ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 691-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 5-րդ մասի և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին, Կարեն Մուրադյանին, Արտեմ Կարապետյանին, Գուրգեն Մելիկսետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1499-Ա որոշման 1-ին կետում «2015 թվականի գարնանային» բառերը փոխարինել «2017 թվականի ամառային» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |