Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-719
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2000-20.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2002

030.0719.07.11.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-456 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի 22-րդ կետում կատարել հետևյալ լրացումները`

ա) 2-րդ պարբերությունը «մարմինների հետ» բառերից հետո լրացնել «նախքան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնեցմանը ներկայացնելը» բառերով.

բ) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Կառավարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի հետ միաժամանակ ներկայացվում են նաև այդ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման հիմնավորումները, նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների կամ պետական կառավարման այլ մարմինների կողմից իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքները, իրավական ակտերի նախագծերի ցանկը և կատարման ժամանակացույցը, ինչպես նաև պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը:

Իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնեցմանը ներկայացվում են սույն կետում նշված հիմնավորումների և տեղեկանքների հետ միասին:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 նոյեմբերի 2000 թ.
ՆՀ-719