ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 13-Ն
«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 2-16-րդ, 21-րդ, 22-րդ և 25-28-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:
2.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 37-րդ և 38-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:
(2.1-ին կետը լրաց. 25.04.13 N 422-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 13-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
NN |
Պաշտոնի անվանումը |
Ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունները |
Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները |
Ոստիկանության միջին խումբ | |||
1. |
(կետն ուժը կորցրել է 08.07.15 N 744-Ն) | ||
2. |
Հետաքննության ծառայության պաշտոններ |
իրավագիտություն |
առնվազն բակալավր |
3. |
Ներքին անվտանգության ծառայության պաշտոններ |
իրավագիտություն |
առնվազն բակալավր |
4. |
Օպերատիվ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, հոգեբանություն |
առնվազն բակալավր |
5. |
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա |
առնվազն բակալավր |
6. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ավտոմատացում և կառավարում, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
7. |
Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, տնտեսագիտություն և կառավարում, արվեստաբանություն (ըստ տեսակների), թատերագիտություն |
առնվազն բակալավր |
8. |
Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
9. |
Հատուկ նշանակության և արագ արձագանքման ստորաբաժանումների պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
10. |
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն |
առնվազն բակալավր |
11. |
Շտաբներ |
իրավագիտություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն |
առնվազն բակալավր |
12. |
Վերլուծության գծով պաշտոններ |
իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա |
առնվազն բակալավր |
13. |
Միջազգային համագործակցության գծով պաշտոններ |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ |
առնվազն բակալավր |
14. |
Հերթապահ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապ |
առնվազն բակալավր |
15. |
Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ |
իրավագիտություն, հոգեբանություն, կառավարում, սոցիոլոգիա |
առնվազն բակալավր |
16. |
Մարտական և ֆիզիկական պատրաստականության գծով պաշտոններ |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
առնվազն բակալավր |
17. |
Իրավաբանական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն |
առնվազն բակալավր |
18. |
Ֆինանսական ծառայության պաշտոններ |
տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, շուկայաբանություն (մարքեթինգ), իրավագիտություն |
առնվազն բակալավր |
19. |
Ներքին աուդիտի ծառայության պաշտոններ |
տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), վիճակագրություն, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և ճարտարապետություն |
|
20. |
Տնտեսական ծառայության պաշտոններ |
տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), կոմերցիա, իրավագիտություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա |
առնվազն բակալավր |
21. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ |
կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
22. |
Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն և կառավարում, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա, դեղագիտություն, գյուղատնտեսական հումքի պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, սննդամթերքի տեխնոլոգիա, մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, գյուղատնտեսական մեքենաներ, տրակտորներ և ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա, կերպարվեստ և գծագրություն, մշակութաբանություն, արվեստաբանություն (ըստ տեսակների), կերպարվեստի պատմություն և տեսություն, տնտեսագիտության տեսություն, ֆինանսներ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, ապահովագրական գործ, հողագիտություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա |
առնվազն բակալավր |
23. |
Կապի ծառայության պաշտոններ |
ռադիոտեխնիկա և կապ, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա տեղեկատվական անվտանգություն |
առնվազն բակալավր |
24. |
Լրատվական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, ռեժիսուրա, օպերատորություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թարգմանչական գործ |
առնվազն բակալավր |
25. |
Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
առնվազն բակալավր |
26. |
Անձնագրային և վիզաների ծառայության պաշտոններ |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ |
առնվազն բակալավր |
27. |
Ճանապարհային ոստիկանության ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) |
իրավագիտություն, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում |
առնվազն բակալավր |
28. |
Քարտուղարության պաշտոններ |
գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
29. |
Բժշկական ծառայության պաշտոններ |
բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, բուժական գործ զինված ուժերում |
առնվազն բակալավր |
30. |
Պրոֆեսորադասախոսական և կրթական գործընթացների կազմակերպման ծառայության պաշտոններ |
ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ, կրթության կազմակերպում |
առնվազն բակալավր |
Ոստիկանության կրտսեր խումբ | |||
31. |
Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
32. |
Քարտուղարության, հաշվառման և վերլուծության գծով պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
33. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
34. |
Կրթահամալիրի տնտեսական և ֆինանսական ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
35. |
Կապի ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
36. |
Բժշկական ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
37. |
Պարեկապահակետային ծառայության պաշտոններ |
Պահնորդական գործ, |
Պահնորդ |
38. |
Պետական պահպանության ծառայության պաշտոններ |
Պահնորդական գործ, |
Պահնորդ
|
(հավելվածը լրաց. 25.04.13 N 422-Ն, փոփ. 08.07.15 N 744-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |