Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.08.2015-12.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 146-Ն

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Հաստատել ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի  18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը», իսկ 6-րդ կետից` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 3
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 146-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած), օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների (այսուհետ` զոհված փրկարարական ծառայողներ) հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի չափն ու վճարման կարգը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 700.000 դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(2-րդ կետը փոփ. 21.12.06 N 1828-Ն)

3. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված ծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 1.400.000 դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(3-րդ կետը փոփ. 21.12.06 N 1828-Ն)

4. Զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմինը կազմում ու ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում այն զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ցուցակները, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակներում նշվում են զոհված (մահացած) փրկարարական ծառայողների անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված (մահացած) փրկարարական ծառայողի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը:

(4-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն, խմբ. 23.07.15 N 818-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետում նշված գումարը ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն բանկի հաշվին, որտեղից շահառուն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:

(5-րդ կետը խմբ. 23.07.15 N 818-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 23.07.15 N 818-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո, հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

(7-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն, խմբ. 23.07.15 N 818-Ն)

8. Եթե զոհված փրկարարական ծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:

9. Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գումարի չափով:

(հավելվածը փոփ. 21.12.06 N 1828-Ն, 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն, խմբ., փոփ. 23.07.15 N 818-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան