Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2015 թվականի N 460-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում քարանձավների` զբոսաշրջության նպատակով օգտագործելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 3-ի N 460-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ս. Մուսոյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Մ. Ապրեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ

   

Ա. Մուրադյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ

   

Ս. Բալոյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

   

Տ. Կարապետյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Շահինյան

- «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Դավթյան

- «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Գ. Գրիգորյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)

   

Բ. Գասպարյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)

   

Ա. Մալխասյան

- Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

   

Կ. Դավոյան

- Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Մկրտչյան

- «Հայ զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան