Basic information
Number
N 303-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.03.2017
Effective date
30.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2017 թվականի N 303-Ա

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

 Հաստատել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.
մարտի 29-ի N 303-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և ներկայացման կարգը, ինչպես նաև հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մաս

2.

«Կուսակցության անվանման մեջ մահացած և ժառանգ չունեցող հանրահայտ ֆիզիկական անձի անվան օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան