ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 704-Ա
2015 ԹՎԱԿԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները՝
Արտակ Գալստյան |
- «ՖԻԴԵՍ իրավապաշտպան» ՀԿ (համաձայնությամբ) |
Վահե Բաբայան |
- «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ) |
Լուսինե Թասալյան |
- «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան ՀԿ (համաձայնությամբ) |
Արմեն Եսոյան |
- «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ (համաձայնությամբ) |
Վահե Քալաշյան |
- «Խաչակիր» մշակութային ՀԿ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|