ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 892-Ն
«ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 235-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների իրացման, ոչնչացման կամ վերամշակման կազմակերպման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2023, N 797-Ն | 26.05.2023, N 892-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|