Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.29/38(1127) Հոդ.527
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

ա) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-750 -03.04.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-7501-03.04.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին

Կ-7502-03.04.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-7503-03.04.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-7504-03.04.2015-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-751-03.04.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-7511 -03.04.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-755 -09.04.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-761 -16.04.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-7611-16.04.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին

Կ-762 -17.04.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-763 -20.04.2015, 02.06.2015 -ՍՀ-010/0
Հեղինակներ` Էդմոն Մարուքյան, Արփինե Հովհաննիսյան

 

7.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-784 -13.05.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

8.

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-785 -13.05.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Պ-792 -19.05.2015-ՄԻ-010/0
Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Հովհաննես Սահակյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Հայկ Բաբուխանյան

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին

Կ-786 -14.05.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Կ-772 -30.04.2015-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-796 -26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-7961-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-7962-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կ-7963-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-7964-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

զ) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-7965-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

է) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-7966-26.05.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-797 -26.05.2015-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 

1.

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր

Ն-791 -18.05.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտեվիդեոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիր

Ն-804 -03.06.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի
կազմավորման մասին» համաձայնագիր

Ն-805 -03.06.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր

Ն-806 -03.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

5.

2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև «Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիր

Ն-807 -03.06.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

6.

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր

Ն-808-04.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

7.

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր

Ն-809 -04.06.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

8 հունիսի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-159-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան