ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2015 թվականի N 471-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Թվային համալսարանների զարգացման վերաբերյալ ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 4-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Արմեն Աշոտյանի և Տիգրան Սահակյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 5-ի N 471-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-6-Ը ՓԱՐԻԶ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Տ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Գ. Գալստյան |
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |