Գլխավոր տեղեկություն
Համար
N 528-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2015-09.11.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 24 հունիսի 2015 թվականի N 528-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 24-ի N 528-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

միջգերատեսչական հանձնաժողովի

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ա. Մուրադյան

- ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

Մ. Աբգարյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Տ. Բաղդասարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ

Գ. Գևորգյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ

Ն. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Մարգարյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Հ. Հարությունյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ

Ա. Սարգսյան

- «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրակակացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)

Կ. Բադալյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ս. Աղաբեկյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

Խ. Ասլանյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

Մ. Լևին

- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ

Ի. Գաբրիելյան

- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան

- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Շ. Բարխուդարյան

- «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վարչության պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Յու. Նազարյան

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վ. Ասրիյան

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան