Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 635-Ա

 

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի 67.63 քառ. մետր մակերեսով և 16 177.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 41 բնակարանը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06022015-07-0026) սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին (անձնագիր՝ AF0266471, տրված` 05.04.2001 թ., 004-ի կողմից):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Նիկոլայ Գագիկի Բարսեղյանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 17

Երևան