Գլխավոր տեղեկություն
Համար
N 713-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.561
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 713-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 13.1-ին կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ նախադասությունը «նախկին զինծառայող կամ» բառերից հետո լրացնել «զոհվածի (մահացածի)» բառերով.

2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.».

3) 2-րդ ենթակետը «ընտանիքի» բառից առաջ լրացնել «զոհվածի (մահացածի)» բառերով.

4) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկման ծառայություն մատուցող հաստատության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.».

5) 4-րդ ենթակետում «նախկին զինծառայողի կամ» բառերը փոխարինել «նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան