ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2015 թվականի N 463-Ա
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարգավորող մարմինների գործունեության միասնական դիտարկման առաքելութունն իրականացնող պատվիրակությանը 2015 թվականի հունիսի 1-12-ը Երևանում ընդունելու հետ կապված ծախսերը` 1095000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացված հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 3 Երևան |