«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 37-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) դիտորդների վկայականների ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 20.07.15 N 40-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական |
Կ Ա Ր Գ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Դիտորդական առաքելությունն իրականացվում է դիտորդների միջոցով՝ պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:
2. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սույն կարգի իմաստով միջազգային դիտորդներ են, իսկ հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ տեղական դիտորդներ:
3. Եթե Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրն անցկացվում է նաև հանրաքվե, ապա կուսակցությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք չունեն:
4. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ մեկ դիտորդ:
5. Տեղական դիտորդն ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող է ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
6. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Նա կարող է արտահայտել իր կարծիքը, սակայն չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ վերջիններիս կողմից որոշումների ընդունմանը:
7. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել միջազգային իրավունքի նորմերին հակասող կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով չսահմանված գործառույթներ:
8. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան կազմակերպությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
9. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունները՝ նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
10. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:
11. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:
2. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջոցով վարում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունների գրանցամատյան, որտեղ հաշվառվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրված դիտորդի վկայականները:
13. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
14. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.
1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,
3) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով` Micrօsօft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից հավատարմագրման դիմումը մերժելու մասին առաջարկություն չլինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո կազմակերպության անվանումն ընդգրկում է դիտորդական առաքելություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների ցանկում և այդ մասին կազմակերպությանն ուղարկում գրություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) ստորագրությամբ: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հավատարմագրված:
Դիտորդը համարվում է հավատարմագրված դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպության կողմից նրան դիտորդի վկայական տրամադրելու պահից:
Հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
16. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
17. Հավատարմագրումից հետո դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում, եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքով, դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:
18. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։
19. Տեղական դիտորդների դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացնում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը և տրամադրում դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:
20. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:
3. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ
(բաժինը լրաց. 30.01.15 N 9-Ն)
(վերնագիրը փոփ. 20.07.15 N 40-Ն)
21. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.
2) հասարակական կազմակերպությունները.
3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
(21-րդ կետը փոփ. 20.07.15 N 40-Ն)
22. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար Հայաստանի Հանրապետության կուսակցությունները դիմումին կից ներկայացնում են.
1) կանոնադրության պատճենը (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
(22-րդ կետը փոփ. 20.07.15 N 40-Ն)
23. Կուսակցությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում ընդգրկված դիտորդները հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
24. Հանրաքվեի ժամանակ հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված պահանջներին համապատասխան:
(24-րդ կետը փոփ. 20.07.15 N 40-Ն)
(հավելվածը լրաց. 30.01.15 N 9-Ն, փոփ. 20.07.15 N 40-Ն)
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական |
Ձև 1
Հայաստանի Հանրապետություն
__________________________________ ընտրություններ
«______» ________________ 20 թ.
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ___________________________________________________
Դիտորդն իրավունք չունի ներկա լինել. ● ընտրական հանձնաժողովների նիստերին, ● քվեարկության օրը տեղամասային կենտրոնում, եթե տեղական դիտորդի վկայականի հետ չունի որակավորման
Վկայականն ուժի մեջ է անձը |
Ձև 2
Հավելված N 3 |
Ձև 1
Հայաստանի Հանրապետություն ՀԱՆՐԱՔՎԵ «______» ________________ 20 թ. ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________ կազմակերպության անվանում Դիտորդն իրավունք չունի ներկա լինել. Վկայականն ուժի մեջ է անձը |
Ձև 2
Հայաստանի Հանրապետություն հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ՀԱՆՐԱՔՎԵ [ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ] «____» _______ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ ___________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________ կազմակերպության անվանում
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է «______» __________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA CENTRAL COMMISSION ON REFERENDUM
REFERENDUM [ the name of the Referendum draft (question) is indicated ] «____»________ 20
INTERNATIONAL OBSERVER Certificate N _____ _______________________________ Name, surname _______________________________ Organization
CEC Seal
Date of issue
The certificate is valid |
Հայաստանի Հանրապետություն հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով
ՀԱՆՐԱՔՎԵ [ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ] «______» ________________ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ _____________________________ ազգանուն, անուն, հայրանուն _____________________________ կազմակերպության անվանում
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է «______» __________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ ЦЕНТРАЛЬНАЯ КОМИССИЯ РЕФЕРЕНДУМА
РЕФЕРЕНДУМ [ указывается название проекта (вопроса) проведения референдума ] «______» ________________ 20 г.
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________ Ф. И. О. _____________________________ Наименование организации
М. П. ЦИК
Дата выдачи «______» ______ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность
|
(հավելվածը լրաց. 20.07.15 N 40-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2016, N 132-Ն | 19.12.2016, N 37-Ն | |
20.07.2015, N 40-Ն | 27.08.2015, N 37-Ն | |
30.01.2015, N 9-Ն | 12.03.2015, N 37-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|