Գլխավոր տեղեկություն
Համար
N 649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 20 հուլիսի 2015 թվականի N 649-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 20-ի N 649-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Է. Տարասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Նիկողոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ

Ս. Պետրոսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետ

Ս. Աբգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ

Վ. Վարդանյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ

Ա. Պողոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն

Կ. Մուխսյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Ասլանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ

Բ. Ենգիբարյան

- Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Չոբանյան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Միրզոյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան