Գլխավոր տեղեկություն
Համար
N 706-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 706-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հինգերորդ պարբերությունը «10 տարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն ծրագրի «Բաղադրիչ 2.»-ի:» բառերով.

2) բաղադրիչ 2-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տնտեսության ֆինանսավորում».

3) բաղադրիչ 2-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Բաղադրիչի վարկառուն է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված, լիցենզավորված ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ շահառուներին ֆինանսավորելու համար:».

4) բաղադրիչ 2-ի չորրորդ պարբերությունում «10 տարի» բառերը փոխարինել «17 տարի» բառերով.

5) բաղադրիչ 2-ի վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«2015 թվականին հիմնական գումարը վերադարձվում է հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին՝ 2014 թվականին համապատասխանաբար մարված հիմնական գումարների չափով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական գումարի մնացորդը, որը կկազմի 3,883 մլրդ դրամ, վերադարձվում է վարկի մարման վերջնաժամկետում` միանվագ:»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումների շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում նշված որոշումներից բխող փոփոխությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը սույն որոշմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29

Երևան