Գլխավոր տեղեկություն
Համար
N 789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/53(1142) Հոդ.665
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 789-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 70-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշումը տարածվում է բոլոր պետական մարզադպրոցների վրա:».

2) որոշման հավելվածում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են՝

1) մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ մարզադպրոց)՝ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները.

2) օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները (այսուհետ՝ քոլեջ):»,

բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. Մարզադպրոցն ստեղծվում է մեկ կամ ավելի մարզաձևերի բաժանմունքներով (կառուցվածքային միավորներով ըստ մարզաձևերի) առնվազն 14 խմբի առկայության դեպքում: Բաժանմունքների քանակը սահմանում է նրա հիմնադիրը՝ հաշվի առնելով նյութատեխնիկական բազայի թողունակությունը և պայմանները, մասնագիտական կրթությամբ մարզիչ-մանկավարժների առկայությունը և անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովվածությունը:

1.2. Գյուղական այն համայնքներում, որտեղ հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը չի գերազանցում 300-ը, և առկա են սույն որոշման 1.1-ին կետում նշված անհրաժեշտ պայմանները, ավագանու որոշմամբ կարող են գործել մարզադպրոցներ՝ առնվազն 8 խմբով:

1.3. Մարզադպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:»,

գ. 2-րդ կետում «51-52» թվերը փոխարինել «առնվազն 47» բառերով,

դ. 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

NN

Ուսումնական խմբերի անվանումը

Շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը (դասաժամ)

Մարզադպրոցներում, քոլեջներում

Մեկ շաբաթվա
պարապմունքների թիվը

Մեկ պարապմունքի տևողությունը
(դասաժամ)

1.

Նախնական պատրաստության

6-8

մարզադպրոց

3-4

2

2.

Ուսումնամարզական
(1-3-րդ տարի)

12-18

մարզադպրոց

4-6

3

3.

Ուսումնամարզական
(4-5-րդ տարի)

20-22

մարզադպրոց

6

ոչ ավելի, քան 4

4.

Մարզական կատարելագործման
(1-ին տարի)

24

մարզադպրոց, քոլեջի 7-9-րդ դասարաններ

6

4

5.

Մարզական կատարելագործման
(2-3-րդ տարի)

26-28

քոլեջի 10-12-րդ դասարաններ,
1-4-րդ կուրսեր

10-12

2-3

6.

Մարզական վարպետության բարձրացման (միայն մարզական քոլեջներում)

30-36

քոլեջի 2-4-րդ կուրսեր

12

2-3

ե. 3-րդ կետի աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Այն դեպքում, երբ անցկացվում է օրական 2 մարզում, 1 ուսումնամարզական պարապմունքի տևողությունը չի կարող գերազանցել 3 ակադեմիական ժամը:»,

զ. 5-րդ կետի աղյուսակի «զ» ենթակետը «նետաձգություն» բառից հետո լրացնել «տրիաթլոն» բառով,

է. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Մարզական խմբերում պարապողների նվազագույն թիվը սահմանվում է հիմնադրի որոշմամբ և ամրագրվում է կազմակերպության կանոնադրությամբ` ըստ պատրաստության փուլերի:»,

ը. 7-րդ և 8-րդ կետերում «մարզական բժիշկները» բառերը փոխարինել «սպորտային բժիշկները» բառերով,

թ. 8-րդ կետում «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ա. իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ հսկողություն՝ ներառյալ արտաքին զննությունները, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով անձանց մարզասրահից օգտվել չթույլատրելու նպատակով.»,

ժ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.

«զ. իրականացնում են հսկողություն՝ մրցումների կամ մարզումների ընթացքում վնասվածքների կանխարգելման և ստացված վնասվածքների բուժման համար.»,

ժա. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Մարզակառույցների սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովման նպատակով իրականացվում են՝

ա. մարզակառույցների (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների շենքերի և մարզական գույքի ամենօրյա մաքրման և ախտահանման աշխատանքներ,

բ. մարզակառույցների շենքերի (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների արտադրական հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից ընդունված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների,

գ. մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուի կողմից՝ սեփական մարզակառույցի առկայության դեպքում,

դ. մարզակառույցների շենքերում միկրոկլիմայի պահանջների ապահովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերին համապատասխան:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան