխության հստակ միտում` այնպես, որպեսզի առաջին 5 րոպեի ընթացքում միջին արժեքը տարբերվում է ժամանակաշրջանի երկրորդ 5 րոպեի միջին արժեքից 100 մ-ով և ավելի, ապա դա պետք է նշվի ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության մեծությունների ավելացման համար` U, կամ նվազեցման համար` D կրճատումների միջոցով: Այն դեպքում, եթե ՎՎԳ-ում դիտարկվող տեսանելիության հեռվության մեջ չկան էական փոփոխություններ, օգտագործվում է N կրճատումը: Միտման առկայության մասին տեղեկատվության բացակայության դեպքում կրճատումները չեն ներառվում,

բ) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռվության արժեքները 10 րոպեանոց ժամանակաշրջանի 1 րոպեի ընթացքում տարբերվում են միջին արժեքից ավելի, քան 50 մետրով կամ 20 տոկոսով (կախված այն բանից, թե որն է ավելի մեծ), ապա 10 րոպեի ընթացքում միջին արժեքի փոխարեն նշվում են միջին նվազագույն և միջին առավելագույն արժեքները` 1 րոպեի ընթացքում:

Եթե դիտարկմանն անմիջականորեն նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում գրանցվում են RVR արժեքների էական փոփոխությունները, արժեքների որոշման համար պետք է օգտագործել այն արժեքները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո:

Ակներև է այն փոփոխությունը, երբ առնվազն երկու րոպեների ընթացքում դիտվում է RVR-ի խիստ և կայուն փոփոխություն, որի դեպքում այն հասնում կամ գերազանցում է ՍՓԵՍԻ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները:

88. Աերոդրոմում և (կամ) դրա մերձակայքում անցկացվում են ընթացիկ եղանակի դիտումներ: Ամփոփագրերում ներառվում են ընթացիկ եղանակի հատուկ երևույթները և դրանց բնութագրերը` ծածկագրային աղյուսակին համապատասխան:

 

Ծածկագրային աղյուսակ 4678 (դրույթ կոդերի մասին, ՀՕԿ N 306) w/ w/- ընթացիկ և կանխատեսվող եղանակի հատուկ երևույթներ

Բնութագրերը

Օդերևութաբանական երևույթները

ինտենսիվությունը
կամ մոտիկությունը
աերոդրոմին

նկարագրիչը
(դեսկրիպտոր)

տեղումները

տեսանելիությունը
վատացնող
երևույթները

այլք

-
Light
Թույլ

MI
Shallow
Բարակ (ցածր,
գետնահողմի)

DZ
Drizzle
Մանրամաղ
անձրև

BR
Mist
Մշուշաքող

PO
Dust/sand whirls
(dust devils)
Փոշե/ավազա-
հողմեր
(փոշեփոթո-
րիկներ)

Moderate(no qualifier)
Չափավոր (չնշել)

BC
Patches
Կտորտանք

RA
Rain
Անձրև

FG
Fog
Մառախուղ

SQ
Squalls
Փոթորկանք

+
Heavy
(well-developed in the
cass of dust/sand wirls
(dust devils) and funnel
clouds)

Ուժեղ (հստակ
արտահայտված
փոշե/ավազամրրիկ-
ների
(փոշեփոթորիկների) և
ձագարաձև ամպերի
դեպքում)
 

PR
Patrial (covering part of
the aerodrome)
Մասնակի (աերոդրոմի
մի մասը ծածկող)

SN
Snow
Ձյուն

FU
Smoke
Ծուխ

FC
Funnel cloud(s)
(tornado or
water spout)
Ձագարաձև
ամպ (եր)
(տորնադո կամ
ջրի մրրկասյուն)

DR
Low drifting
Գետնահողմ

SG
Snow grains
Ձյան
հատիկներ

VA
Volcanic ash
Հրաբխային
մոխիր

SS
Sandstrom
Ավազափո-
թորիկ

BL
Blowing
Գետնամերձ
ձյունահողմ

IC
Ice crystal
(Diamond dust)
Սառցե
ասեղներ
(ալմաստե
փոշի)

DU
Widespread dust
Համատարափ
փոշի

DS
Duststrom
Փոշեփոթորիկ

SH
Shower (s)
Տարափ (տարափներ)

PL
Ice pellets
Սառցե
անձրև/սառցե
մանրա-
կարկուտ

SA
Sand
Ավազ

 

VC
In the vicinity
Մոտ (մերձակայքում)

TS Thunderstrom
Ամպրոպ

GR
Hail
Կարկուտ

HZ
Haze
Մշուշ

 

 

FZ
Freezing
(Supercooled)
Սառչող
(գերսառեցված)

GS
Small hail
and/or snow
pellets
Մանր
կարկուտ և
(կամ) ձյունե
մանրա-
կարկուտ

 

 

89. Ընթացիկ եղանակի մասին տեղեկատվությունը` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, պետք է լինի աերոդրոմների համար ներկայացուցչական:

90. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության գնահատականը:

91. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար նախանշված տեղեկատվությունն ընթացիկ եղանակի մասին պետք է լինի աերոդրոմում պայմանների համար բնորոշիչ, իսկ եղանակի որոշ վերապահված հատուկ երևույթների նկատմամբ` նաև դրա մերձակայքերի համար:

92. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտարկվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության և աերոդրոմին մոտ գտնվելու գնահատականը:

93. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ինչպես նաև ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում եղանակի հաղորդվող երևույթների ինտենսիվությունը նշվում է հետևյալ կերպ`

ինտենսիվությունը նշվում է միայն տեղումների հետ` DZ, RA, SN, SG, PL, GR, GS կամ դրանց հետ զուգորդվելով. DS-ի և SS-ի դեպքում նշվում է միայն չափավոր և ուժեղ ինտենսիվությունը`

 

տեղական կանոնավոր
և հատուկ ամփոփագրեր
(ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ)

Թույլ

FBL

-

Չափավոր

MOD

առանց ցուցչի

ՈՒժեղ

HVY

+

 

VC մերձակայքերն օգտագործվում են միայն ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` հետևյալ կրճատումներով`

SH, TS, FG, VA, BLDU, BLSA, BLSN, PO, FC, SS, DS:

Մերձակայքն աերոդրոմին հարող հատվածամաս է, որի տարածվածությունը (երկարությունը) ԱՎԿ-ից կազմում է 8-ից մինչև 16 կմ:

94. Եթե դիտարկման ժամկետին նախորդող 10 րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում լսվում է որոտ, կամ աերոդրոմում նկատվել է կայծակ, սակայն տեղումներ չեն դիտվում, TS կրճատումը ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում օգտագործվում է առանց լրացուցիչ նշանակումների:

Ամպրոպը համարվում է անցած կամ հեռացած` աերոդրոմի սահմաններից դուրս վերջին որոտմունքների պահից, իսկ դրա դադարեցումը հաստատվում է, եթե այդ պահից սկսած որոտը չի լսվում վերջին 10 րոպեի ընթացքում:

95. Եթե ժամանակաշրջանը կայծակի պարպման և հաջորդող որոտի միջև 25 վայրկյանից ավելի պակաս է, ամպրոպը համարվում է «աերոդրոմի վրա»:

96. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում հաղորդվում է ուղղությունը (հողմագծերով), որտեղ դիտվում և տեղաշարժվում է ամպրոպը:

97. Ամպամածության դիտումները, որոնք նախանշված են տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործելու նպատակով, պետք է լինեն բնորոշիչ վայրէջքամուտի գոտու համար:

98. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում օգտագործելու համար նախանշված ամպամածության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի և դրա մերձակայքերի համար:

99. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում`

ա) նշվում է ամպերի քանակը` կրճատումների օգտագործմամբ` FEW (1-2 օկտանտ), SCT (3-4 օկտանտ), BKN (5-7 օկտանտ), OVC (8 օկտանտ).

բ) կույտավոր-անձրևային և հզոր կույտավոր ամպերը նշվում են CB և TCU կրճատումների միջոցով.

գ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով`

ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ-ի համար` 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ 30 մ (100 ֆուտ) միջակայքով մինչև 3000 մ (10000 ֆուտ) բարձրության, 300 մ (1000 ֆուտ) միջակայքով` 3000 մ-ից (10000 ֆուտ) բարձր,

տեղական ամփոփագրերի համար` 10 մ-ին (30 ֆուտ) բազմապատիկ 10 մ (30 ֆուտ) միջակայքով մինչև 600 մ (2000 ֆուտ) բարձրության.

դ) ուղղաձիգ տեսանելիությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով`

ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ-ի համար` 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ 30 մ (100 ֆուտ) միջակայքով,
տեղական ամփոփագրերի համար` 10-ին (30 ֆուտ) բազմապատիկ 10 մ (30 ֆուտ) միջակայքով.

ե) եթե չկան ամպեր, և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK կրճատումը` անընդունելի, ապա օգտագործվում է SKC կրճատումը.

զ) եթե չկան թռիչքների համար նշանակություն ունեցող ամպեր, բացակայում են կույտավոր-անձրևային ամպերը, և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK և SKC կրճատումները չեն համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելու համար, ապա կիրառվում է NSC կրճատումը.

է) այն դեպքերում, երբ դիտվում են ամպերի մի քանի շերտեր կամ ամպերի առանձին զանգվածներ, ամպերի քանակը և ստորին սահմանի բարձրությունը նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության աճման կարգի և հետևյալ չափանիշների համաձայն`

ամենացածր շերտը կամ զանգվածը, անկախ ամպերի քանակից, նշվում է, ըստ հանգամանքների, FEW, SCT, BKN կամ OVC կրճատումներով,

երկնակամարի 2/8-ից ավելի ծածկող հաջորդ շերտը կամ զանգվածը նշվում է, ըստ հանգամանքների, SCT, BKN կամ OVC կրճատումներով,

հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը ծածկում է երկնակամարի 4/8-ից ավելին, նշվում է, ըստ հանգամանքների, BKN կամ OVC կրճատումներով,

կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերը (CB կամ TCU), երբ դրանք դիտվում են, սակայն չեն ներառված նշված խմբերում.

ը) այն դեպքերում, երբ ամպերի ստորին սահմանը ճապաղված է, կտրտված կամ արագ է փոփոխվում, ամփոփագրերում նշվում է ամպերի ստորին սահմանի նվազագույն բարձրությունը.

թ) այն դեպքերում, երբ ամպերի առանձին շերտը (զանգվածը) բաղկացած է ընդհանուր սահմանով կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերից, ամպերի տեսակը նշվում է որպես կույտավոր-անձրևային:

100. Մառախուղի կամ այլ երևույթների դեպքում, երբ հնարավոր չէ որոշել ամպերի ստորին սահմանը, գործիքային չափումների արդյունքները նշվում են ամփոփագրերում` որպես ուղղաձիգ տեսանելիություն:

101. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ամպերի ստորին սահմանի բարձրությունը 200 մ (650 ֆուտ) և ավելի ցածր դրա արժեքների համար չափվում է ՄՇՌՏ-ի շրջանում տեղակայված տվիչների միջոցով: 200 մ-ից (650 ֆուտ) բարձր ամպերի բարձրության դեպքում կարող են օգտագործվել ԴՀԿ-ում (ԴՕԿ-ում) տեղակայված տվիչների տվյալները:

102. Ստորին հարկի ամպերի բարձրությունը որոշվում է գործիքային եղանակով: Գործիքային միջոցների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ամպամածության շերտում տեղի ունեն զգալի խզումներ, և դրա բարձրությունը չի կարող չափվել, այն գնահատվում է ըստ օդանավերի անձնակազմերի տվյալների կամ տեսողաբար:

103. ՎՎԳ-ի շեմից 10 մ-ից բարձր կամ ցածր տեղադրված ՄՇՌՏ-ի շրջանում ամպերի բարձրությունը որոշելիս` չափված արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ճշտումը: Ճշտումը հանվում է, եթե ՄՇՌՏ-ն գտնվում է ավելի ցածր, և գումարվում, եթե ՄՇՌՏ-ն գտնվում է ՎՎԳ-ի շեմից ավելի բարձր:

104. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության և ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալների ներկայացման համար օգտագործվող չափման միավորները:

105. Օդի ջերմաստիճանը և ցողի կետի ջերմաստիճանը հաղորդվում են մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թվի ճշգրտությամբ, ընդ որում, 0,50C-ը ներառող դիտվող արժեքները կլորացվում են դեպի բարձրացման կողմը` մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թիվը, օրինակ` +2,50C-ը հարկավոր է կլորացնել մինչև +30C, իսկ -2,50C-ը` մինչև -20C:

106. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերի համար նախանշված օդի ջերմաստիճանի և ցողի կետի ջերմաստիճանի դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար:

107. Մթնոլորտային ճնշումը չափվում է հետևյալ փուլերով`

ա) հեկտապասկալով չափվում է ՔՅՈՒԷՖԻ-ն (QFE).

բ) կատարվում է չափված ՔՅՈՒԷՖԻ-ի ճշգրտում` ըստ օդի ջերմաստիճանի և ՎՎԳ-ի շեմի բարձրության.

գ) ճշգրտված ՔՅՈՒԷՖԻ-ն բերվում է ծովի միջին մակերևույթին համապատասխան (ՔՅՈՒԷՆԷՅՋ (QNH), և աղյուսակի միջոցով որոշվում է ՔՅՈՒԷՖԻ-ի մեծությունը մմ սնդիկի սյան բարձրությամբ:

108. Եթե ճնշաչափը տեղակայված է ՎՎԳ-ի շեմից 2 մ և ավելի բարձր (ցածր) մակարդակի վրա, չափված ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ուղղումը:

109. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ներառվում են`

ա) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի մասին` ըստ հարցման,

բ) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՖԻ-ի մասին,

գ) տեղեկատվությունը ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի և ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքների համար օգտագործվող չափման միավորների մասին:

110. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում ներառում են միայն ՔՅՈՒԷՆԷՅՋ-ի արժեքները:

Անհրաժեշտության դեպքում ՔՅՈՒԷՖԻ-ի արժեքները ներառվում են ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում և RMK խմբում:

111. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունը վերջերս տեղի ունեցած եղանակի երևույթների մասին, որոնք դիտվել են աերոդրոմում` վերջին կանոնավոր ամփոփագրի թողարկումից հետո կամ անցած ժամանակաշրջանում, կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, սակայն ոչ թե դիտարկման ժամանակաշրջանում` օգտագործելով, ընդ որում, առավելագույնը երեք խումբ:

112. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունն ստորև թվարկված հատուկ օդերևութաբանական պայմանների կամ դրանց զուգակցությունների մասին` նշելով տեղադրությունը`

կույտավոր-անձրևային ամպեր CB
ամպրոպ TS
չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն MOD TYRB, SEV TURB
քամու շեղում WS
կարկուտ GR
ուժեղ փոթորկանքի գիծ SEV SQL
չափավոր կամ ուժեղ սառցակալում MOD ICE, SEV ICE
սառչող տեղումներ FZDZ, FZRA
ուժեղ լեռնային ալիքներ SEV MTW
փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ DS, SS
գետնամերձ ձյունահողմ BLSN
ձագարաձև ամպ 
(տորնադո կամ մրրկասյուն)
FC

113. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է տեղեկատվությունն ստորև թվարկված` վերջերս տեղի ունեցած եղանակի երևույթների մասին`

սառչող (գերսառեցված) տեղումներ REFZDZ, REFZRA
չափավոր կամ ուժեղ տեղումներ
(ներառյալ տարափը)

REDZ, RERA, RESN, RESG, REGR
REGS, REPL, REIC, RESHRA
RESHSG, RESHGR, RESHGS
գետնամերձ ձյունահողմ REBLSN
փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ REDS, RESS
ամպրոպ RETS
ձագարաձև ամպ
(տորնադո կամ մրրկասյուն)

REFC

հրաբխային մոխիր REVA

114. ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերում` որպես լրացուցիչ տեղեկատվություն ներառվում է`

ա) տեղեկատվությունը քամու շեղման մասին,

բ) տեղեկությունները ՎՎԳ-ի վիճակի մասին` ծածկագրային տեսքով. տրամադրվում են օդանավակայանի աերոդրոմային ծառայության կողմից` աերոդրոմային օդերևութաբանական մարմնին` ՕԵՍ-ի մարմինների միջոցով:

115. Օդերևութաբանական ռադիոտեղորոշիչներով (ՕՌՏ) սարքավորված աերոդրոմներում անցկացվում են ամպամած գոյացությունների տարածական բաշխման, տեղումների գոտիների, դրանց տեղափոխությունների և զարգացման դիտումներ:

116. Թռիչքների ժամանակաշրջանում դիտումները ՕՌՏ-ի միջոցով անցկացվում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, մնացած ժամանակ` յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: 100 կմ շառավղով ամպրոպավտանգ կենտրոններով կամ ինտենսիվ տարափային տեղումներով, փոթորկանքով կույտավոր-անձրևային ամպերի հայտնաբերման դեպքում դիտումներն անցկացվում են ոչ ուշ, քան 30 րոպեն մեկ անգամ` «Ահազանգ» ռեժիմում:

ԱՌՕՀ-ի և ՕԵԿԱՀ-ի ավտոմատացված փոխգործողության առկայության դեպքում ռադիոտեղորոշչային տեղեկատվությունը հաղորդվում է այն ժամկետներում և ֆորմատներով, որոնք սահմանվում են ըստ համաձայնագրի:

117. Դիտարկումների արդյունքները ձևավորվում են ռադիոտեղորոշչային իրավիճակի քարտեզների տեսքով, ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը հաղորդվում է ՕԵՍ-ի կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին` ուղղակի խոսքային կապուղիներով կամ հեռախոսով: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում դիտումների արդյունքները և ամպրոպային օջախների տեղադրության մասին տեղեկատվությունն արտապատկերվում են մոնիտորների վրա:

118. Ամպրոպավտանգ օջախների առկայության դեպքում դրանց տեղադրության մասին տեղեկատվությունը ներառվում է ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS) հաղորդումներում կամ ԷՅԹԻԱՅԷՍ-ի տեսակին չվերաբերող ՇԲՀ-ռադիոհաղորդումներում, որոնք վերահաղորդում են տեղական ամփոփագրերը:

Ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը ներառում է`

օջախի բնույթը,

օջախի կենտրոնի տեղադրությունը ԱՎԿ-ի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը),

օջախի տեղափոխության ուղղությունը` հորիզոնամասերով, և արագությունը` կմ/ժ-ով:

Բոլոր ուղղություններով բազմաթիվ օջախների առկայության դեպքում (ներզանգվածային գործընթաց) նշվում է նվազագույն և առավելագույն հեռավորությունը` կիլոմետրերով, առանց ազիմուտի նշման, օրինակ` «…ամպրոպային օջախները շրջապատում` 10-ից մինչև 90 կմ…»:

119. ՕՌՏ-ով չսարքավորված աերոդրոմներում օդերևութաբանական ռադիոտեղորոշչային տեղեկատվության ստացման համար կարող են օգտագործվել`

ա) աերոդրոմի ռադիոտեղորոշչային ցուցասարքերը,

բ) ՕՌՏ-ները, որոնք օգտագործվում են այլ օդերևութաբանական մարմինների կողմից` աերոդրոմից մինչև 50 կմ հեռավորության վրա:

 

VII. ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ԹՌԻՉՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻՑ

 

120. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են հետևյալ դիտումները`

ա) կանոնավոր դիտումներ` բարձրություն վերցնելու և երթուղով թռիչքի փուլերում,

բ) հատուկ և այլ անկանոն դիտումներ` թռիչքի ցանկացած փուլում,

գ) ավիացիոն աշխատանքներ կատարելիս:

121. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող օդերևութաբանական դիտումներն օգտագործվում են տեղեկատվություն ստանալու համար եղանակի պայմանների մասին այն շրջանների վրա, որոնք բավականաչափ չեն լուսաբանված վերգետնյա օդերևութաբանական դիտումներով, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար ուժեղ տուրբուլենտության, սառցակալման, քամու շեղման և այլ երևույթների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա:

122. Օդանավերի անձնակազմերը բարձրություն վերցնելու (իջնելու) ժամանակ հաղորդում են տվյալներ ամպերի ստորին և վերին սահմանի բարձրության, սառցակալման, տուրբուլենտության, քամու շեղման առկայության, ինչպես նաև 100 մ-ի վրա քամու և շրջադարձի բարձրության մասին: Նշված տեղեկությունները կարգավարներին հաղորդվում են բարձրություն վերցնելիս անվտանգ բարձրության հասնելուց հետո կամ իջնելու ժամանակ, այնուհետև, հնարավորինս, ամենակարճ ժամկետում` օդերևութաբանին:

123. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավերից հաղորդվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղով: Այն դեպքերում, երբ «օդ-երկիր» կապուղին չի ապահովվում կամ դրա կիրառումը նպատակահարմար չէ, դիտումների տվյալները օդանավերից հաղորդվում են խոսակցական կապի միջոցների օգնությամբ:

124. Հատուկ և այլ չկանոնավորված դիտումները թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են այն դեպքերում, երբ ՕԵՍ-ի շրջանում, որտեղով ընթանում է օդանավը, թռիչքներ ապահովող օդերևութաբանական մարմինը հայցում է որոշակի տվյալներ:

125. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավից հաղորդվում են թռիչքի ժամանակ դիտումներն իրականացնելու պահին կամ, հնարավորինս, անմիջապես դրանք անցկացնելուց հետո:

126. Կանոնավոր դիտումներն անցկացվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղին օգտագործելիս կամ ավտոմատ կախյալ դիտումը (ADS) կիրառելիս. ավտոմատացված կանոնավոր դիտումները հարկավոր է անցկացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ` թռիչքի երթուղու փուլում, և յուրաքանչյուր 30 վ մեկ անգամ` բարձրություն վերցնելու փուլում` թռիչքի առաջին 10 րոպեի ընթացքում:

127. Խոսքային կապն օգտագործելիս` կանոնավոր դիտումներն օդանավից թռիչքի երթուղու փուլում անցկացվում են օդային երթևեկության սպասարկման համակարգում զեկույցների մատուցման այն կետերի կամ ժամանակահատվածների նկատմամբ`

ա) որտեղ, օդային երթևեկության սպասարկման համապատասխան կանոնների համաձայն անհրաժեշտ է հղել զեկույցներ օդանավերի գտնվելու տեղի մասին,

բ) որոնք գտնվում են մեկը մյուսից թռիչքային ժամանակի մեկ ժամ ժամանակահատվածներին առավել համապատասխանող հեռավորությունների վրա:

128. Խոսքային կապն օգտագործելիս` օդանավի անձնակազմն ազատվում է կանոնավոր դիտումներ անցկացնելուց` այն դեպքերում, երբ`

ա) օդանավը համալրված չէ հատուկ սարքավորմամբ.

բ) թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ կամ ավելի պակաս.

գ) օդանավը գտնվում է հաջորդ ծրագրված վայրէջքի կետից թռիչքային ժամանակի մեկ ժամից պակաս հեռավորության վրա.

դ) թռիչքն անցնում է 1500 մ-ից ցածր բարձրության վրա:

129. Հատուկ դիտումներն անցկացվում են թռիչքում գտնվող բոլոր օդանավերից` այն դեպքերում, երբ դիտվում են հետևյալ պայմանները`

ա) ուժեղ տուրբուլենտություն.

բ) ուժեղ սառցակալում.

գ) ուժեղ լեռնային ալիք.

դ) ամպրոպներ` առանց կարկտի, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված կամ փոթորկանքով.

ե) ամպրոպներ` կարկտով, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված կամ փոթորկանքով.

զ) ուժեղ փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ.

բացի սրանից` ձայնին մոտ և գերձայնային արագություններով թռիչքների դեպքում`

է) չափավոր տուրբուլենտություն.

ը) կարկուտ.

թ) կույտավոր-անձրևային ամպեր:

130. Այն դեպքերում, երբ տեղի ունեն սույն կանոնակարգի 129-րդ կետում չնշված այլ օդերևութաբանական պայմաններ, օրինակ` քամու շեղում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա կամ էապես անդրադառնալ այլ օդանավերի թռիչքների արդյունավետության վրա, օդանավի հրամանատարը դրա մասին տեղեկացնում է ՕԵՍ-ի համապատասխան մարմնին` հնարավորինս կարճ ժամկետներում:

Սառցակալումը, տուրբուլենտությունը և զգալի չափով քամու շեղումը պայմաններ են, որոնք ներկայումս չեն կարող բավականաչափ լավ որոշվել երկրից, և դրանց առկայության միակ ապացույցն են թռիչքում գտնվող օդանավերից դիտումների տվյալները:

131. Բարձրություն վերցնելու և վայրէջքամուտի փուլում դիտվող քամու շեղման մասին թռիչքում գտնվող օդանավից կատարվող զեկույցներում պետք է նշել օդանավի տեսակը:

132. Այն դեպքերում, երբ ամփոփագրերում և նախազգուշացումներում հաղորդվում է բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլում քամու շեղման մասին, սակայն քամու փաստացի շեղումները բացակայում են, ՕՆ-ի հրամանատարը պետք է դրա մասին տեղեկացնի ՕԵՍ-ի համապատասխան մարմնին` հնարավորինս կարճ ժամկետներում:

133. Խոսքային կապն օգտագործելիս` թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցները ներառում են`

օդի ջերմաստիճանի,

քամու ուղղության,

քամու արագության,

տուրբուլենտության,

ՕՆ-ի սառցակալման,

խոնավության (եթե կան տվյալներ) արժեքները:

134. Հատուկ զեկույցներ թռիչքում գտնվող օդանավից հաղորդվում են սույն կանոնակարգի 129-րդ կետում նշված պայմաններին համապատասխան:

135. ՕԵՍ-ի մարմինները, ստանալով թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցներ` խոսքային կապի միջոցների օգտագործմամբ, անհապաղ դրանք հղում են համապատասխան հետևող օդերևութաբանական մարմնին:

136. Այն դեպքերում, երբ, օդերևութաբանի կարծիքով, թռիչքում գտնվող օդանավից հատուկ զեկույցում նշված երևույթը կայուն չի լինի, և, հետևաբար, չի պահանջի ՍԻԳՄԵԹ հաղորդագրության թողարկում, տվյալ հատուկ զեկույցը թռիչքում գտնվող օդանավից առաքվում է ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների առաքման կանոնների համաձայն` ռեգիոնալ համաձայնագրին համապատասխան:

137. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինը, թռիչքում գտնվող օդանավերից ՕԵՍ-ի մարմնի միջոցով ստանալով հաղորդագրությունները, դրանք գրանցում է հատուկ մատյանում:

138. Օդանավի աերոդրոմ ժամանելուն պես` օդանավի հրամանատարը կամ թռիչքային անձնակազմի անդամներից մեկն օդերևութաբանական մարմնին հաղորդում է բանավոր տեղեկատվություն թռիչքի ժամանակ դիտված օդերևութաբանական պայմանների մասին:

 

VIII. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

139. Ժամանակի և տարածության մեջ, կապված օդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ, ինչպես նաև եղանակի որոշ տարրերի որոշման և կանխատեսման մեթոդիկաների անկատարության հետևանքով, ավիացիոն կանխատեսումներն օգտագործողները պետք է դիտարկեն կանխատեսման մեջ նշված ցանկացած տարրի կոնկրետ արժեքը` միայն որպես առավել հավանական մեծություն, որը տվյալ տարրը կարող է ունենալ կանխատեսման գործողության ժամանակաշրջանում: Որևէ երևույթի առաջացման կամ տարրի փոփոխության ժամանակը դիտարկվում է որպես առավել հավանական ժամանակ:

Օդանավերի թռիչքների կատարման համար ցանկալի կանխատեսումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 3 հավելվածում:

140. Օդերևութաբանական մարմնի կողմից եղանակի նոր կանխատեսման թողարկումը կամ կանխատեսման ճշգրտումը նշանակում է, որ նախկինում գործող միատեսակ կանխատեսումն ինքնաբերաբար չեղյալ է հայտարարվում:

141. Կանխատեսումն աերոդրոմում կազմվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից:

142. Կանխատեսումն աերոդրոմում թողարկվում է հաստատված ժամկետում և բաղկացած է կարճ հաղորդագրությունից աերոդրոմում սպասվող օդերևութաբանական պայմանների մասին որոշակի ժամանակաշրջանում:

Կույտավոր-անձրևային ամպամածության և ամպրոպի կանխատեսումները ենթադրում են ամպերում չափավոր և ուժեղ սառցակալման, չափավոր և ուժեղ տուրբուլենտության առկայությունը և վերաբերում են աերոդրոմին և աերոդրոմի շրջանին:

Աերոդրոմի սահմանները որոշվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար թռիչքների կատարման գծով հրահանգի կամ աերոնավիգացիոն անձնագրի միջոցով:

143. Կանխատեսումներն աերոդրոմում և դրանց ճշգրտումները թողարկվում են ԹԱՖ (TAF) կանխատեսումների տեսքով և ներառում են հետևյալ տեղեկատվությունը` ստորև նշված կարգով`

ա) կանխատեսման տեսակը` ԹԱՖ/ԹԱՖ ԱՄԴ (TAF/TAF AMD).

բ) տեղադրության ցուցիչը.

գ) կանխատեսման թողարկման ամսաթիվը և ժամանակը.

դ) բացակայող կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

ե) կանխատեսման ամսաթիվը և գործողության ժամանակաշրջանը.

զ) չեղյալ հայտարարված կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

է) գետնամերձ քամին.

ը) տեսանելիությունը.

թ) եղանակի հատուկ երևույթները.

ժ) ամպամածությունը.

ժա) օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը (ըստ ռեգիոնալ համաձայնագրի).

ժբ) այդ տարրերից մեկի կամ մի քանիսի սպասվող էական փոփոխությունները գործողության ժամանակաշրջանի ընթացքում:

ԹԱՖ ծածկագրի խմբերի նկարագրությունը և կանոնները պարունակվում են Միջազգային օդերևութաբանակական ավիացիոն ծածկագրերի (ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ, ԹԱՖ) ժողովածուի մեջ: Աերոդրոմում ԹԱՖ կանխատեսումների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 4 հավելվածում:

144. Աերոդրոմում կանխատեսումներ կազմող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և դրանց մեջ պատեհաժամ ներմուծում են համապատասխան ճշգրտումներ: Փոփոխությունների և հավանականության խմբերի թիվը հասցվում է նվազագույնի, և այն չպետք է գերազանցի հինգը:

145. Կանխատեսումներում ճշգրտումների ներմուծման, ինչպես նաև փոփոխությունների խմբերի ներառման անհրաժեշտությունը որոշվում է ըստ հետևյալ չափանիշների`

ա) կանխատեսմանը համապատասխան գետնամերձ քամու փոփոխությունները կգերազանցեն շահագործման առումով կարևորագույն շեմային արժեքները, որոնք հաստատվում են օդերևութաբանական մարմնի կողմից` ՕԵՍ-ի համապատասխան մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ և`

կպահանջեն օգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում,

վկայում են այն բանի մասին, որ համընթաց և կողմնային բաղադրիչների փոփոխությունը ՎՎԳ-ում կգերազանցի այն արժեքները, որոնք հանդիսանում են շահագործական սահմաններ` տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող օդանավերի համար.

բ) կանխատեսմանը համապատասխան տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կվատանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

գ) կանխատեսվում է ստորև նշված եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի ինտենսիվության սկիզբը, դադարեցումը կամ փոփոխությունը`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն):

Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում.

դ) կանխատեսմանը համապատասխան SCT, BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի կամ ամպերի զանգվածի բարձրությունը կմեծանա և կհասնի (կամ կգերազանցի), կամ կփոքրանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

ե) կանխատեսմանը համապատասխան ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում կամ զանգվածում կփոփոխվի`

SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

OVC, BKN, կամ SCT-ից մինչև SKC կամ FEW.

զ) կանխատեսվում է կույտավոր-անձրևային ամպերի զարգացումն ու ցրումը.

է) կանխատեսմանը համապատասխան ուղղաձիգ տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կվատանա և կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

ը) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների միջև:

146. ԹԱՖ կանխատեսումները, որոնք չեն կարող մշտապես նորացվել տվյալ աերոդրոմի համար, չեղյալ են ճանաչվում:

147. Աերոդրոմում ԹԱՖ կանոնավոր կանխատեսումների գործողության ժամանակաշրջանը կազմում է 9 ժ-ից ոչ պակաս և 24 ժ-ից ոչ ավելի: 12 ժ-ից ավելի պակաս գործողության ժամանակաշրջանով ԹԱՖ կանոնավոր կանխատեսումները թողարկվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, իսկ 12-ից մինչև 24 ժ` յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:

Շուրջօրյա ռեժիմով աշխատող միջազգային օդանավակայանների համար 24 ժ գործողության ժամանակաշրջանով կանխատեսումները թողարկվում են կանոնավոր կերպով:

148. Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում` աերոդրոմում առաջին ԹԱՖ կանխատեսման գործողության ժամանակաշրջանի սկիզբը կարող է աննշան շեղվել ստանդարտայինից, և թողարկման վաղօրոքությունը կարող է կազմել 1 ժ-ից ավելի պակաս` մինչև գործողության սկիզբը:

149. Լեռնային աերոդրոմներում եղանակի կանխատեսումներում բոլոր դեպքերում ներառվում են տվյալներ միջին հարկի ամպամածության մասին, եթե սպասվում է այդպիսի ամպամածության երևան գալն աերոդրոմի մակերևույթից 2000 մ և ավելի պակաս բարձրություններում:

CAVOK տերմինը չի կիրառվում լեռնային աերոդրոմներում եղանակի կանխատեսման մեջ:

150. Կցագրված աերոդրոմներում փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում կարող է կազմվել կողմնորոշիչ կանխատեսում: Ամփոփագիրն ստանալուց հետո կողմնորոշիչ կանխատեսումը ճշգրտվում և կազմվում է որպես կանոնավոր կանխատեսում:

Օդերևութաբանական մարմինը թռիչքային փաստաթղթերում պետք է արտացոլի այն փաստը, որ կանխատեսումը կողմնորոշիչ է:

151. Վայրէջքի համար եղանակի ԹՐԵՆԴ (TREND) կանխատեսումները կազմվում են աերոդրոմի օդերևութաբանական մասով օդերևութաբանական մարմնի կողմից և նախանշված են տեղական սպառողների պահանջները բավարարելու համար, ինչպես նաև օդանավերի, որոնք գտնվում են աերոդրոմից 1 ժ թռիչքային տևողության սահմաններում:

152. Վայրէջքի համար ԹՐԵՆԴ կանխատեսումը բաղկացած է տվյալ աերոդրոմում օդերևութաբանական պայմանների սպասվող էական փոփոխությունների համառոտ շարադրությունից, որը կցվում է տեղական կամ հատուկ ամփոփագրին, կամ ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ ամփոփագրերին:

153. ԹՐԵՆԴ կանխատեսման գործողության ժամանակաշրջանը կազմում է 2 ժ` այն ժամանակից, որի համար կազմվել է վայրէջքի համար կանխատեսման մասը հանդիսացող կանոնավոր կամ հատուկ ամփոփագիրը:

154. ԹՐԵՆԴ կանխատեսման մեջ նշվում են հետևյալ տարրերից մեկի կամ մի քանիսի էական փոփոխությունները` գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակի երևույթների և ամպամածության: Ընդգրկվում են միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կփոփոխվեն էապես: Սակայն ամպամածության էական փոփոխությունների դեպքում նշվում են ամպամածության բոլոր խմբերը` ներառյալ այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունները չեն սպասվում: Տեսանելիության էական փոփոխության դեպքում նշվում է նաև այդ փոփոխությունն առաջացնող երևույթը:

155. Օդերևութաբանական տարրերի ներառումը վայրէջքի համար ԹՐԵՆԴ կանխատեսումներում`

ա) նշվում են քամու փոփոխությունները, որոնք ուղեկցվում են`

1) 600-ով և ավելի քամու միջին ուղղության փոփոխությամբ` փոփոխությունից առաջ և (կամ) հետո` 5 մ/վ-ով կամ ավելի քամու միջին արագության դեպքում,

2) 5 մ/վ-ով կամ ավելի քամու միջին արագության փոփոխությամբ,

3) քամու փոփոխություններով, որոնք գերազանցում են շահագործման առումով կարևոր այն շեմային արժեքները, որոնք հաստատվում են օդերևութաբանական մարմնի կողմից` ՕԵՍ-ի համապատասխան մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ և`

կպահանջեն օգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում (ՎՎԳ-ի աշխատանքային ուղղույթի),

վկայում են այն բանի մասին, որ համընթաց կամ կողմնային բաղադրիչների փոփոխությունները ՎՎԳ-ում կգերազանցեն տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող օդանավերի համար սահմանային արժեքները.

բ) տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի, կամ կդառնա ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ,

5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերին կցվող ԹՐԵՆԴ կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է կանխատեսվող գերակշռող տեսանելիությանը.

գ) սպասվում է ստորև նշված եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից մեկի կամ մի քանիսի (առավելագույնը` երեք) ինտենսիվության սկիզբը, դադարեցումը կամ փոփոխությունը (որտեղ դա ընդունելի է)`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

սառչող (գերսառեցված) մառախուղ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ (կամ ընդհանուր ձյունահողմ),

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

սառցե ասեղներ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն),

4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակի այլ հատուկ երևույթներ, որոնք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխությունների.

դ) եղանակի երևույթների սպասվող դադարեցումը նշվում է NSW կրճատումների միջոցով.

ե) երբ սպասվում է, որ ամպերի SCT, BKN կամ OVC ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում է և հասնում (կամ գերազանցում), կամ փոքրանում է և դառնում ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների` զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

զ) 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում ամպերի քանակը փոփոխվում է`

SKC, FEW-ից մինչև SCT, BKN կամ OVC,

OVC, BKN, կամ SCT-ից մինչև SKC կամ FEW.

է) ուղղաձիգ տեսանելիությունը լավանում է, հասնում կամ գերազանցում է, կամ վատանում և դառնում է ավելի պակաս` ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

ը) երբ կանխատեսվում է 1500 մ-ից (5000 ֆուտ) ավելի ցածր ամպերի կամ սեկտորում ամենամեծ բացարձակ նվազագույն բարձրության բացակայությունը, կախված դրանից, թե որն է ավելի մեծ, իսկ եղանակի պայմանների նկարագրության համար CAVOK և SKC կրճատումները չեն համապատասխանում, օգտագործվում է NSC կրճատումը.

թ) երբ սպասվում է պարզ երկինք, նշված խմբերի փոխարեն ներառվում են SKC և NSC կրճատումները.

ժ) նշված փոփոխությունների համար չափանիշները` հաշվի առնելով աերոդրոմի տեղական շահագործման մինիմումները, բացի նշվածից, օգտագործվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և համապատասխան օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

156. Եթե էական փոփոխություններ չեն սպասվում, դրա մասին նշվում է NOSIG տերմինի օգնությամբ:

157. PROB ցուցանիշը ԹՐԵՆԴ կանխատեսումներում չի կիրառվում:

ԹՐԵՆԴ կանխատեսումների ծածկագրման կանոնները պարունակվում են Միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (ՄԵԹԱՐ/ՍՓԵՍԻ, ԹԱՖ) ժողովածուի մեջ:

158. Վերթիռի համար կանխատեսումները (ուսումնական թռիչքների համար կամ օտարերկրյա ավիաընկերությունների պահանջով) կազմվում են օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

159. Վերթիռի համար կանխատեսումը տրամադրվում է շահագործողներին և թռիչքային անձնակազմերի անդամներին` ըստ հարցման, երեք ժամվա ընթացքում` մինչև սպասվող արտաթիռի ժամանակը:

160. Վերթիռի համար կանխատեսումը վերաբերում է որոշակի ժամանակաշրջանին և պարունակում է տեղեկատվություն սպասվող օդերևութաբանական պայմանների մասին ՎՎԳ-ի համալիրի շրջանում: Վերթիռի համար կանխատեսումը պարունակում է տեղեկատվություն գետնամերձ քամու ուղղության և արագության, ջերմաստիճանի, ճնշման (ՔՅՈՒԷՆԷՅՋ) և ցանկացած այլ տարրերի մասին, որոնց նկատմամբ ձեռք է բերվել տեղային համաձայնություն:

161. Վերթիռի համար օգտագործվող տարրերի ընթացքի կարգը, տերմինաբանությունը, միավորները և սանդղակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք են դրանք նույն աերոդրոմի ամփոփագրերում:

162. Վերթիռի համար կանխատեսումներ թողարկող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և, ըստ անհրաժեշտության, պատեհաժամ ճշգրտումներ են ներմուծում դրանց մեջ:

163. Վերթիռի համար կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշները որոշվում են օդերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնեցմամբ: Այդ չափանիշները պետք է համապատասխանեն ՔԱԱ-ի կողմից սահմանված հիդրոօդերևութաբանական և հատուկ ամփոփագրերի կազմման չափանիշներին, որոնք մշակված են յուրաքանչյուր աերոդրոմի համար:

164. Եղանակի կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում ներառում են տեղեկատվություն քամու և օդի ջերմաստիճանի, եղանակի հատուկ երևույթների և ամպամածության, տուրբուլենտության և սառցակալման, ինչպես նաև այլ տարրերի մասին` կախված թռիչքների բնույթից և կատարվող աշխատանքների տեսակներից:

165. Եղանակի հատուկ երևույթներին են վերաբերում 4678 ծածկագրային աղյուսակում նշված օդերևութաբանական երևույթները (գլուխ V, 88-րդ կետ):

166. ՍԹԿ-ով թռիչքների համար կանխատեսումների ներկայացման հիմնական ձևը եղանակի հատուկ երևույթների քարտեզներն են ու քամու և ջերմաստիճանի քարտեզները բարձրություններում, որոնք թողարկվում են ԳԿՀԿ-ի (Լոնդոն, Վաշինգտոն) կողմից:

167. ՏԹԿ-ով թռիչքների համար օգտագործվում են եղանակի կանխատեսումները` բաց տեքստի ձևով` կազմված աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից:

168. Բաց տեքստի ձևով եղանակի կանխատեսումները թռիչքների շրջաններում կանոնավոր չվերթների առկայության դեպքում կազմվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ` 6 ժ գործողության ժամանակաշրջանով, և 1 ժ-ից ոչ պակաս վաղօրոքությամբ` մինչև գործողության սկիզբը:

Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում թռիչքների շրջաններում առաջին կանխատեսման գործողության ժամանակաշրջանի սկիզբը կարող է շեղվել ստանդարտայինից, իսկ դրա գործողության ժամանակաշրջանի տևողությունը կարող է լինել 6 ժ-ից ավելի կամ պակաս:

169. ՍԹԿ-ի կիրառմամբ թռիչքների համար կանխատեսումները բաց տեքստի ձևով օգտագործելու դեպքում ներառվում են հետևյալ տվյալները`

երթուղու անվանումը,

կանխատեսման գործողության ժամկետը,

օդերևութաբանական իրավիճակի համառոտ բնութագիրը,

քամին և ջերմաստիճանը` ստանդարտ իզոբարային մակերևույթների վրա,

տրոպոպաուզայի բարձրությունը,

շիթային հոսքի առկայության դեպքում` շիթի առանցքի բարձրությունը, առավելագույն քամու ուղղությունը և արագությունը,

եղանակի հատուկ երևույթները,

ամպամածությունը:

Բոլոր բարձրությունները նշվում են ծովի մակարդակի համեմատ:

170. ՏԹԿ-ի կիրառմամբ` թռիչքների համար կանխատեսման տեքստում ներառվում են հետևյալ տվյալները`

երթուղու, թռիչքների շրջանի անվանումները (կամ շրջանի համարը),

կանխատեսման գործողության ժամկետը,

օդերևութաբանական իրավիճակի համառոտ բնութագիրը,

քամին և օդի ջերմաստիճանը` բարձրություններում` հաշված ծովի մակարդակից,

զրոյական իզոթերմի բարձրությունը` հաշված ծովի մակարդակից,

քամին` երկրի մակերևույթի մոտ,

տեսանելիությունը` երկրի մակերևույթի մոտ,

եղանակի հատուկ երևույթները,

ամպամածությունը (ամպերի քանակը և ձևը, ստորին և վերին սահմանների բարձրությունը` հաշված երկրի մակերևույթից, լեռնային շրջաններում` ծովի մակարդակից),

սառցակալումը,

տուրբուլենտությունը,

լեռների, արհեստական արգելքների փակման աստիճանը («փակ են», «փակ են մասնակիորեն» տերմինների կիրառմամբ),

օդի ջերմաստիճանը` երկրի մոտ (օդերևութաբանական մարմնի, ՕԵՍ-ի մարմնի և շահագործողների միջև համաձայնեցմամբ),

նվազագույն ճնշումը, որը բերված է ծովի մակարդակին:

CAVOK խումբը նշված կանխատեսումներում չի կիրառվում:

Կանխատեսման մեջ CB-ն և ամպրոպը ենթադրում են չափավոր կամ ուժեղ տուրբուլենտության, չափավոր կամ ուժեղ սառցակալման առկայությունը:

«Լեռները փակ են մասնակիորեն» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ դիտվում կամ կանխատեսվում է ամպամածության քանակությունը` երկու օկտանտից ավելի լեռնային զանգվածի կամ առանձին լեռան բարձրությունից ավելի պակաս ստորին սահմանի բարձրությամբ:

171. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումների ճշգրտումները կազմվում են օդերևութաբանական մարմինների կողմից, երբ սպասվում է`

ա) քամին բարձրություններում կփոփոխվի ըստ ուղղության 300-ով կամ ավելի, եթե փոփոխությունից առաջ կամ հետո քամու արագությունը կազմում է 60 կմ/ժ կամ ավելի. քամու արագությունը փոփոխվում է 40 կմ/ժ կամ ավելի,

բ) գետնամերձ քամու արագությունը հասնում և գերազանցում է 15 մ/վ,

գ) տուրբուլենտության կամ սառցակալման գոտիների առաջացում կամ նշված երևույթների ինտենսիվության փոփոխություն,

դ) կանխատեսվում է եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի սկիզբը, դադարեցումը և փոփոխությունը`

սառչող (գերսառեցված) տեղումներ,

չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

սառցե ասեղներ,

սառչող մառախուղ,

փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ,

փոշեփոթորիկ,

ավազափոթորիկ,

ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

փոթորկանք,

ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն).

սույն կանոնակարգի 88-րդ կետում նշված եղանակի այլ երևույթներ, եթե սպասվում է, որ դրանք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխության,

ե) ամպերի բարձրության և (կամ) տեսանելիության ցածրացում (բարձրացում)` մինչև հաստատված մինիմումներից ավելի ցածր (բարձր) արժեքները:

Բաց տեքստի ձևով թռիչքի երթուղում և շրջանում կանխատեսման օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

172. Կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում կարող են օգտագործվել իբրև եղանակի կանխատեսումներ` ըստ վայրէջքային հրապարակների:

173. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները կազմելիս` անհրաժեշտ է հաշվի առնել օդանավերի անձնակազմերից ստացվող եղանակի դիտումների տվյալները:

174. Այլ օդանավակայանների վրա տարածվող թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները հաղորդվում են բաց տեքստով ընդունված կրճատումներով:

 

IX. ՍԻԳՄԵԹ, ԷՅՐՄԵԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Նախազգուշացումներ աերոդրոմում, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ թռիչքների երթուղիներում ԵՎ շրջաններում

 

175. ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը թողարկվում է հետևող օդերևութաբանական մարմնի (ՀՕՄ) կողմից և թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի անվտանգության վրա, ինչպես նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է: ՍԻԳՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

ա) մինչձայնային օդանավերի համար`

Ամպրոպ`

թաքնված OBSC TS
ամպամածության մեջ EMBD TS
հաճախակի ամպրոպներ FRQ TS
փոթորկանքի գիծը SQL TS
թաքնված կարկտով ՕBSC TS GR
ամպամածության մեջ կարկտով EMBD TS GR
հաճախակի ամպրոպներ` կարկտով FRQ TS GR
փոթորկանքի գիծը` կարկտով SQL TS GR
Արևադարձային ցիկլոն`

արևադարձային ցիկլոն` 17 մ/վ կամ ավելի
գետնամերձ քամու միջին արագությամբ
TC (+ցիկլոնի անվանումը)
Տուրբուլենտություն`
ուժեղ տուրբուլենտություն SEV TURB
Սառցակալում`
ուժեղ սառցակալում SEV ICE
ուժեղ սառցակալում` գերսառեցված
անձրևի հետևանքով
SEV ICE (FZRA)
Լեռնային ալիք`

ուժեղ լեռնային ալիք
SEV MTW
Փոշեփոթորիկ` 

ուժեղ փոշեփոթորիկ
HVY DS
Ավազափոթորիկ` 

ուժեղ ավազափոթորիկ
HVY SS
Հրաբխային մոխիր` VA (+հրաբխի անվանումը,
եթե այն հայտնի է)
բ) գերձայնային օդանավերի համար` 

Տուրբուլենտություն`
չափավոր MOD TURB
ուժեղ SEV TURB

Կույտավոր-անձրևային ամպեր`

առանձին կույտավոր-անձրևային ամպեր

 ISOL CB
տեղ-տեղ կույտավոր-անձրևային ամպեր OCNL C
հաճախակի կույտավոր-անձրևային ամպեր FRQ CB
Կարկուտ` GR
Հրաբխային մոխիր
(անկախ բարձրությունից)`
VA (+հրաբխի անվանումը,
եթե այն հայտնի է)

 

176. ՍԻԳՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է սույն կանոնակարգի 175-րդ կետում վերը թվարկված երևույթներից մեկը: Ամպրոպի մասին ՍԻԳՄԵԹ տեղեկատվության մեջ չեն ներառվում տուրբուլենտության և սառցակալման մասին տեղեկությունները:

177. ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը կազմվում է թռիչքի բոլոր էշելոնների համար` ներառյալ ցածր:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների օրինակները պարունակվում են սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

178. Օդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինները, որոնց պատասխանատվության գոտիներն ընդգրկում են մի քանի ԹՏՇ և (կամ) ԹՏՎՇ կարգավարական շրջաններ, թողարկում են ՍԻԳՄԵԹ առանձին հաղորդագրություններ յուրաքանչյուր ԹՏՇ-ի և (կամ) կարգավարական շրջանների համար` իր պատասխանատվության գոտում:

179. Այն դեպքերում, երբ օդային տարածությունը բաժանված է ԹՏՇ-ի և ԹՏՎՇ-ի, ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունը նույնականացվում է ըստ ՕԵՍ-ի մարմնի տեղադրության պայմանանիշի (ինդեքսի), որը սպասարկում է տվյալ ԹՏՇ-ն:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունները վերաբերում են ամբողջ օդային տարածությանը տվյալ ԹՏՇ-ի կողմնային եզրագծի սահմաններում, այսինքն` ԹՏՇ-ի և ԹՏՎՇ-ի: Հաղորդագրությունների տեքստում նշվում են թռիչքի կոնկրետ էշելոնները, որոնք ենթակա են օդերևութաբանական երևույթների ազդեցությանը:

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների կազմման և տարածման կանոնները պարունակվում են «ՍԻԳՄԵԹ» տեղեկատվության ձեռնարկում:

180. Անհրաժեշտ է իրականացնել գործողությունների մշտական համաձայնեցում համապատասխան ՇԿԿ-ի հետ` ՍԻԳՄԵԹ և ՆՕԹԱՄ/ԱՇԹԱՄ (NOTAM/ASHTAM) տեղեկատվության համաձայնեցված բովանդակության ապահովման նպատակով:

181. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը թողարկվում է օդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմնի կողմից` տեղական համաձայնագրին համապատասխան:

182. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների համառոտ նկարագրությունն է, որոնք ներառվել են գոտիական կանխատեսման I բաժնում` ԳԱՄԵԹ տեսքով, և, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի անվտանգության վրա, ինչպես նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է:

183. 100-ից ցածր էշելոնի (կամ 150-ից ցածր էշելոնի համար լեռնային շրջաններում կամ, ըստ անհրաժեշտության, ավելի բարձր) թռիչքների համար ԷՅՐՄԵԹ հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

 

Գետնամերձ քամու արագությունը`
գետնամերձ քամու միջին արագությունը
ընդարձակ տարածության վրա 15 մ/վ-ից ավելի
բարձր է 
SFC WSPD
(+քամու արագությունը և
չափման միավորները)
Տեսանելիությունը երկրի մակերևույթի մոտ`
տեսանելիությունը ընդարձակ տարածության
վրա 5000 մ-ից ավելի պակաս է` ներառյալ
տեսանելիությունը վատացնող եղանակի
երևույթները
SFC VIS
(+ստորև թվարկված
եղանակի երևույթներից որևէ
մեկը`
DZ, RA, SN, SG, PL, IC, GR,
GS, FG, BR, SA, DU, HZ, FU,
VA, PO, SQ, FC, DS կամ SS)
Ամպրոպներ`
առանց կարկտի` առանձին ամպրոպներ ISOL TS
կարկտով առանձին ամպրոպներ ISOL TSGR
առանց կարկտի` հազվադեպ ամպրոպներ OCNL TS 
կարկտով հազվադեպ ամպրոպներ OCNL TSGR
Լեռների փակվելը`
լեռները փակ են MT OBSC
Ամպամածություն`
էական կամ համատարած ամպամածություն
ընդարձակ տարածության վրա երկրի
մակերևույթից 300 մ-ից ավելի պակաս ստորին
սահմանի բարձրությամբ`
էական BKN CLD
(+ստորին և վերին
սահմանների բարձրությունը
և չափման միավորները)
համատարած OVC CLD
(+ստորին և վերին
սահմանների բարձրությունը
և չափման միավորները)
կույտավոր-անձրևային ամպեր
ա) առանձին  ISOL CB
բ) տեղ-տեղ OCNL CB
գ) հաճախակի FRQ CB
հզոր կույտավոր ամպեր
ա) առանձին ISOL TCU
բ) տեղ-տեղ OCNL TCU
գ) հաճախակի FRQ TCU
Սառցակալում`
չափավոր սառցակալում (բացառությամբ
կոնվեկցիոն ամպերում գոյացող սառցակալման)
MOD ICE
Տուրբուլենտություն` 
չափավոր տուրբուլենտություն (բացառությամբ
կոնվեկցիոն ամպերում գոյացող
տուրբուլենտության)
MOD TURB
Լեռնային ալիք`
չափավոր լեռնային ալիք MOD MTW

 

ԷՅՐՄԵԹ հաղորդագրության օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

184. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը չի ներկայացված նկարագրային նյութ, բացի այն նյութից, որը նշված է սույն կանոնակարգի 183-րդ կետում: Ամպրոպին կամ կույտավոր-անձրևային ամպերին վերաբերող ԷՅՐՄԵԹ տեղեկատվության մեջ չեն հիշատակվում դրանց հետ կապված տուրբուլենտությունն ու սառցակալումը:

185. Հերթական համարն արտացոլում է ԷՅՐՄԵԹ հաղորդագրությունների թիվը, որոնք թողարկվել են ԹՏՎՇ-ում ընթացիկ օրվա ՄԿԺ-ի 00.01-ից:

186. ԷՅՐՄԵԹ հաղորդագրության գործողության տևողությունը չի գերազանցում 4 ժամը:

187. ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը չեղյալ է դառնում այն դեպքում, երբ երևույթները չեն դիտվում կամ էլ չի սպասվում, որ դրանք կառաջանան տվյալ շրջանում:

188. Նախազգուշացումներն աերոդրոմում կազմվում են բաց տեքստով և պարունակում են համառոտ տեղեկատվություն այն օդերևութաբանական պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել գետնի վրա գտնվող օդանավերի վրա, այդ թվում` կայանատեղերում գտնվող օդանավերի վրա, ինչպես նաև աերոդրոմային սարքավորման վրա: Նախազգուշացումները թողարկվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից և հղվում են շահագործողներին, աերոդրոմային ծառայություններին ու այլ օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին` աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման գծով հրահանգին համապատասխան:

189. Նախազգուշացումներն աերոդրոմում թողարկվում են ստորև թվարկված երևույթներից մեկի կամ մի քանիսի փաստացի կամ սպասվող առաջացման կապակցությամբ`

ամպրոպի,

կարկտի,

ձյան 2 ժ-ից ավելի տևողությամբ,

սառչող (գերսառեցված) տեղումների,

եղյամի կամ սառցաշերտի,

փոշեփոթորիկի,

ավազափոթորիկի,

բարձրացող ավազի կամ փոշու,

քամու 15 մ/վ և ավելի արագությամբ (հաշվի առած պոռթկումները)` ուղղությունից անկախ,

փոթորկանքի,

ցրտահարության,

սառնամանիքի,

հրաբխային մոխրի,

տեղերում համաձայնեցված այլ երևույթների,

քամու շեղման:

190. Նախազգուշացումներն աերոդրոմում չեղյալ են դառնում, երբ դրանցում նշված երևույթներն այլևս չեն դիտվում և (կամ) չի սպասվում, որ դրանք կառաջանան աերոդրոմում:

Կախված ռեգիոնալ առանձնահատկություններից` կարող են հաստատվել այլ չափանիշներ, որոնք համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների միջև: Աերոդրոմում նախազգուշացումների օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 7 հավելվածում:

191. Քամու շեղման մասին նախազգուշացումները պարունակում են համառոտ տեղեկատվություն քամու դիտվող կամ սպասվող շեղման մասին, որը կարող է անբարենապաստ ազդեցություն գործել օդանավերի վրա վայրէջքամուտի կամ վերթիռի հետագծում ՎՎԳ-ի մակարդակի և 500 մ այդ մակարդակից վերև շերտի միջև: Այն դեպքերում, երբ տեղական լեռնագրական պայմաններն առաջացնում են քամու էական շեղում` 500 մ և ավելի բարձրությունների վրա, 500 մ բարձրությունը սահմանային չէ:

192. Քամու շեղման պայմանները, որպես կանոն, կապված են հետևյալ երևույթների հետ`

ամպրոպներ, մանրապոռթկումներ, ձագարաձև ամպեր (տորնադո կամ ջրի մրրկասյուներ),

ճակատային մակերևույթներ,

տեղական տեղագրական պայմաններով պայմանավորված ուժեղ գետնամերձ քամի,

ծովային զեփյուռ,

լեռնային ալիքներ (ներառյալ փոթորկային ոլորակները ցածր բարձրությունների վրա, աերոդրոմի շրջանում),

ջերմաստիճանային ինվերսիաներ` փոքր բարձրություններում:

193. Քամու շեղման առկայության մասին տեղեկությունները հարկավոր է ստանալ`

ա) թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող դիտումների օգնությամբ` բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլերում,

բ) համապատասխան տվիչների օգնությամբ, որոնք տեղակայված են աերոդրոմի մոտ գոյություն ունեցող բարձրությունների վրա (կայմասյուների կամ աշտարակների):

194. Քամու շեղման մասին նախազգուշացումները կազմվում են բաց տեքստով` ռուսերենով: Օրինակ` քամու շեղման մասին վայրէջքամուտի գոտում հարկավոր է հաղորդել. «Նախազգուշացում քամու շեղման մասին` մոտեցման դեպքում գետնամերձ քամին 3200, 20 կմ/ժ, քամին 60 մ-ի վրա 3600, 50 կմ/ժ»: Այն դեպքերում, երբ օդաչուների կողմից դիտվում, հաղորդվում են կամ վերգետնյա սարքավորման միջոցով բացահայտվում են մանրապոռթկումները, քամու շեղման մասին նախազգուշացման մեջ հարկավոր է ներառել մանրապոռթկման վերաբերյալ կոնկրետ հղում. «Նախազգուշացում քամու շեղման մասին. մանրապոռթկում ՎՎԳ -27-ին մոտենալիս»:

195. Այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավից զեկույցն օգտագործվում է քամու շեղման մասին նախազգուշացման նախապատրաստման կամ ավելի վաղ թողարկված նախազգուշացման հաստատման համար, համապատասխան զեկույցը թռիչքում գտնվող օդանավից ներառվում է նախազգուշացման մեջ` առանց փոփոխությունների, օդանավի տեսակի նշմամբ` «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու չափավոր շեղում` ՎՎԳ-09-ին մոտենալիս, 15:00-ին», «Նախազգուշացում քամու շեղման մասին. ՏՈՒ 154-ը հաղորդում է քամու ուժեղ շեղում` հեռավոր և մոտակա շարժաբերների միջև, 17:30-ին»:

196. Քամու սպասվող շեղման մասին նախազգուշացումը թողարկվում է աերոօդերևութաբանական նյութի վերլուծության հիման վրա, եթե օդերևութաբանական իրադրությունը` զուգակցելով տեղական առանձնահատկությունների հետ, նպաստում է քամու չափավոր, ուժեղ, շատ ուժեղ շեղման առաջացմանը:

Քամու շեղման մասին տեղեկատվությունը ներառվում է ԷՅԹԻԱՅԷՍ (ATIS) հաղորդագրություններում և ՄԵԹԱՐ ամփոփագրերում հաստատված կանոններին համապատասխան:

Օդանավերի անձնակազմերը քամու շեղման մասին զեկույցներում կարող են օգտագործել այնպիսի դասակարգող տերմիններ, ինչպես «չափավոր», «ուժեղ» կամ «շատ ուժեղ», որոնք հիմնված են մեծ չափով դիտվող քամու շեղման ինտենսիվության իրենց սուբյեկտիվ գնահատականի վրա: Այդպիսի զեկույցները ենթակա են ներառման` քամու շեղման մասին նախազգուշացումներում` առանց փոփոխությունների:

Աերոդրոմում քամու շեղման մասին նախազգուշացումների օրինակը ներկայացված է N 7 հավելվածում:

197. Քամու շեղման մասին նախազգուշացումները` ժամանող և (կամ) մեկնող օդանավերի համար, պետք է չեղյալ համարել այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավերից կատարվող հաղորդագրություններում նշվում է քամու շեղման բացակայությունը` համաձայնեցված ժամանակաշրջանի անցնելուց հետո` որպես կանոն 30 րոպե: Քամու շեղման մասին նախազգուշացումների վերացման չափանիշները հարկավոր է սահմանել օդերևութաբանական մարմնի և համապատասխան ՕԵՍ-ի միջև համաձայնեցմամբ:

 

X. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

198. Օդանավերի անձնակազմերն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ` թռիչքից առաջ և թռիչքի ժամանակ:

199. Շահագործողներին և թռիչքային անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է այն վայրում, որը որոշվում է խորհրդատվությունների հիման վրա:

200. Օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը պետք է համապատասխանի թռիչքային պահանջներին` ժամանակի, թռիչքի բարձրության և երթուղու աշխարհագրական տարածվածության նկատմամբ, և պետք է լինի բավարար` մինչև վայրէջքի աերոդրոմ թռիչքն ապահովելու համար, որտեղ էլ պլանավորվում է նոր տեղեկատվության ստացումը:

201. Մեկնող օդանավերի անձնակազմերի օդերևութաբանական տեղեկատվության ապահովումը կատարվում է շահագործողի կողմից աերոդրոմային օդերևութաբանական մարմնին հաղորդվող թռիչքների օրվա պլանների հիման վրա, իսկ պլանում չնշված առանձին չվերթներինը` ԱՎԿ-ի կարգավարի կողմից տրվող լրացուցիչ հայտերի հիման վրա, հնարավորինս, արտաթիռի պլանավորվող ժամանակից 3 ժ-ից ոչ ուշ, որոնք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

ա) արտաթիռի (մեկնման) պլանավորվող ժամանակը,

բ) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը,

գ) թռիչքի երթուղին, ավիացիոն աշխատանքների տեսակը,

դ) այլընտրանքային աերոդրոմները,

ե) թռիչքի էշելոնը կամ բարձրությունը,

զ) թռիչքի կանոնները (ըստ ՏԹԿ-ի կամ ՍԹԿ-ի):

202. Առանց օդերևութաբանական մասի` ԱՕԿՔ-ն օդանավերի անձնակազմերն ապահովում է տեղեկատվությամբ, որն ստացվում է հենակետային և այլ աերոդրոմների օդերևութաբանական մարմինների կողմից: Այն աերոդրոմներում, որտեղ բացակայում են օդերևութաբանական մարմինները, թռիչքների ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հայցվում է հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմնից:

203. Օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին` բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի, թռիչքի երթուղում եղանակի հատուկ երևույթների, ՄԵԹԱՐ, ՍՓԵՍԻ` ներառյալ ԹՐԵՆԴ-ը, ԹԱՖ կանխատեսումները, կանխատեսումները վերթիռի համար, ՍԻԳՄԵԹ, ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունները, որոնք իր տրամադրության տակ ունի օդերևութաբանական մարմինը և, որոնք վերաբերում են պլանավորվող թռիչքներին:

204. Օդանավ շահագործողները, օդային երթևեկության կազմակերպման մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ` ստորև նշված որևէ միջոցով`

ա) ձեռագիր կամ տպագիր նյութով, այդ թվում` հաստատված քարտեզներով և ձևերով.

բ) կանոնավոր ցանցի հանգույցների տվյալներով.

գ) հրահանգավորմամբ.

դ) խորհրդատվությամբ.

ե) նախաթռիչքային տեղեկատվության ավտոմատացված համակարգի օգտագործմամբ` ինքնուրույն նախապատրաստման և թռիչքային փաստաթղթերի ստացման համար, ընդ որում, թռիչքային անձնակազմի անդամների ու օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման մարմինների մոտ պահպանվում է օդերևութաբանական մարմնում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

205. Թռիչքային փաստաթղթերը նույնպես զետեղվում են հատուկ ցուցափեղկերի կամ ստենդների վրա, որոնք տեղադրվում են այն աշխատասենյակներում, որտեղ անցկացվում է անձնակազմերի նախաթռիչքային նախապատրաստումը:

206. Օդերևութաբանական տեղեկատվությամբ օդանավ շահագործողները, ՕԵՍ-ի մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հաստատված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները» փաստաթղթի համաձայն:

207. Ըստ հարցման անցկացվում է թռիչքային անձնակազմի անդամների և (կամ) այլ անձնակազմի հրահանգավորում և (կամ) խորհրդատվություն` կապված թռիչքների կատարման հետ: Խորհրդատվության և (կամ) հրահանգավորման նպատակը թռիչքի տրված երթուղում, վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում փաստացի և սպասվող օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվության տրամադրումն է, ըստ որում, դրանք ծառայում են կամ թռիչքային փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության պարզաբանման և լրացման համար, կամ էլ թռիչքային տեղեկատվության փոխարեն:

208. Հրահանգավորման և (կամ) խորհրդատվության դեպքում անձնակազմին հաղորդվում են`

ա) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը` վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

բ) կանխատեսումները` վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

գ) ՍԻԳՄԵԹ և ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունները, ինչպես նաև զեկույցները` թռիչքում գտնվող օդանավից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում.

դ) ընթացիկ և կանխատեսական տվյալները եղանակի հատուկ երևույթների, բարձրություններում քամու և ջերմաստիճանի, տրոպոպաուզայի բարձրության, տեղեկատվությունն առավելագույն քամու մասին.

ե) ԵԱԱ-ի տվյալները.

զ) ՕՌՏ-ի տեղեկատվությունը:

209. 2 ժամից ավելի տևողությամբ թռիչքների դեպքում տրվում են`

ա) ԹԱՖ կանխատեսումները` արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի այլընտրանքային աերոդրոմներում, երթուղում և վայրէջքի աերոդրոմներում,

բ) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը` արտաթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում,

գ) քամու և ջերմաստիճանի կանխատեսական քարտեզները` բարձրություններում,

դ) եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզը` երթուղում,

ե) ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող օդանավերից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում,

զ) ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը (ըստ անհրաժեշտության):

210. Թռիչքային փաստաթղթերը պետք է նախապատրաստված լինեն օդերևութաբանական մարմնի կողմից` մինչև արտաթիռի պլանավորված ժամանակը` ոչ պակաս, քան 1 ժ առաջ:

211. Թռիչքային փաստաթղթերը պետք է ներառեն ստորև թվարկված տեղեկատվությունը`

ա) քամու, օդի ջերմաստիճանի մասին կանխատեսական տվյալներն ըստ բարձրությունների,

բ) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը,

գ) եղանակի կանխատեսվող հատուկ երևույթները երթուղում և այդ տեղեկատվության ճշգրտումները,

դ) կանխատեսումը` վերթիռի համար (ըստ համաձայնագրի շահագործողի հետ),

ե) ՄԵԹԱՐ և ՍՓԵՍԻ ամփոփագրերը, ներառյալ ԹՐԵՆԴ կանխատեսումները` վերթիռի և նախատեսված վայրէջքի աերոդրոմներում, արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում,

զ) ԹԱՖ կանխատեսումները` արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում,

է) ՍԻԳՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող օդանավերից, որոնք արտացոլված չեն ՍԻԳՄԵԹ հաղորդագրություններում,

ը) ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը և զեկույցները` թռիչքում գտնվող օդանավերից, որոնք արտացոլված չեն ԷՅՐՄԵԹ հաղորդագրություններում,

թ) կանխատեսումները` թռիչքների երթուղիներում և շրջաններում:

212. Թռիչքային փաստաթղթերը տրամադրվում են ընդունված կրճատումներով` քարտեզների, աղյուսակների կամ բաց տեքստի ձևով: Թռիչքային փաստաթղթերի նախապատրաստման համար օդերևութաբանական մարմինները, հնարավորինս, օգտագործում են Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի տեղեկատվությունը:

213. Օրվա ընթացքում չորս անգամ ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված քամու և ջերմաստիճանի կանխատեսումները` բարձրություններում ուժի մեջ են 6, 12, 18, 24, 30 և 36 ժ` օդերևութաբանական տվյալների հավաքումից հետո (ՄԿԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ), որոնց հիման վրա մշակվել են այդ կանխատեսումները, և պատրաստվում են հաղորդման` նշված կարգով դիտման ստանդարտ ժամանակից հետո` 6 ժ-ից ոչ ուշ:

214. ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված եղանակի հատուկ երևույթների կանխատեսումները թողարկվում են օրվա ընթացքում չորս անգամ` գործողության հաստատված ժամկետների համար` ՄԿԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ: Յուրաքանչյուր կանխատեսման հաղորդումներն ավարտվում են, երբ դա տեխնիկապես իրագործելի է, առնվազն 12 ժ առաջ` մինչև գործողության հաստատված ժամկետը:

ԻԿԱՕ-ի շահագործական պահանջների հիման վրա ՀՕԿ-ի կողմից մշակված քարտեզները ներկայացված են սույն կանոնակարգի NN 8 և 9 հավելվածներում:

215. Բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի և եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզները թողարկում են ԳԿՀԿ-ները օրը 4 անգամ, և գործում են սևեռված ժամկետում` 00.00, 06.00, 12.00, 18.00:

216. Այն դեպքում, եթե կանխատեսումները ներկայացվում են ոչ քարտեզների ձևով, ցածր բարձրություններում թռիչքների համար, այդ թվում` ըստ ՏԹԿ-ի թռիչքների, մինչև թռիչքի էշելոնը 100 (էշելոնը 150 կամ ավելի բարձր լեռնային շրջաններում), թռիչքային փաստաթղթերում ներառվում են`

ա) ՍԻԳՄԵԹ և ԷՅՐՄԵԹ տեղեկատվությունը (կամ նախազգուշացումները թռիչքների շրջաններում, եթե ԷՅՐՄԵԹ -ը չի թողարկվում),

բ) գոտիական կանխատեսումները` ԳԱՄԵԹ ձևով (կամ կանխատեսումները թռիչքների շրջաններում` բաց տեքստով, ռուսերենով և քամու ու ջերմաստիճանի կանխատեսումը բարձրություններում):

217. Փոքր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական ապահովման դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել ամպրոպների և լեռնագրական տուրբուլենտության ձևավորման հնարավորության, տեղական քամիների առաջացման, լեռների և լեռնանցքների ամպերով փակման, ցածր ամպամածության գոյացման վրա:

218. Անհրաժեշտության դեպքում թռիչքային փաստաթղթերը հարկավոր է թարմացնել: Այն դեպքերում, երբ ճշգրտումների ներմուծման անհրաժեշտությունն առաջանում է անմիջապես օդանավի վերթիռից առաջ, օդերևութաբանական մարմինը պետք է անհրաժեշտ ճշգրտումը հղի ՕԵՍ-ի մարմնին` օդանավին հաղորդելու համար:

219. Եթե թռիչքի երթուղին չի տեղավորվում կանխատեսական քարտեզի վրա, անձնակազմին մնացած հատվածամասի համար լրացուցիչ տրվում է կից շրջանի կանխատեսական քարտեզը կամ պայմանների կանխատեսումը երթուղում` բաց տեքստի ձևով:

220. Օդերևութաբանական մարմինը պահպանում է թռիչքային անձնակազմի անդամներին տրամադրվող տեղեկատվությունը` տպագիր կամ համակարգչային ֆայլերի տեսքով, դրա թողարկման պահից 30 օրվա ընթացքում: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է ըստ հարցման` ավիացիոն պատահարների կամ միջադեպերի հետաքննությունների անցկացման դեպքերում, և պահպանվում է մինչև դրանց ավարտը:

221. Աերոդրոմում այլ օդերևութաբանական մարմիններից ստացված կանխատեսումները ներառվում են թռիչքային փաստաթղթերում` առանց որևէ իմաստային փոփոխությունների: Այն դեպքերում, երբ կանխատեսումն աերոդրոմում ստացված չէ, արտաթիռի աերոդրոմի օդերևութաբանական մարմինը պետք է ձեռնարկի միջոցառումներ  այն ստանալու համար:

222. Թռիչքում գտնվող օդանավերն օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջոցով, ինչպես նաև ԴԻ-ՎՕԼՄԵԹ կամ ՎՕԼՄԵԹ, ԷՅԹԻԱՅԷՍ ռադիոհաղորդումների և օդերևութաբանական հաղորդման ՇԲՀ-ռադիոկապուղիների միջոցով:

223. ՕԵՍ-ի մարմինները մատակարարվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ, որը նախանշված է թռիչքում գտնվող օդանավերի համար:

224. Այն դեպքերում, եթե օդերևութաբանական մարմինն օգտագործում է նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգը` օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվություն տրամադրելու և ցուցադրելու համար, ապա ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 196-221-րդ կետերին:

225. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին ու այլ շահագրգիռ ավիացիոն անձնակազմին օդերևութաբանական տեղեկատվությանը և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների տվյալներին մուտքի միօրինականացված ընդհանուր տերմինալ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը պետք է տեղակայվեն պայմանագրային հիման վրա աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև: Ըստ որում, օդերևութաբանական մարմինը պահպանում է օդերևութաբանական տեղեկատվության որակի կառավարման համար պատասխանատվությունը և այն օդերևութաբանական տեղեկատվության որակի ընդհանուր ղեկավարումը, որը տրամադրվում է այդպիսի համակարգերի կողմից:

226. Նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը` թռիչքին ինքնուրույն նախապատրաստման, նախաթռիչքային պլանավորման և թռիչքային փաստաթղթերի կազմման նպատակներով օդերևութաբանական տվյալները տրամադրելու համար պետք է`

ա) ապահովեն հաստատուն հիմքի վրա տվյալների բազաների պատեհաժամ թարմացումը և պահպանվող օդերևութաբանական տեղեկատվության հավաստիության ու ամբողջականության վերահսկողությունը.

