Գլխավոր տեղեկություն
Համար
N 569-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 569-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105,770.0 հազ. դրամ շուկայական արժեքով, 608.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Փ. Բյուզանդի 1/3):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 07.09.2011 թվականին կնքված N 103/0011` ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ`

ա. ընկերությունը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում կատարել առնվազն 5,200.0 հազ. դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ,

բ. ընկերությունը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

գ. սույն ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,

դ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,

ե. ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ոչ նպատակային օգտագործման կամ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման,

զ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան