Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1 Հոդ.828.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 998-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 33-րդ, 45-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 69-րդ, 74-76-րդ, 78-րդ, 81-րդ, 86-րդ, 95-րդ և 96-րդ կետերը.

2) ցանկի 51-րդ կետի 2-րդ սյունակում «Ուսուցչի տուն» բառերը փոխարինել «Դպրոցի նախկին շենք» բառերով.

3) ցանկը 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.1-ին, 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ, 53.5-րդ, 53.6-րդ, 53.7-րդ, 53.8-րդ և 53.9-րդ կետերով.

 «

53.1.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ագարակ

53.2.

Փայտյա տնակ (դպրոցի նախկին մասնաշենք)

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Գարգառ,
Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց

53.3.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Լորուտ, 2-րդ փող., հ. 2

53.4.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սվերդլով, 2-րդ փող., 11

53.5.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, Ուրասարի համայնք

53.6.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ուռուտ, 3-րդ նրբ., շենք 2/2

53.7.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան

53.8.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Հարթավան

53.9.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Լեռնապար

».

4) ցանկից հանել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան» բառերը.

5) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 97-րդ կետով.

 «

97.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, Գեղաձոր համայնք, 6-րդ փող., 1-ին փակուղի, N 1 բնակելի տուն

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան