ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 536-Ա
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին 2015 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս» կազմակերպության անդամ-պետությունների քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիաների ղեկավարների 34-րդ պլենար ժողովին մասնակցելու համար:
2. Արտյոմ Մովսեսյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|