Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.08.2015-29.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.12/14(888) Հոդ.102
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2012 թվականի N 74-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.07.14 N 721-Ն, 30.07.15 N 856-Ն)

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.07.14 N 721-Ն)

1. Հաստատել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 721-Ն, 30.07.15 N 856-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածի 4.1-ին կետով նախատեսված կարգը հաստատել մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը:

(1.1-ին կետը լրաց. 30.07.15 N 856-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 7
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունվարի 19-ի N 74-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ կուտակային հատկացումները ԵՎ դրանց մասին անձնավորված ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 03.07.14 N 721-Ն, 30.07.15 N 856-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 721-Ն, 30.07.15 N 856-Ն)

2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ նոր տվյալներ, մասնավորապես`

1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.

2) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.

3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

(2-րդ կետը փոփ. 03.07.14 N 721-Ն)

3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`

1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.

2) ավելի փոխանցված գումարները սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում չեն վերադարձվում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի), դրանք հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.

3) ավելի փոխանցված գումարները մասնակցի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարած լինելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում գործատուի անձնական հաշվի քարտում զրոյացվում են՝ ավելի վճարված սոցիալական վճարի գումարների չափով պարտավորություն առաջադրելով: Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարեցրած մասնակցի համար ավելի փոխանցված կուտակային հատկացումների գումարները կարող են վերադարձվել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում.

4) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են մասնակցին (նրա իրավահաջորդին):

(3-րդ կետը խմբ. 03.07.14 N 721-Ն, խմբ., լրաց. 30.07.15 N 856-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված` ավելի փոխանցված կուտակային հատկացումները, հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավելի փոխանցված կուտակային հատկացումների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (դատական ակտեր):

(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 721-Ն, 30.07.15 N 856-Ն)

4.1. Հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջ եկած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորվում են մասնակիցների ռեեստր վարողի հետ համաձայնեցված` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:

(4.1-ին կետը լրաց. 30.07.15 N 856-Ն)

5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` օրենքով սահմանված կարգով` բացառապես էլեկտրոնային եղանակով:

(5-րդ կետը խմբ. 30.07.15 N 856-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 03.07.14 N 721-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.07.15 N 856-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2018, N 978-Ն 29.09.2018, N 74-Ն
30.07.2015, N 856-Ն 22.08.2015, N 74-Ն
03.07.2014, N 721-Ն 31.07.2014, N 74-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան