ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 536-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2,802.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Վազ 21074» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2007 թվական, նույնականացման համարը` XTA21074072570657) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ 7,790.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Հունդայի-Էլանտրա» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2012 թվական, նույնականացման համարը` KMHDG41CADU604522) և 4,295.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Գազ 31105» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2006 թվական, նույնականացման համարը` X9631105061351300) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |