Գլխավոր տեղեկություն
Համար
N 573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2015 թվականի N 573-Ա

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 3-ի N 573-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը լիազոր մարմին ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության ծառայություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թ. հունիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալների մշակման անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թ. հուլիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչների և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թ. հուլիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան