Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-639
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2000-18.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագրում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի ՆՀ-523, 1996 թվականի հունիսի 25-ի ՆՀ-604, 1997 թվականի հունիսի 23-ի ՆՀ-758 և 1998 թվականի հոկտեմբերի 21-ի ՆՀ-140 հրամանագրերի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման ու իրականացման գործում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքների համադրման կազմակերպական ապահովման նպատակով ստեղծել Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, պետական եկամուտների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին, Երևանի քաղաքապետի տեղակալին, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին».

բ) 2-րդ կետի «ազգային անվտանգության պետական վարչությանը, մաքսային վարչությանը, առողջապահության, բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, պետական եկամուտների, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություններին» բառերով.

գ) 3-րդ կետը հանել.

դ) 4-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը.

ե) 5-րդ և 6-րդ կետերի «ազգային անվտանգության պետական վարչության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության նախարարության» բառերով.

զ) 8-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 օգոստոսի 2000 թ.
ՆՀ-639

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան