Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2015 թվականի N 521-Ա

 

 ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագրի նախնական նախապատրաստական աշխատանքների շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել աշխատանքային-բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Բանակցային խմբի ղեկավարին՝ ըստ անհրաժեշտության, խմբի աշխատանքներում ներգրավել միջազգային և տեղական փորձագետների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 23-ի N 521-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ-ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

   

Գ. Պողոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ

   

Ա. Խաչատրյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան