Գլխավոր տեղեկություն
Համար
N 903-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.19/51(1140) Հոդ.760
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 903-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 5000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 12
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 903-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1168

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

5,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ գործիքներով ապահովում

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

 
     

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 
 

ԵԿ 03

08.02.05

Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպությունում

5,000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 

«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ գործիքներով ապահովում

 

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման մարմնի ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Ներդրման անվանումը
«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ երաժշտական գործիքներով ապահովում
Նկարագրությունը
«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհրաժեշտ երաժշտական գործիքներով ապահովում

1168

ԵԿ 03

Ծախսերը (հազ. դրամ)

5,000.0

5,000.0

5,000.0

5,000.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը

«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ներդրումը կնպաստի «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան