ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հունիսի 2015 թ. |
N 1846-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման N 1 հավելվածում «Նաիրա Տեր-Ստեփանյան Հողի և ունեցվածքի գործառնություններ ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Նաիրա Տեր-Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |