Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 141-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.02/57(1146) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.06.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 հունիսի 2015 թ.

թիվ 141-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՓՐՈԴԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 805 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի հունիսի 10-ի թիվ 27 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «Փրոդլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (լիցենզիա թիվ 805) փոխանակման կետը սկսած 2014 թվականի մայիսի 1-ից մինչև 2015 թվականի մայիսի 7-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ 117-Ա որոշմամբ «Փրոդլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 805 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. հունիսի 15
Երևան