ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2015 թվականի N 542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշան (N 3 ձև)» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 1-ին կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշանով, հուշամեդալով» բառերով,
բ. 11-րդ կետը «թանկարժեք» բառից առաջ լրացնել «շքանշանը» բառով,
գ. 11-րդ կետը լրացնել «Ձև 3»-ով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 26 |
Հավելված |
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՇՔԱՆՇԱՆ
Շքանշանը պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են 85 X 85 մմ: Քաշը ոչ պակաս քան 120 գրամը: Ոսկեպատ՝ 999.9 հարգի 5 միկրոն: Այն իրենից ներկայացնում է քառաթև ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Կենտրոնում պատկերված է շեղանկյուն, որի անկյունային մասերում են 4 կապույտ էմալով արծնածածկված գնդիկներ: Շեղանկյան կենտրոնում շրջանաձև հարթակի մեջ տեղադրված է ՀՀ կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի շուրջն ուռուցիկ շրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ» և «Prime Minister of the Republic of Armenia» բառերը: Շքանշանի կորաձև ներս ընկած հատվածներն արծնածածկված են կապույտ գույնի սառն արծնով:
Շքանշանը դարձերեսի կողմից ունի կապույտ ժապավեն` պարգևատրվածին հանձնելու համար և համարակալվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
___________________________________ _________________________________
Պարգևատրվել է վարչապետի շքանշանով Հայաստանի Հանրապետության վարչապետ`
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |