Basic information
Number
N 1064-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.09.2003-16.10.2003)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.858
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.08.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.08.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.09.2003
Effective date
18.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1064-Ն

 

«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:      

3. Երևանի քաղաքապետին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացը, այդ թվում՝ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը.

բ) 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից սուբսիդավորման գումարներ նախատեսելու համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս քննարկել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու հնարավորության հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. օգոստոսի 28

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
11.09.2003, N 1222-Ն 16.10.2003, N 1064-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation