Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8/11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
Նաիրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
13.06.2013

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի

թիվ 8/11

քաղ. Մոսկվա

 

Մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների հայտնաբերմանը, բացահայտմանը ԵՎ կանխարգելմանը, Մաքսային միության մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման ուղիների բացահայտմանը ԵՎ վերացմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

1. Անհրաժեշտ համարել, որ առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար պահանջվում է մշակել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև օպերատիվ նշանակության տեղեկատվության փոխանակման հատուկ կարգը կանոնակարգող նորմատիվ փաստաթուղթ, որով հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել և կանխարգելել մաքսային գործի բնագավառում նախապատրաստվող, կատարվող և (կամ) կատարված հանցագործությունները։

2. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ–ին (ՄԴՊՎ, Մուսլիմով Ն. Ե.)՝ մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը մշակել ու Բելառուսի Հանրապետության ՊՄԿ և Ռուսաստանի ՄԴԾ համաձայնեցման ուղարկել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև օպերատիվ նշանակության տեղեկատվության փոխանակման հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթի նախագիծ, որով հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել և կանխարգելել մաքսային գործի բնագավառում նախապատրաստվող, կատարվող և (կամ) կատարված հանցագործությունները։

3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ–ին (ՄևՎՄԻԴՊԿՎ, Պ. Ա. Լոբաչյով) և Ռուսաստանի ՄԴԾ–ին (ՄԴՊԳՎ, Վ. Ս. Միրոնով)՝ ուսումնասիրել ներկայացված նորմատիվ փաստաթղթի նախագիծը և մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը դրա վերաբերյալ դիտողություններ ու առաջարկներ ուղարկել Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ։

4. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ–ին (ՄԴՊՎ, Մուսլիմով Ն. Ե.) և Բելառուսի Հանրապետության ՊՄԿ–ին (ՄևՎՄԻԴՊԿՎ, Պ. Ա. Լոբաչյով)՝ մինչև Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև օպերատիվ նշանակության տեղեկատվության փոխանակումը կանոնակարգող համապատասխան նորմատիվ փաստաթղթի մշակումը և հաստատումը` մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը որոշել կապի հատուկ ուղին (ֆաքսային) և պատասխանատու պաշտոնատար անձանց (կապի սպաներ)։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝

Մ. Տ. Յեսենբաև

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ՝

Ս.Վ. Բորիսյուկ

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: