ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի N 796-Ա
ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանին 2015 թվականի սեպտեմբերի 18-23-ը գործուղել Հարավաֆրիկյան Հանրապետություն (Դուրբան)՝ «Վուորլդ Ռութց-2015» համաշխարհային ուղիների զարգացում խորագրով 21-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Ավետիսյանի՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն (Դուրբան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Ավետիսյանի՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|