բ) տրամադրեն օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին, ինչպես նաև այլ շահագրգիռ օդանավ շահագործողներին համակարգից օգտվելու իրավունք` կապի համապատասխան միջոցների օգտագործմամբ.

գ) օգտագործել կրճատումներով բաց տեքստին մուտքի իրավունք ստանալու և տեքստին հայցելու ընթացակարգերը:

227. Ինքնուրույն հրահանգավորման համար միջոցներ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերում նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների և թռիչքային անձնակազմի անդամների մուտքը` խորհրդատվություններ ստանալու համար, աերոդրոմային օդերևութաբանական մարմնից հեռախոսով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ:

 

XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

228. Ավիացիոն աշխատանքների (ավիացիոն-քիմիական, օդային նկարահանումների, անտառաավիացիոն, շինմոնտաժային, բեռնման-բեռնաթափման, տրանսպորտ-կապի, բնակչությանը բժշկական օգնություն ցույց տալու համար և այլն) կատարման ուղղությամբ թռիչքների օդերևութաբանական ապահովման համար օգտագործվում են կանխատեսումները երթուղիներում և թռիչքների շրջաններում:

229. Թռիչքների օդերևութաբանական ապահովման դեպքում, ըստ օդային ուղեգծերի, տեղական օդային գծերի և հաստատված երթուղիների, կազմվում են եղանակի կանխատեսումները թռիչքի երթուղում:

230. Օդային ուղեգծերից դուրս վայրէջքային հրապարակների, տեղական օդային գծերի և հաստատված երթուղիների ընտրությամբ թռիչքների օդերևութաբանական ապահովման դեպքում կազմվում են եղանակի կանխատեսումներ թռիչքների շրջաններում:

231. Այլ օդերևութաբանական մարմնի կողմից սպասարկվող շրջանում թռիչքների կատարման դեպքում արտաթիռի աերոդրոմի օդերևութաբանական մարմինն ապահովում է անհրաժեշտ օդերևութաբանական տեղեկատվության ստացումը` օդերևութաբանական մարմնից, որը պատասխանատու է կանխատեսման համար այդ շրջանում:

232. Ավիացիոն աշխատանքների շրջանում օդերևութաբանական լուսաբանման բարձրացման նպատակներով կարող են ստեղծվել ժամանակավոր օդերևութաբանական կետեր, եղանակի մասին տեղեկատվության հաղորդմանը ներգրավվել լրացուցիչ ՕԿ-ներ, իսկ որոշ դեպքերում` նաև պատվիրատուի մասնագետները, որոնք անցել են հատուկ նախապատրաստում: Համապատասխան որոշումն ընդունվում է հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմնի կողմից` շահագործողի և ՕԵՍ-ի հետ համաձայնեցմամբ:

233. Օպերատիվ կետում աշխատանքների սկզբին, որտեղ օդերևութաբանական դիտումներ չեն անցկացվում, օդանավի անձնակազմը ՕԵՍ-ի մարմինների միջոցով հաղորդում է տեղեկություններ փաստացի եղանակի մասին: Թռիչքների կատարման ժամանակաշրջանում անձնակազմը կարգավարին հաղորդում է եղանակի մասին տեղեկատվություն` սույն կանոնակարգի VI գլխի պահանջներին համապատասխան:

234. Ավիացիոն աշխատանքների շրջանից փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում առաջին կանխատեսումն առավոտյան ժամերին կարող է կազմվել որպես կողմնորոշիչ: Փաստացի եղանակի մասին տեղեկատվությունն ստանալուց հետո օդերևութաբանական մարմինը թողարկում է ճշգրտված կանխատեսում:

235. Ավիացիոն աշխատանքների օդերևութաբանական ապահովման տեխնոլոգիան արտացոլվում է աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման գծով հրահանգում: Հրահանգը կազմվում է օդերևութաբանական մարմնի կողմից, համաձայնեցվում է ՕԵՍ-ի մարմնի հետ և հաստատվում օդանավ շահագործողների կողմից:

236. Ավիացիոն աշխատանքների (ավիացիոն աշխատանքների տեսակի) օդերևութաբանական ապահովումը կանոնակարգող հրահանգում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) թռիչքների շրջաններում կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշները.

բ) այն կայանների (կետերի) ցուցակը, որտեղ անցկացվում են օդերևութաբանական դիտումներ, դրանց աշխատանքի տևողությունը.

գ) օդերևութաբանական տեղեկատվությունն օդանավերի անձնակազմերին հասցնելը` նախաթռիչքային նախապատրաստման դեպքում և թռիչքների կատարման ժամանակ.

դ) օդերևութաբանական տեղեկատվության ստացումը` օդանավերի անձնակազմերից.

ե) օդերևութաբանական տեղեկատվությունն ՕԵՍ-ի մարմիններին հասցնելը:

Հրահանգում կարող են ներառվել և այլ տեղեկություններ` կախված տեղական պայմաններից և կատարվող աշխատանքների բնույթից (օրինակ` օրական կանխատեսումների ստացում և այլ հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն):

237. Ավիացիոն աշխատանքների օդերևութաբանական ապահովման հիմնական հարցերը նույնպես ներառվում են թռիչքների կատարման գծով ձեռնարկի համապատասխան բաժնում կամ այս կամ այն ավիացիոն աշխատանքների կատարման գծով հրահանգում: Դրանց մշակմանը ակտիվորեն մասնակցում է հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմնի ղեկավարը:

238. Թռիչքներից առաջ աերոդրոմում (ԱՔԱ-ի վայրեջքային հրապարակում) օդանավերի անձնակազմերն անցկացնում են եղանակի վիճակի վերաբերյալ դիտումներ և, ըստ գոյություն ունեցող կապուղիների, ավիացիոն աշխատանքների հենակետին կամ հենակետային աերոդրոմին հաղորդում տեղեկատվություն եղանակի մասին:

Եթե անձնակազմը հնարավորություն չունի վերերկրյա կապի միջոցներով հաղորդելու (ստանալու) տեղեկատվություն, ապա օդերևութաբանական տեղեկատվության փոխանակումը կատարվում է շատ բարձր հաճախականության կամ բարձր հաճախականության կապուղիներով` օդանավի թռիչքից հետո:

239. Աշխատանքների կատարման ընթացքում օդանավի անձնակազմը հետևում է եղանակի փոփոխություններին: Անբարենպաստ պայմանների և եղանակի երևույթների առաջացման դեպքում անձնակազմը դրա մասին հաղորդում է ՕԵՍ-ի կարգավարին (ավիացիոն աշխատանքների հենակետի կարգավարին):

240. Օդերևութաբանական տեղեկատվությունն աերոդրոմներում (ԱՔԱ-ի վայրէջքային հրապարակներում) գտնվող օդանավերի անձնակազմերին հասցվում է ավիաքիմիական աշխատանքների օդերևութաբանական ապահովման գծով հրահանգների հիման վրա, որոնք մշակված են` հաշվի առնելով տեղական պայմանները:

241. Նախնական պլանավորման նպատակներով ավիաձեռնարկության պատվերով հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմինը լրացուցիչ թողարկում է եղանակի օրվա կանխատեսումները ԱՔԱ-ի շրջաններում` երկու 12-ժամյա ժամանակաշրջանի բաժանմամբ:

242. Ավիացիոն աշխատանքների հենակետի ՕԵՍ-ի կարգավարները օդանավերի անձնակազմերից ստացված փաստացի եղանակի մասին տեղեկատվությունը հաղորդում են ԱՔԱ-ն սպասարկող օդերևութաբանական մարմնին:

243. Ավիացիոն աշխատանքների հենակետերի հետ կապի կազմակերպումը, օդանավերի անձնակազմերի ապահովումը հողմաչափերով, քամու կոների տեղակայումը և տեսանելիության կողմնորոշիչների ընտրությունն իրականացնում են օդանավ շահագործողները և ՕԵՍ-ի մարմինները:

244. Օդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգից դուրս (գիշերը) շտապ սանիտարական առաջադրանքների նպատակով թռիչքների օդերևութաբանական ապահովման համար նախատեսվում է օդերևութաբանական ապահովման շրջանների ամրագրումը շուրջօրյա աշխատող կանխատեսական մարմնին:

Համանմանորեն կազմակերպվում է օդերևութաբանական ապահովումը վթարային-փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների, խոշոր վթարների, աղետների և տարերային աղետների վերացման նպատակով:

245. Շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների ապահովումն առավելապես օգտագործվում է ՕԿ-ների տեղեկատվությունը, որոնք տեղադրված են թռիչքների կատարման շրջանում: Այդ նպատակներով շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների ապահովմանը մասնակցող օդերևութաբանական մարմիններում և ՕԵՍ-ի մարմիններում պետք է գտնվի ՕԿ-ի հեռախոսահամարների ցուցակը:

Շտապ սանիտարական առաջադրանքների ուղղությամբ թռիչքների կատարման համար լիազոր մարմնի կողմից մշակվում և հաստատվում է հրահանգ այդ թռիչքների օդերևութաբանական ապահովման կազմակերպման գծով:

 

 

Հավելված N 1
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ՉԱՓՄԱՆ ԵՎ ԴԻՏՄԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ
 

NN
ը/կ

Չափման և դիտման
տարրը

Չափման և
ճշգրտությունն ըստ
շահագործման նորմերի

Չափման և դիտման
ճշգրտությունն ըստ
տվյալ օդանավակայանի
սարքերի

1.

Գետնամերձ քամու
միջին մեծությունը

ուղղությունը` ±100
արագությունը` ±0,5 մ/վ
(0,5 մ/վ-ից մինչև 5 մ/վ),
±10% 5,0 մ/վ-ից ավելի

ուղղությունը
արագությունը

2.

Շեղումը գետնամերձ
քամու միջին
մեծությունից

±1,0 մ/վ` հաշվի առած
երկայնական և կողմնային
բաղադրիչները  

ուղղությունը
արագությունը

3.

Տեսանելիությունը

±50 մ-ից մինչև 600 մ
±10% 600-ից մինչև 1500 մ
±20% 1500 մ-ից ավելի

ըստ սարքերի

4.

Տեսանելիության
հեռվությունը ՎՎԳ-ում

±10 մ մինչև 400 մ
±25 մ 400-ից մինչև 800 մ
±10% 800 մ-ից ավելի

ըստ սարքերի

5.

Ամպերի քանակը

±1 օկտանտ

Դիտորդն ապահովում է
դիտման ճշգրտությունը
±1 օկտանտ ցերեկային
պայմաններում:
Գիշերային
պայմաններում և երբ
մթնոլորտային
երևույթները խանգարում
են ստորին հարկի
ամպերի դիտմանը,
թույլատրվում են
ճշգրտության որոշ
շեղումներ:

6.

Ամպերի բարձրությունը

±10 մ-ից (30 ֆուտ) մինչև
100 մ (300 ֆուտ)
±10% 100 մ-ից (300 ֆուտ)
ավելի

ըստ սարքերի

7.

Օդի ջերմաստիճանը և
ցողի կետի
ջերմաստիճանը

±10C

ըստ սարքերի

8.

Ճնշման մեծությունը
(ՔՅՈՒԷՆԷՅՋ,
ՔՅՈՒԷՖԻ)

±0,5 հՊա

ըստ սարքերի

 

 

Հավելված N 2
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

Տեղական կանոնավոր ԵՎ հատուկ ՄԵԹԱՐ ԵՎ ՍՓԵՍԻ ամփոփագրերի օրինակներ

 

Մ Ե Թ Ա Ր

 

METAR UDYZ 150630Z 21007MPS 5000-RA BKN007 05/03 Q1009 NOSIG =

Բովանդակություն

Սույն ամսվա 15-ը, կազմված է 06.30 (ՀՀԺ)

Երևան «Զվարթնոց», սույն ամսվա 15, 06.30 (ՀՀԺ), գետնամերձ քամու ուղղությունը` 2100, արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 5 կմ, թույլ անձրև, ամպամածությունը` էական, ստորին սահմանը` 210 մ (690 ֆուտ), օդի ջերմաստիճանը` +50C, ցողի կետի ջերմաստիճանը` 30C, ճնշումը` 1009 հՊա, միտումը` մոտակա 2 ժամվա ընթացքում` առանց փոփոխությունների:

 

Ս Փ Ե Ս Ի

 

SPECI UDYZ 081828Z 03007G13MPS 9999 SCT100 20/09 Q1016

TEMPO 03012G17MPS =

Բովանդակություն

Հատուկ ամփոփագիր: Երևան «Զվարթնոց», սույն ամսվա 08, 18.28 (ՀՀԺ): Քամու ուղղությունը` 0300, արագությունը` 7 մ/վ, պոռթկումներով` 13 մ/վ, տեսանելիությունը` 10 կմ և ավելի, ամպամածությունը` ցրված ամպեր, ստորին սահմանը` 3000 մ (10000 ֆուտ), օդի ջերմաստիճանը` 200C, ցողի կետը` 90C, ճնշումը` 1016 հՊա, միտումը` մոտակա 2 ժամվա ընթացքում ժամանակ առ ժամանակ քամու ուղղությունը` 300, արագությունը` 12 մ/վ, պոռթկումներով` 17 մ/վ:

 

 

Հավելված N 3
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի


Շահագործման տեսակետից կանխատեսումների ցանկալի ճշգրտությունը 

 

Կանխատեսվող
տարրը

Շահագործման տեսակետից
կանխատեսումների ցանկալի
ճշգրտությունը

Ապահովվա-
ծությունը

ԹԱՖ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Քամու ուղղությունը

±300

դեպքերի 80%-ը

Քամու արագությունը

±3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)
 ±20% 13 մ/վ (25 հանգ.)-ից ավելի

դեպքերի 80%-ը

Տեսանելիությունը

±200 մ մինչև 700 մ
±30% 700 մ-ից մինչև 10 կմ

դեպքերի 80%-ը

Տեղումներ

առկայությունը կամ բացակայությունը

դեպքերի 80%-ը

Ամպերի քանակը

±2 օկտանտ

դեպքերի 70%-ը

Ամպերի բարձրությունը

±30 մ-ից (100 ֆուտ) մինչև 120 մ
(400 ֆուտ)
 ±30% 120 մ-ից (400 ֆուտ) մինչև 3000 մ
(10000 ֆուտ)

դեպքերի 70%-ը

Օդի ջերմաստիճանը

±10

դեպքերի 70%-ը

«ԹՐԵՆԴ» ՏԻՊԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Քամու ուղղությունը

±300

դեպքերի 90%-ը

Քամու արագությունը

±3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)
±20% 13 մ/վ (25 հանգ.)-ից ավելի

դեպքերի 90%-ը

Տեսանելիությունը

±200 մ մինչև 700 մ
±30% 700 մ-ից մինչև 10 կմ

դեպքերի 90%-ը

Տեղումներ

առկայությունը կամ բացակայությունը

դեպքերի 90%-ը

Ամպերի քանակը

±2 օկտանտ

դեպքերի 90%-ը

Ամպերի բարձրությունը

±30 մ-ից (100 ֆուտ) մինչև 120 մ
(400 ֆուտ)
±30% 120 մ-ից (400 ֆուտ) մինչև 3000 մ
(10000 ֆուտ)

դեպքերի 90%-ը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՎԵՐԹԻՌԻ ՀԱՄԱՐ

Քամու ուղղությունը

±300

դեպքերի 90%-ը

Քամու արագությունը

±3 մ/վ (5 հանգ.) մինչև 13 մ/վ (25 հանգ.)
±20% 13 մ/վ-ից (25 հանգ.) ավելի

դեպքերի 90%-ը

Օդի ջերմաստիճանը

±10

դեպքերի 90%-ը

Օդի ճնշման մեծությունը
(ՔՆՀ)

±1 հՊա

դեպքերի 90%-ը

 

 

Հավելված N 4
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

Աերոդրոմում ԹԱՖ կանխատեսումների օրինակներ

 

TAF UDYZ 070440Z 070615 16007MPS 9999 SCT040 BECMG 0810 SCT015CB BKN020 TEMPO 1015 17007G14MPS 1000 TSRA SCT010 CB BKN020 =

Բովանդակություն

Երևան «Զվարթնոց», կազմվել է սույն ամսվա 07-ին 04:40 (ՀՀԺ): Սույն ամսվա 07-ը, գործողության ժամկետը` 06.00-ից մինչև 15.00 (ՀՀԺ), քամու ուղղությունը` 1600, արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 10 կմ և ավելի, ցրված ամպեր, ստորին սահմանը` 1200 մ (4000 ֆուտ).

փոփոխությունները` 08.00-ից մինչև 10.00-ն` ամպամածությունը` ցրված կույտավոր-անձրևային, ստորին սահմանը` 450 մ (1500 ֆուտ), էական` 600 մ (2000 ֆուտ)` ստորին սահմանով.

ժամանակ առ ժամանակ 10.00-ից մինչև 15.00-ն (ՀՀԺ) քամու ուղղությունը` 1700, արագությունը` 7 մ/վ, պոռթկումներով` 14 մ/վ, տեսանելիությունը` 1000 մ, ամպրոպ` անձրևով, ամպամածությունը` ցրված կույտավոր-անձրևային, ստորին սահմանը` 300 մ (1000 ֆուտ), էական` 600 մ (2000 ֆուտ)` ստորին սահմանով=

 

TAF UDYZ 070440Z 070606 16007MPS 9999 SCT040 TX23/12Z TN05/03Z BECMG

1415 04008MPS TEMPO 1524 TS SCT040 CB BECMG 0002 15006MPS=

Բովանդակություն

Երևան «Զվարթնոց», կազմվել է սույն ամսվա 07-ին 04:40 (ՀՀԺ): Սույն ամսվա 07-ը, գործողության ժամկետը` 06.00-ից մինչև 06.00-ն (ՀՀԺ), քամին` 1600, արագությունը` 7 մ/վ, տեսանելիությունը` 10 կմ և ավելի, ցրված ամպեր, ստորին սահմանը` 1200 մ (4000 ֆուտ), սպասվող առավելագույն ջերմաստիճանը` +230C 12.00-ին (ՀՀԺ), սպասվող նվազագույն ջերմաստիճանը` 050C 03.00-ին (ՀՀԺ).

փոփոխությունները` 14.00-ից մինչև 15.00-ն (ՀՀԺ), քամու ուղղությունը` 400, արագությունը` 8 մ/վ.

ժամանակ առ ժամանակ 15.00-ից մինչև 24.00-ն (ՀՀԺ), ամպրոպ, ցրված կույտավոր-անձրևային ամպեր, ամպերի ստորին սահմանի բարձրությունը` 1200 մ (4000 ֆուտ).

աստիճանաբար 00.00-ից մինչև 02.00-ն (ՀՀԺ), քամու ուղղությունը` 1500, արագությունը` 6 մ/վ=

 

 

Հավելված N 5
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

Կանխատեսման օրինակ` բաց տեքստի ձԵՎով, թռիչքի երթուղում ԵՎ շրջանում

 

Կանխատեսում` Երևան-Ստեփանակերտ երթուղում, 25.04.2006, 05.30-08.30 (ՀՀԺ):

Եղանակը պայմանավորված է ցիկլոնավորմամբ և ճակատային բաժնով: Թռիչքի մակարդակում քամու ուղղությունը` 2600, արագությունը` 60 կմ/ժ, օդի ջերմաստիճանը` 40C, տեսանելիությունը` 10 կմ, էական ամպամածություն, կույտավոր, կույտավոր-անձրևային ամպերի բարձրության ստորին սահմանը` 2300 մ (7000 ֆուտ): Կոչբեկի լեռնանցք-Սիսիան հատվածում ամպերի բարձրությունը` 2600 մ (8500 ֆուտ): Անանուն, Կոչբեկի լեռնանցքները և լեռները փակ են: Ամպրոպային դրություն, ճակատային ամպրոպներ, չափավոր տուրբուլենտություն:

 

 

Հավելված N 6
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունների օրինակներ

Օրինակ 1: ՍԻԳՄԵԹ

UDYZ SIGMET 1 VALID 101200/101800

UDDD YEREVAN FIR EMBD TS OBS/FCST

 FL300 MOV NE 20KMH INTSF =

Բովանդակություն

Թվով առաջին ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունն ուժի մեջ է սույն ամսվա 10-ին 12.00-ից (ՀՀԺ) մինչև 18.00-ն (ՀՀԺ):

Երևանի թռիչքային տեղեկատվության շրջանում դիտվում և կանխատեսվում է ամպրոպ` թաքնված ամպերում, 300 թռիչքի մակարդակում, տեղաշարժվում է հյուսիս-արևելք` 20 կմ/ժ արագությամբ` ուժեղացմամբ:

 

Օրինակ 2: ՍԻԳՄԵԹ

 

UDYZ SIGMET 1 VALID 040300/040900

UDDD YEREVAN FIR FCST SEV TURB NS =

Բովանդակություն

Թվով երկրորդ ՍԻԳՄԵԹ հաղորդագրությունն ուժի մեջ է սույն ամսվա 4-ին 03.00-ից (ՀՀԺ) մինչև 09.00-ն (ՀՀԺ):

Երևանի թռիչքային տեղեկատվության շրջանում կանխատեսվում է ուժեղ տուրբուլենտություն` առանց փոփոխությունների:

 

ԷՅՐՄԵԹ հաղորդագրության օրինակ

 

Օրինակ: ԷՅՐՄԵԹ

 

UDYZ AIRMET 1 161000/161600

UDDD YEREVAN FIR OBS/FCST SFC WSPD 65 KMH

SFC VIS 3000M OVC CLD 200M SEV TURB

MOD ISE FL150 INTSF =

Բովանդակություն

Թվով առաջին Երևանի թռիչքային շրջանի տեղեկատվության համար թողարկված ԷՅՐՄԵԹ հաղորդագրություն: Հաղորդագրությունն ուժի մեջ է սույն ամսվա 16-ին 10.00-ից (ՀՀԺ) մինչև 16.00-ն (ՀՀԺ): Դիտվում և սպասվում է 65 կմ/ժ արագությամբ գետնամերձ քամի, տեսանելիությունը երկրի մակերևույթի մոտ` 3000 մ, համատարած ամպամածություն, ամպերի ստորին սահմանը` 200 մ (650 ֆուտ), ուժեղ տուրբուլենտություն, չափավոր սառցակալում` 150 թռիչքի մակարդակում` ուժեղացմամբ:

 

 

Հավելված N 7
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

Աերոդրոմում նախազգուշացումների օրինակ

Նախազգուշացում 1  181500

Գործողության ժամանակաշրջանը` 181500/181800

Դիտվում է 15.00-ին և կանխատեսվում է ամպրոպ, անկայուն քամի, արագությունը` 18 մ/վ:

 

Աերոդրոմում քամու շեղման մասին նախազգուշացումների օրինակ

 

Երևան Զվարթնոց

Նախազգուշացում քամու շեղման մասին   01

221200 գործողության ժամանակաշրջանը` 221230/221300

Կանխատեսվում է քամու չափավոր շեղում:

 

 

Հավելված N 8
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ԳԿՀԿ-ի քամու ԵՎ ջերմաստիճանի քարտեզները բարձրություններում ստանդարտ իզոբարական մակերԵՎույթի համար (նմուշ IS)

 

 

Հավելված N 9
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ԳԿՀԿ-ի եղանակի հատուկ երԵՎույթների քարտեզը (նմուշ SWH)

 

(հավելվածը լրաց. 16.07.15 N 771-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան