041.0861.10.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2001 թվականի N 861
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՁԵՎԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հասարակական, քաղաքական, գիտական, կրթական, հոգևոր և մշակութային ասպարեզներում ներդրած ավանդի և ունեցած վաստակի գնահատման նպատակով`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր` շնորհակալագիր, հուշամեդալ (NN 1 և 2 ձևեր), շքանշան (N 3 ձև) թանկարժեք նվեր, հուշանվեր, դրամական և զենքով պարգևատրում:
(1-ին կետը փոփ. 18.12.03 N 650-Ն, լրաց. 26.12.03 N 673-Ն, 07.07.04 N 435-Ն, 26.06.15 N 542-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացնելու և խրախուսման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է շնորհակալագրով, շքանշանով, հուշամեդալով, թանկարժեք նվերով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ` մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, տնտեսության, ճարտարագիտության, առողջապահության, դիվանագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, նշանակալի բարեգործական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի, ինչպես նաև վաստակած հանգստի ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է նաև զենքով պարգևատրմամբ: Զենքով պարգևատրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով:
(1-ին կետը լրաց. 26.12.03 N 673-Ն, 07.07.04 N 435-Ն, 26.06.15 N 542-Ն)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի առջև խրախուսանքի միջնորդություն կարող են հարուցել Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) ու հասարակական միավորումները:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսման հարց է բարձրացնում անձնական նախաձեռնությամբ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները քննարկում և ամփոփում են Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող` իր ոլորտին առնչվող կամ համակարգի մեջ մտնող մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունները:
(4-րդ կետը փոփ. 18.12.03 N 650-Ն)
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում միջնորդություն ներկայացնող մարմնի (կազմակերպության) ղեկավարի կողմից:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին կարող են ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ և կոլեկտիվներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(6-րդ կետը լրաց. 18.12.03 N 650-Ն, 07.07.04 N 435-Ն)
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող անձի վերաբերյալ կարող են հարուցվել մեկից ավելի միջնորդություններ:
8. Միջնորդագրի հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում խրախուսման ներկայացվող անձի`
ա) կենսագրական տվյալները,
բ) բնութագիրը` դրանում ներառելով առանձին ասպարեզներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացված անձանց մասին միջնորդագրերը քննարկելիս կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, վերադարձվել լրացուցիչ քննարկման կամ չեզոք կարծիքի:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը:
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, շքանշանը, թանկարժեք նվերը, հուշանվերը, դրամական պարգևատրումը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ համապատասխան պաշտոնատար անձը:
(11-րդ կետը խմբ. 18.12.03 N 650-Ն, լրաց. 26.12.03 N 673-Ն, 26.06.15 N 542-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
_____________ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար ______________ ին պարգևատրել շնորհակալագրով:
քաղ. Երևան ___ ________ 2001 թ. N ___
Ձև1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
----------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------
ունեցած նշանակալի վաստակի և (կամ) ակտիվ աշխատանքային գործունեության համար
--------------------------------------------------------------------------------- - ին
խրախուսել շնորհակալագրով։
------ ----------- 200 թ. N ------ քաղ. Երևան |
(ձևը խմբ. 18.12.03 N 650-Ն)
Ձև 2
(ձևը լրաց. 18.12.03 N 650-Ն)
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՇՔԱՆՇԱՆ
Շքանշանը պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են 85 X 85 մմ: Քաշը ոչ պակաս քան 120 գրամը: Ոսկեպատ՝ 999.9 հարգի 5 միկրոն: Այն իրենից ներկայացնում է քառաթև ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Կենտրոնում պատկերված է շեղանկյուն, որի անկյունային մասերում են 4 կապույտ էմալով արծնածածկված գնդիկներ: Շեղանկյան կենտրոնում շրջանաձև հարթակի մեջ տեղադրված է ՀՀ կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի շուրջն ուռուցիկ շրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ» և «Prime Minister of the Republic of Armenia» բառերը: Շքանշանի կորաձև ներս ընկած հատվածներն արծնածածկված են կապույտ գույնի սառն արծնով:
Շքանշանը դարձերեսի կողմից ունի կապույտ ժապավեն` պարգևատրվածին հանձնելու համար և համարակալվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
___________________________________ _________________________________
Պարգևատրվել է վարչապետի շքանշանով Հայաստանի Հանրապետության վարչապետ`
|
(ձևը լրաց. 26.06.15 N 542-Ն)
(կարգը խմբ., փոփ., լրաց. 18.12.03 N 650-Ն, լրաց. 26.12.03 N 673-Ն, 07.07.04 N 435-Ն, 26.06.15 N 542-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2019, N 123-Ն | 25.02.2019, N 861 | |
08.07.2015, N 584-Ն | 16.07.2015, N 861 | |
26.06.2015, N 542-Ն | 01.07.2015, N 861 | |
07.07.2004, N 435-Ն | 24.07.2004, N 861 | |
26.12.2003, N 673-Ն | 22.01.2004, N 861 | |
18.12.2003, N 650-Ն | 31.12.2003, N 861 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|