ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 758-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հորը` Ժիրայր Գևորգյանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 16 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.18 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում | ||||||
1172 |
ԾՏ01 |
Նկարագրությունը | ||||
Գնահատման չափանիշների համաձայն բնակարանի բարելավման կարիք ունեցող կարիքավորների ճանաչում, հաշվառում և նրանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով բնակարանային խնդիրների լուծում | ||||||
Շահառուների քանակը |
Բնակարանային ապահովման և պայմանների բարելավման նպատակով աջակցություն ստացող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների քանակը |
1 |
1 |
|||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
4,000.0 |
4,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե (հազ. դրամ) | |
1172 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցություն |
4,000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամ զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցություն |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավում |
||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ01 |
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում |
4,000.0 | ||
Տրանսֆերտի նկարագրությունը |
||||
Գնահատման չափանիշների համաձայն բնակարանի բարելավման կարիք ունեցող կարիքավորների ճանաչում, հաշվառում և նրանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով բնակարանային խնդիրների լուծում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|