«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60615335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2015 թ. |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Քվեաթերթիկների ելունդները դասավորելու, չօգտագործված քվեաթերթիկները մարելու, ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները փաթեթավորելու, ընտրական փաստաթղթերի պարկը փակելու և ընտրական փաստաթղթերի պարկը, չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության օրինակները, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը և տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը սահմանելու մասին» թիվ 21-Ն որոշման`
1) 1-ին կետը լրացնել նոր 10.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«10.1) հանրաքվեի դեպքում «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկները, «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկները, անվավեր քվեաթերթիկները տեղադրվում են առանձին ծրարներում,».
2) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 կետ հետևյալ բովանդակությամբ`
«1.1. Սույն որոշման դրույթները տարածվում են նաև հանրաքվեի կազմակերպման և անցկացման ժամանակ:»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|