ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 746-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ա որոշման հավելվածում՝
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչության պետ» բառերը հանել.
4) «տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|