«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60615346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2015 թ. |
N 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ստեղծելու, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու մասին» N 54-Ն որոշմամբ սահմանված «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգ»-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|