Basic information
Number
N 295-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.03.2017
Effective date
25.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2017 թվականի N 295-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

 Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-241-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 24-ի N 295-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
.