Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-586
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.20/10(108)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ նշանակել`

 

Կառլոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար
Արարատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Դավիթ ԶԱԴՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Մուրադ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
Զավեն ԳևՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Կարեն ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար
Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
Լեոնիդ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Էդուարդ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 մայիսի 2000 թ.
ՆՀ-586