Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.08.2015
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2015

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

թիվ 74-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԺԱՄԱՐՏԵ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ և 11-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ «ԺԱՄԱՐՏԵ» ՍՊ ընկերության 2015 թվականի օգոստոսի 6-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

 Բավարարել «ԺԱՄԱՐՏԵ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 134 լիցենզիան:

 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԺԱՄԱՐՏԵ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան