Basic information
Number
N 305-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.03.2017
Effective date
30.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2017 թվականի N 305-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 27-ի «Վարդան Արամյանին և Լարիսա Հարությունյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 178-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը «Վարդան Արամյանին» բառերից հետո լրացնել «, Արտակ Մարությանին» բառերով.

2) 1-ին կետը «Վարդան Արամյանին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանին» բառերով.

3) 2-րդ կետը «Վարդան Արամյանի» բառերից հետո լրացնել «, Արտակ Մարությանի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 29

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation