ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 528-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 24-ի N 528-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ |
Մ. Աբգարյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Ֆ. Բաշոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Տ. Բաղդասարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ |
Գ. Գևորգյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ |
Ն. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ |
Ա. Սարգսյան |
|
Կ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ս. Աղաբեկյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Խ. Ասլանյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Մ. Լևին |
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ |
Ի. Գաբրիելյան |
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ռ. Խաչատրյան |
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Շ. Բարխուդարյան |
- «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վարչության պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Յու. Նազարյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ասրիյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.06.2020, N 705-Ա | 16.06.2020, N 528-Ա | |
23.11.2018, N 1571-Ա | 24.11.2018, N 528-Ա | |
08.11.2017, N 1278-Ա | 09.11.2017, N 528-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|