Basic information
Number
N 1115-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.10.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.891
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.08.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.09.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.09.2003
Effective date
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Լիազորել Երևանի քաղաքապետին`

ա) «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1 հասցեներում գտնվող շենքերը` համապատասխանաբար 3323.7 քառ. մետր և 671.92 քառ. մետր մակերեսներով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը».

բ) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Լիազորել Երևանի քաղաքապետին օբյեկտի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով».

գ) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով.

«41. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացել հատուկ հաշիվ, որին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից կփոխանցվի 2.5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` վերջինիս Երևանի քաղաքապետարանի շենքերը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից 1845 քառ. մետր շենքի մասը որպես սեփականություն հանձնելու դիմաց».

դ) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետով.

«51. Սույն որոշման 41-րդ կետով սահմանված կարգով բացված հատուկ հաշվի կարգադրիչ ճանաչել շինարարության պատվիրատու Երևանի քաղաքապետին:

Երևանի քաղաքապետին` սույն որոշման 41-րդ կետում նշված հատուկ հաշվին գումարների մուտքագրումից հետո, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջների, դրանք փոխանցել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարության կապալառու ճանաչված «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 10
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation