ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 692-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «իսկ դրանից ներքև դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով» բառերը.
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լուսանկարի ներքևի մասում դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 29 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|